Posted in Ուսումնական նախագիծ, տեխնոլոգիա

Բլոգիս qr code

Սկզբում խոսել են QR կոդերի մասին․ ինչի համար են դրանք պետք, որտեղ են օգտագործվում, ոնց են դրանք ստեղծվում։ Հետո ուսումնասիրել եմ QR կոդեր սարքելու հարմար հարթակներ, ընտրել ենք մեր հավանած կայքը և պատրաստել ենք մեր բլոգների QR կոդերը մեր նախընտրած ձևավորմամբ։

QR կոդեր կարող եք պատրաստել, օգտվելով այս կայքերից․

Իմ բլոգի Qr-ը՝ ներքևում։

Posted in Ուսումնական նախագիծ, տեխնոլոգիա

Փազլ

Մեր բլոգների QR—ները պատրաստելուց հետո, որոշեցինք մի քիչ դժվարեցնել սկանավորելով բլոգը բացելու աշխատանքը։

Գտանք փազլներ պատրաստելու հարմար մի կայք, գրանցվեցինք այդ կայքում և կայքի օգնությամբ հավաքեցինք մեր բլոգների QR-ների փազլները։

Փազլը այստեղ:

Posted in Քիմիա 8

ԹԹվածին քիմիական տարր և պարզ նյութ

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18
Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8:
Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:

Թթվածինը  միացություններում երկվալենտ է:

          Թթվածնի ատոմի կառուցվածքը

Թթվածին պարզ նյութի բնութագիրը`

Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝  Օ3:

Թթվածնի մոլեկուլի մոդել       Օզոնի մոլեկուլի մոդել

Թթվածին պարզ նյութի մոլեկուլի  գրաֆիկական բանաձևն է՝  O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32

Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:

Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:

Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը  կամ ծավալի 21  տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

Թթվածնի ատոմում քանի՞ էլեկտրոնն է առկա:

Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Որքա՞ն է թթվածին տարրի մոլային զանգվածը:

Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
Որքա՞ն է թթվածին տարրի մոլային ծավալը:

Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Որքա՞ն է թթվածին տարրի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32

Posted in Ֆիզիկա 8

Էներգիա

1.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա

էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը

Աշխատանք կարող է կատարել նաև շարժվող մարմինը, հետևաբար՝ այն նույնպես օժտված է էներգիայով։

3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

միավորների ՄՀ-ում էներգիան չափվում է ջոուլով։

4.Մեխանիկական էներգիայի տեսակները

Մեխանիկական էներգիայի տեսակներն են՝ կինետիկ և պոտենցիալ։

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում

E = mv2/2

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

Երբ այն գտնվում է դադարի վիճակում։

8.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:

9.բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ

Ճկվող քանունը:

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Eպ = mgh

11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա:

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն, պահպանվում է։

Posted in Ճամբար

Ճամբարային ամփոփում

Այս ձմեռային ճամբարի ընդացքում մենք շատ ճամբորդությունների գնացինք օրինակ սահադաշտ, ՀՊՄՀ, կինոթատրոն, Սահակ Սահակյանի թանգարան և այլ տեղեր: Շատ հավես անցավ: Նաև կատարեցինք շատուշատ փորձեր որոնցից մեկը նաև ցույց տվեցինք 1-ին և 5-րդ դասարանցիներին: Հանդիպեցինք ֆիզիկոսի հետ: Ես ժամբարի ընդացքում մեկ անգամ եմ բացակայել քանի որ վատարողջ էի: Մեր ջոկատավարներն էին ընկեր Էմման և ընկեր Գայանեն: