Posted in Մաթեմատիկա 6

Համաչափություն

136.

Ա. այո համաչափ է

Բ. ոչ համաչափ չէ

Գ. ոչ համաչափ չէ

238.

240.Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
(տե՛ս նկ. 15)։

ա) այո բ) ոչ գ) այո դ) ոչ ե) այո զ)այո

243.

247.Քանի՞ տոկոսն է.
ա) 50-ը 100-ի, գ) 125-ը 25-ի, ե) 300-ը 30-ի,
բ) 15-ը 75-ի, դ) 40-ը 250-ի, զ) 900-ը 15-ի։
ա) 50·100/100=50

գ) 125·100/25=500

դ) 40·100/250=16

ե)300·100/30=1000

զ) 900·100/15=6000

Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է 7 3/5
սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը,
եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է։
38·1000000/5=7600000

Posted in Մայրենի

Չալանկը 2 մաս

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Կլանչել-հաչել

Արխալուղ-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:

Բանալ-Բացել

  • Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
  • Նավթը տարօրինակ է բան է ինձ համար:
  • Ես զարթնում եմ առավոտյան  ժամը  ութին։
  • Ես ընդհատում եմ իմ ընկերոջը։
  • Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
  • Շան անունը տուր, փայտը առ ձեռքդ։
  • Վերնագրիր հատվածը:
  • «Տխուր գիշերը»
Posted in Անգլերեն

English

B.

Positive

You’re ( you are)

We’re ( we are )

They’re ( they are )

Negative

You aren’t.

We aren’t.

They aren’t.

Question

Are you?

Are we?

Are they?

Short answer positive/ negative

Yes, you are

Yes, we are

Yes, they are

No, you aren’t

No, we aren’t

No, they aren’t

C.

1. Is Simon Australian?

No, they aren’t. They are British.

2. Are you and Dave OK?

No, we aren’t.

Are you from China?

No, we aren’t. We are from Japan.

D.

He is

It isn’t

Are, They are

Are, they aren’t

E.

Are

Is

are

Are

Is

Is

3. A.

Fantastic-very good

Excellent- very good

Awful-very bad

Terrible-very bad

Great-very good

4. A.

I don’t like Black Eyed peas.

Do I like Black Eyed peas?

I like the Pink.

Do I like Pink.

4. B.

A singer I like: BoyWithUke

A band I don’t like: BTS

My favourite band: Glass Animals.

My favourite singer: BoyWithUke

Question.

Do you like singing?

Statement.

I like play football.

Negative.

I don’t like singing.

Posted in Պատմություն

Հայերի ծագումը

• Ո՞րն է հնդեվրոպական նախահայրենիքը։

Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի,տոհմի, ազգի ծագումով։ XVIII-XIX դարերում ժողովուրդների և նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրության առարկա։


• Ի՞նչ գիտեք հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։ Ի՞նչ այլ լեզվաընտանիքներ կարող եք նշել։

հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարածքում։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։


• Ի՞նչ է ավանդազրույցը։

Ավանդություն, ժողովրդական բանավոր արձակի տեսակներից, կարճ հուշապատումներ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, առարկաների ու երևույթների մասին։

Ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։


• Ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։

Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով։ Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից։

Posted in բնագիտություն

Թթուներ

1. Ի ՞նչ թթուներ կան բնության մեջ։

Կիտրոնաթթու, խնձորաթթու, քացախաթթու, կաթնաթթու:

2. Ի ՞նչ բաղադրությունունեն թթուները։

Ջրածին և թթվային մնացորդ:

3. Ի նչ պե՞ս կարողեք համոզ վել, որ տվյալ նյութը թթու է ։

Մենք պետք է օգտագործենք հայտանյութը, օրինակ  լակմուսը, որը եթե նյութը թթու է նա մանուշակագույնից կփոխի գույնը կարմիրի:

4. Ինչ պե՞ս պետք է վարվել թթուների հետ։

Եթե թթուն թափվել է մաշկի վրա, անմիջապես պետք է շատ ջրով լվանալ և մշակել սննդային սոդայով:

Posted in Մայրենի

Չալանկը 1-ին մաս

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

հատընդհատ -պարբերաբար ընդհատվող

տարակուսով -կասկաածելով

հախուռն-Համարձակ, խիզախ

պատկառանքով-հարգանքով

քյոխվի-Գյուղի կազավարիչ

քաղցած-Ապրուստի միջոցներից զուրկ

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:



3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

4. Վերնագրիր առաջին հատվածը:

<<Իմ զարմանալի Չալանկը>>

Posted in Մաթեմատիկա 6

Մասշտաբ

217.

5×8=40

40:4=10

219.

80×130:100=104

221.

480×35:100=168

168×25:100=42

224.

Երկարություն 6×5=30

Լայնություն 3×2=6

6×30=180

225.

ա) x : 25 = 2 : 5

x=25×2/5=10,

բ) x/6=11/24

x=6×11/24=11/4,

գ) 38 : x = 19 : 5

x=38×5/19,

դ) 65/y= 13/9

y=65×9/13=45,

ե) 81 : 72 = y : 36

y=36×81/72=81/2,

զ) 2y : 4 = 30 : 72

2y=4×30/72

2y=5/3

y=5/6,

է) 3/z=4/5

z=3×5/4=15/4,

ը) 560/110=z/3212

z=3212×560/110=16352 ,

թ) z : 92 = 15 : 69

z=92×15/69=20:

218.
ա) 16-ի 37 %-ը և 37-ի 16 %-ը

16×37/100 =5.92

37×16/100=5.92

5.92=5.92,
բ) 72-ի 94 %-ը և 94-ի 72 %-ը

72×94/100=67.68

94×72/100=67.68

67.68=67.68
գ) 88-ի 56 %-ը և 56-ի 88 %-ը

88×56/100=49.28

58×88=49.28

49.28=49.28

Posted in Մայրենի

Մայրը

1.Գրի’ր պատմության ասելիքը։

Պատմության ասելիքը այններ որ կապչունի թե մայրը թռչունն է,մարդ է կամ կենդանի է կարևորը որ մայրը միշտ քեզ հետ է և միշտ քեզ կոգնի։

2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները – Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ:

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա ու ,,կարդում  իրիկնաժամը,,:

Այդ զգացողությունները պատմվածքին տալիս են ջերմություն, հոգատարություն, սեր ՝ սեփական զավակի հանդեպ: Այդ զգացողությունները նշանակում են, որ յուրաքանչյուր մայր հոգատար և սրտացավ է իր զավակի համար և ուզում է ամեն գնով պաշտպանել և հոգ տանել իր զավակի մասին:

3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։

Այս միտքը ուզում է ասել, որ բոլոր կենդանիներն էլ նույն բնավորությունը ունեն և կարող են հասկանալ ամեն ցավ։ Ճիշտ է, նրանք մեր լեզուն չեն հասկանում, իսկ մենք իրենցը, բայց նրանք էլ կարող են տխրել, և միտք արտահայտել իրենց սրտում կամ ճչալ հասկացնելու համար։