Posted in Ձմեռային ճամբար

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ես շատ եմ սիրում ձմեռվա հունվար ամիսը, քանի որ մեր դպրոցում այն համարվում է ճամբարային ամիս և դասերի փոխարեն մենք ավելի շատ ճամփորդում ենք և մասնակցում ենք տարբեր նախագծերի։ Չնայած ասեմ ,որ մեր դպրոցում երբեք ճամփորդությունների պակաս չի լինում։

Այս շաբաթը անցել է շատ խաղաղ և հանգիստ։ Ինչպես միշտ օրը սկսել ենք երգով ու պարով։ Ունեցել ենք հայրենագիտության դաս, որտեղ իմացել եմ  հետաքրքիր տեղեկություններ մեղուների մասին։ Այս շաբաթ լող չենք ունեցել քանի որ ջուրը սառնբէր։

Իսկ շաբաթը ամփոփեցինք ճամփորդությունով դեպի Սևաբերդ գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Գնացել էինք դահուկ և սահնակ քշելու։ Այնտեղ շատ ցուրտ էր և ես համարյա չեմ սահել ,միայն խաղացել եմ ձնագնդիկ։Այնուհետև մեքենայի մեջ ճաշել ենք և վերադարձել ենք քաղաք շատ մրսած, քանի որ սաստիկ ցուրտ էր։ Ահա այսպես անցավ այս ճամբարային շաբաթը։Գիտեմ որ սպասվում է մեզ հետաքրքիր և գունավոր ձմեռային օրեր 😀

https://youtu.be/_cY4mn7xa40

Posted in Ձմեռային ճամբար

5 Հետաքրքիր փաստեր մեղվի մասին


Աշխատավոր մեղուները իգական առանձնյակներ են, որոնք ապրում են միջինում 6-8 շաբաթ և կատարում են մեղվափեթակի բոլոր աշխատանքները:

Մեկ մեղուն իր ամբողջ կյանքի ընթացքում միջինում արտադրում է թեյի գդալի 1/12-ի չափով մեղր:


Մեղուների բզզոցն առաջանում է թևերի թափահարումից: 1 րոպեում իրենց թևերը թափահարում են ավելի քան 10000 անգամ:


Մեղվի թռիչքի արագությունը 25կմ/ժ է:Մեղուն միակ միջատն է, որն արտադրում է մարդու համար ուտելի սնունդ:

Աշխատավոր մեղվի թռիչքի երկարությունը 6-8 շաբաթյա կենսացիկլի ընթացքում 1.5 անգամ գերազանցում է երկրագնդի շրջագիծը: