- Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։
- Մեծ կիսագնդեր, միջանկյալ ուղեղ, միջին ուղեղ, կամուրջ,երկարավուն ուղեղ և ուղեղիկ:
- Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։
- Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։
- Կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։
- Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։
Օրինակ` Հաճախական ռեֆլեքսներ – Միջին ուղեղի մի մաս հանդիսացող կապարիկուլար հատվածը մասնակցում է ռեֆլեքսների կառավարմանը, ինչպիսիք են արագ և ակամա պատասխանները արտաքին ազդակներին: