Posted in հասարակագիտություն 8

Մարդը որպես արժեք

Բացատրել ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևորը ազնիվ, հարգալից լինելն է, իսկ մյուսը՝ բարի և օգնող։

Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Մենք բոլորս էլ ունենք մեզ համար ամենաթանկ բաները և այն համարում ենք արժեք։ Օրինակ՝ ամեն մեկս ծնվել ենք տարբեր մտածելակերպով ընտանիքներում և մեր ընտանիքի ստացած ամեն ինչը համարում ենք ամենաթանկը։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Իմ տեսանկյունով ինձ համար կարևորագույն արժեքը կարող է ուրիշի համար արժեքավոր չլինել, և այդպես բոլորի դեպքում։

Ինձ համար մարդու մեջ ամենակարևոր արժեքը դա ազնիվ լինելն է։ Կարծում եմ, պետք չէ մեզ կեղծել, պետք է ցույց տալ բոլորին մեր իսկական ոք, պետք չէ կաշկանդվել մեր որևէ բնավորության գծից և փոխել այն՝ նմանվելով ուրիշին։

Բացի նյութական արժեքներից, այլ արժեքներ երբեք չեն կորցնի իրենց նշանակությունը։ Ինչքան էլ դասը վերաբերվում էր մարդկային արժեքների մասին, կան մարդիկ, ովքեր հենց մարդու մեջ նյութական արժեքներ են փնտրում՝ շքեղ շորերը, հարդարված լինելը, աշխատավարձը և այլն։ Ես այդպես չեմ մտածում, այդ նյութական իրերը մանր բաներ են կյանքում։ Կարևորը, մեզ լավ զգանք, այդ արժեքները պահելով։