Posted in Կենսաբանություն 8

Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսային աղեղը
  2. Ռեֆլեքսային աղեղը դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ:
  3. Ի՞նչ է ռեֆլեքսը
  4. Ռեֆլեքսը դա օրգանիզմի պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրի ստացվող գրգիռգներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:
  5. Ռեֆլեքսի ի՞նչ տեսակներ գիտեք։

Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ:

Posted in Քիմիա 8

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:

Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները:

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝

Ջրի քայքայումը

Ջուր → ջրածին + թթվածին

2H2O→2H2+O2

0042-042-Uravnenija-khimicheskikh-reaktsij.png

Կրաքարի (կավճի) քայքայումը: 

Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ 

CaCO3→CaO+CO2

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

Միացման ռեակցիայի օրինակ է՝

Երկաթի սուլֆիդի առաջացումը.

Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ

Fe+S→FeS