Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Արցախն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։
Տեղի հայ ազատագրական շարժման
մյուս կարևոր կենտրոնը դարձավ Սյունիքը։ Հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք եկած հայ զորավար Դավիթ Բեկը կարողացավ համախմբել տեղի մելիքների ուժերը և
ապստամբեց պարսկական տիրապետության դեմ։ Մի շարք հաղթանակներով նա կարողացավ իր տիրապետությունը հաստատել ամբողջ Սյունիքում։ Շարժու այնքան ազդեցիկ էր, որ պայքարին մասնակցելու եկան անգամ Լեհաստանի և Ղրիմի հայերը։ Սակայն դրությունը Սյունիքում կտրուկ վատթարացավ 1726 թ. գարնանը։ Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը նվաճելուց հետո օսմանյան զորքերը կարողացան ռազմակալել Նախիջևանն ու Ղափանի մերձակա գավառները։ Նահանջելով
թշնամու գերազանցող ուժերի առաջ՝ 1727 թ. գարնանը Դավիթ Բեկն իր մի քանի հավատարիմ զինակիցների հետ ամրացավ Հալիձորի բերդում։ Օսմանցիները չկարողացան ներթափանցել բերդ։ Մի քանի օր անց Մխիթար սպարապետի ու Տեր Ավետիսի գլխավորած
խմբին հաջողվեց գաղտնուղով դուրս գալ բերդից և թիկունքից հարձակվելով թշնամու վրա՝
պարտության մատնել նրան։ Դրան հաջորդած Մեղրիի հաղթանակից հետո Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Սեֆյան շահ Թահմասպ IIի հետ՝ հակաօսմանյան շարժումը համատեղ կազմակերպելու առաջարկով։ Վերջինս իր հատուկ հրովարտակով ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը Սյունյաց երկրում, անգամ արտոնեց նրան դրամ հատել։ Սակայն այս ձեռքբերումը տևական չեղավ. Դավիթ Բեկի հանկարծակի մահվանից հետո (1728 թ.) նրա հետևորդների շրջանում ակտիվացան կա՛մ ռուսական, կա՛մ պարսկական, կա՛մ էլ օսմանյան աջակցությունն ակնկալող ուժերը։ Իրավիճակը չշտկվեց, անգամ այն ժամանակ, երբ ազատագրական պայքարի գլուխ անցած Մխիթար Սպարապետը մի շարք ռազմական հաջողություններ ունեցավ օսմանցիների դեմ։ Տարաձայնությունների հետևանքով ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել։
Հայ զինվորականության շրջանում ծայր առած տարաձայնությունները պառակտեցին ուժերը։
1730 թ. Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց։ Չնայած Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումերը վերջնական հաջողության չհասան, սակայն ազատագրական պայքարը դուրս եկավ ծրագրային և ինքնապաշտպանական փուլերից։ Այն վերածվեց լավ կազմակերպված և հետևողական ռազմական շարժման։