Posted in Երկրաչափություն 8

Բուրգ

Ո՞ր մարմինն է կոչվում  բուրգ։

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր  բուրգ։

3.Ո՞ր նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր ,իսկ եռանկյունների  ընդհանուր  գագաթը՝  բուրգի  գագաթ։ Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

4․Գտեք վեցանկյան բուրգի կողերի, գագաթների, նիստերի քանակը,

GEOGEBRA     ծրագրով գծեք վեցանկյուն բուրգ:

5․Կարո՞ղ է բուրգի կողերի թիվը լինել՝

   ա) 13      բ) 16      գ) 19։     Պատասխանը հիմնավորել։

Միայն “բ) 16” է հնարավոր, որովհետև կողերի թիվը պետք է զույգ լինի։

6․Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի ՝

   ա) 9 նիստ,         բ)  9 կող։    Պատասխանը հիմնավորել։

ա) Այո, 9 նիստ ունեցող բուրգ հնարավոր է, եթե հիմքը ութանկյուն է։


բ) Ոչ, 9 կող ունեցող բուրգ լինել չի կարող, որովհետև կողերի թիվը միշտ զույգ է։

7․ Ինչպե՞ս է կոչվում այն բուրգը, եթե այն ունի

   ա) 13 նիստ     բ) 10 գագաթ    գ) 12 կող։

8․Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային նիստերը

     հավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։

Leave a comment