Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1.Սովորի՜ր բառերը և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։

Առէջ-Ծաղկավոր բույսերի բազմացման արական գործարան, որի մեջ գոյանում է ծաղկափոշին:

առընթեր-կողքին եղող

առինքնել-Դեպի իրեն ձգել

առհավատչյա-երաշխիք

առնական-Տղամարդուն հատուկ

առնչվել-կապակցություն ունենալ

առոք-փառոք-Մեծ փառքով՝ շուքով

առևանգել-Փախցնել

առույգ-ուժեղ

առօրեական-Առօրյա

ասածվածք-ասույթ

2.Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ`

Ամեն ինչ արվեստ է: Բեն -1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»: 2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը: 3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:

Բենն ասել է «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»: «Ֆրանց Կաֆկա Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում»ասաց Բենը. : Բենն ասաց. «Ֆրանց Կաֆկա Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը»: Բեն

3.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը: Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից: Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին: Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք: Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել

Ծերունին վճռական տեսքով ասաց. «Հասավ նաև իմ գործելու ժամանակը»:
Նա զարմացավ. «Ի՞նչ է կրակը: Ես չեմ վախենում կրակից»:
Նա խնդրեց. «Նավապետ, բացատրեք, ի՞նչ է պատահել մեր ջրին»:
Խոհարարն ասաց. «Ես գործ չունեմ ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք»:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր. «Քեզ նման ուրիշ մեկն էլ չկա, և դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել ու այդպիսի բան չի արել»:

4.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր: Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել: Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն: Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ: Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ: Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:

Միքայելը` մեր ծանոթը, երեկ մեր տանն էր։
Տանտիրուհուց` նրա ազգականից, հեռագիր էր ստացել։
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` իր սիրելի շան, երևալուն։
Մայրը որդուց` իր միակ զավակից, արդեն երկար ժամանակ լուր չուներ։
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` իր հեծյալին։
Հրազդանը` Հայաստանի ամենաերկար գետը, Երևանով է անցնում։

5..Կետադրի՛ր:

Մենք, ես ու Ցոլակը, մտանք բակ։
Ընկերներս, գլխաբաց, չթե հասարակ շապիկով, երկու տղա քայլում էին գետափով։
Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի, համար։
Կարմիր շորերով աղջիկը, այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին։
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի։
Քամին, աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը։
Մեր, երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից։
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը։
Ծառերից, հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը

6.Նայի՛ր օրինակին և որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:

1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝ տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը: Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել: Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին: Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով: Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման: Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

7.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`…, ինձ բացատրում էր ճանապարհը: Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ: Թռչունի առաջին ճիչը`…, չափազանց զարմացրեց մեզ: Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…: Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել: Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`…: Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

8.Կետադրի՛ր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ: Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր: Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետրագնդակ:

Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց: Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

9.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը): Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը): Լավան մոտենում էր (ինչի՞ն): Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ): Լեռները դղրդում էին (ինչի՞ց): ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

Leave a comment