Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու 13.11.24

1.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի: Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ: Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը:

Ա.Ցուցական դերանուններ, Օրինակ նա

Բ.Անձնական դերանուններ Օրինակ այնտեղ

Գ.Փոխադարձ դերանուններ Օրինակ իրարից մեկը

2. Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:

Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Քամիներից ամենավատը հյուսիսայինն էր: Հյուսիսային քամին քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, հողը քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները փոշին շատ վեր էին բարձրացնում և փոշին քշում դեպի Ժայռոտ լեռեերը: Երկու տարի հետո հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիները նշածս վայրը անապատի վերածեցին: Քամիներն առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, այգիները ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:

Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Դրանցից ամենավատը հյուսիսայինն էր: Այն քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, դրանով գետնի վրայով քշելով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Դրանք փոշին շատ վեր էին բարձրացնում և դրան քշում դեպի Ժայռոտ լեռները: Երկու տարի հետո հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիները նշածս վայրը անապատի վերածեցին: Քամիներն առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր՝ չհաշված այգիները, որոնք ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:

3.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:

Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ: Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

Անգլիացի (կարևոր չէ, թե ով) կենդանաբան այնտեղ հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Նա այնտեղ գտել է փղերի մնացուկներ, որոնց լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Նրանց կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ: Նա կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

4.Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը … ստվերից էլ է վախենում: Այդ վախկոտն ինքն … ստվերից էլ է վախենում: Որսորդն … հրացանն էր թփի տակ թողել: Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր …հրացանն էր թփի տակ թողել: Պապն … երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել: Նա հյուրերին ողջունեց … իմացած բոլոր լեզուներով, բայց … կարծես թե նորից չհասկացան: Գնչուն ասում էր, որ … ամբողջ աշխարհում ման է եկել: Հայրը որդու մասին ասում էր, որ … իր տեսած ամենախելացի երիտասարդն է: Որդուն ուղղված նամակում գրում էր, որ … հետաքրքրվողներին թող… ասի, որ…. շուտով գալու է: Երգչի մասին ասում էր, որ … շատ վաղուց է ճանաչում, … իր մանկության ընկերն է եղել: ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ … անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով … նավերն են անցել:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը նա ստվերից էլ է վախենում: Այդ վախկոտն ինքն ինքը ստվերից էլ է վախենում: Որսորդն նա հրացանն էր թփի տակ թողել: Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նա հրացանն էր թփի տակ թողել: Պապն նա երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել: Նա հյուրերին ողջունեց ինքը իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես թե նորից չհասկացան: Գնչուն ասում էր, որ նա ամբողջ աշխարհում ման է եկել: Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է: Որդուն ուղղված նամակում գրում էր, որ նա հետաքրքրվողներին թող նա ասի, որ նա շուտով գալու է: Երգչի մասին ասում էր, որ նա շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել: Ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ նա անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով նա նավերն են անցել:

5.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Իմ որսն իր ոտքով եկավ: Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս: Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել: Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել: Քո սիրտը քա՛ր է, քար: Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Իմ որսն իր ոտքով եկավ: Մենք, այսինքն ծովափի **բնակիչները**, ծովից ենք հանում **մեր** սնունդն ու հարստությունը: Դու ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս: Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել: Դուք` շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել: Քո սիրտը քա՛ր է, քար: Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:

Leave a comment