Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

Մի մարդ ասում է.

— Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ:

Ընկերները ծաղրում են նրան ու ասում.

— Թող քո խոսքը գործով ապացուցես:

Մարդն պատասխանում է.

— Ես անպայման կխմեմ, եթե դուք Սևանից հանեք գետերի բերած ջուրը: Չէ՞ որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմեմ:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
  Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում.

— Իմ ձին գողացել են:

Իշխանը բարկանում է և ասում.

— Եթե չքնեիր, ձիդ չեն գողանա:

Խելոք մարդն պատասխանում է.

— Եթե իմանայի, որ երկրի տերը քնած է, ես արթուն կմնայի

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
            — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
            — Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

Մի մարդ արթնանում է, տեսնում, որ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել ու տանում են: Նա տանից դուրս է գալիս ու նրանց հետևից գնում: Հանկարծ գողերը նկատում են նրան և զարմացած հարցնում, թե ուր է գնում իրենց հետ: Մարդն, իբր միամիտ ձևանալով, պատասխանում է, որ քանի տունն արդեն հավաքել ու տանում են, ինքն էլ մնալու կարիք չունի:

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին: Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, որ մի տարի ձիով հասել է Արաքսին, ձին թափ է առել ու թռել մյուս ափը: Լսողները բարկանում են ու ուզում ծեծել նրան՝ կասկածելով, թե ձին չէր կարող Արաքսի նման գետի վրայով թռչել: Մարդն արդարանում է՝ ասելով, որ ձին իր ձին չէ, այլ իշխանի ձին էր: Լսելով դա՝ զորապետները հետ են քաշվում ու համաձայնում, որ իշխանի ձին իսկապես կարող էր դա անել:

317. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

318. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . 
«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:
319. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Թագավորն ասաց, որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նորհայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:

322. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
 Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

Ես քեզնից չեմ վախենում, է˜,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

310.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:
312.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
316.Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր.
բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
 Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ, ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Աշակերտը պատասխանեց,- որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:

-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ ե՞րբ եք մտածում: