Posted in բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:

  1. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են ցիտոպլազման և կորիզը:

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթի միջով բջիջ են ներթափանցում ջրում շուծված որոշակի նյութեր և հեռացնում են բջիջի համար ոչ պիտանի նյութերը:

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Հյուսվածքը միանման բջիջներից կազմված խումբ է:

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բույսերը ունեն հինգ տեսակի հյուսվածք՝ գոյացնող, հիմնական, ծածկող, մեխանիկական և փոխադրող:

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է.

  1. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

  1. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
  1. Նշի՛ր հայելիների տեսակները:

Գոգավոր, հարթ, ուռուցիկ:

  1. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը։
Ծաղիկը, պտուղը և սերմը գեներատիվ օրգաններն են, և բույսի մասեր են։

  1. Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են։

  1. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։

  1. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:

Առանձգական և փնջային:

  1. Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

  1. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

  1. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

Posted in բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք բնագիտություն

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը բնութագրում է թաք և սառը հասկացությունները։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Երբ որ ջերմաչափի ցուցմունքը դադարում է փոխվել, այդ պահին ջերմային հավասարակշռության վիճակում
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Հեղուկային, էլեկտրոնային, մեծանիկական, օպտիկական, գազային։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
  5. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  6. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
    Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  7. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
  8. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  9. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:
  10. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
  11. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
    2. Չի կարելի  պառկել գետնին:
    3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
    4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
    5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
    6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
    7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
    8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:
  12. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ:
  13. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  14. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրն էլ է մագնիս և ունի իր բևեռները։
  15. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։
Posted in բնագիտություն

Էներգիայի տեսակներ և փոխակերպումներԷներգիան և կենդանի օրգանիզմները

1.Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով:


2.Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Կան մի քանի տեսակներ-ջերմային, էլեկտրական, միջուկային, քիմիական և ճառագայթային։


3.Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Կանաչ բույսերը և բակտերիաների մի մասը ստեղծում են օրգանական նյութեր, իսկ մյուս կենդանի օրգանիզմները սնվում են այդ պատրաստի նյութերով:

Posted in բնագիտություն

Թեմանների ամփոփում

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:

Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:

Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
Այն ուժը, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում է նրա վրա կողվում է Առանձգականության ուժ։

Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:


Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:


Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդուհամար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ:

Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
Երբ նյութը առաջեցնում է մեկ կամ ավելի նյութեր կոչվում են քիմիական ռեակցիա։

Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
Օրինակ՝ Գույնի փոփոխություն, կաթի թթվելը, լույսի անջատումը և այլն։

Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:

Պլաստիկական և ձևափոխական


Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։



Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:
F նշանով։

Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:

Այո եթե նա ունի շարժիչ կամ դիք տեղ։

Posted in բնագիտություն

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ

  • Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  • Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:

  • Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:

Posted in բնագիտություն

Մեխանիկական շարժում,արագություն

1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը ինչ-որ ժամանակում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմնի նկատմամբ:

2. Ինչի՞ նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ:

3. Ինչո՞վ են իրարից տարբերվում շարժումները:

Շարժումները իրարից տարբերվում են նրանով, որ նրանք լինում են արագ, դանդաղ, ուղիղ, կոր, անհավասարաչափ և հավասարաչափ:

4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը: Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Արագությունը ցուց է տալիս, թե տվյալ մարմինը ինչ ժամանակում որքան ճանապարհ է անցնում: Արագությունը չափվում է V (միջին արագությունը), S (ճանապարհը) և t (ժամանակը) բանաձևերով:

Posted in բնագիտություն

Բնագիտություն

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։
    Օրինակ՝ ջրի սառելը, մոմի այրվելը:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։
    Օրինակ՝ կաթը երկար ժամանակ օդի ջերմաստիճանում թողնելը՝ առաջանում է բորբոս կաթի մեջ
  3. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։
    Լուսային, ձայնային, էլեկտրական, մագնիսական։
  4. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
    քիմիական երևույթներ և քիմիական փոխազդեցություններ
  5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
    Գույնի փոփոխությունը, հոտի, համի։
  6. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
    Օրինակ լուցկու այրելը, շաքարավազի այրումը, պանրի բորբոսնելը, գինու բորբոսնելը․․․
  7. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
    Օրինակ՝ լուցկու այրվելը
  9. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։
    Երբ այրելուց նրանք միանում են։
  10. Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։
    Այրումը երբ ինչ-որ նյութ ջերմության տակ քայքայվում է։
  11. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
    Համարյա ամեն ինչ այրումից հետո մոխիր է դառնում։
  12. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
    կրակմարիչ, ջուր, օդից զրկել՝ շոր գցել (չգիտեմ ոնց պետք է աշխատի)․․․
  13. Ի՞նչ է վառելանյութը։
    Վառելանյութը նյութ է, որը ստեղծված է այրվելու համար
  14. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Այն նյութերը որոնք կազմված են այդ նյութից և թթվածնից։
  15. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղերը ունեն քայքայման բաղադրություն։
  16. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրևները առաջանում են մարդկանց կողմից թունավորված ջրերից և քայքայում են անտառները և կենդանիներին։
  17. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Որովհետև այն վնասում է օդը և բաց է թողնում թունավոր գազ։
Posted in բնագիտություն, Uncategorized

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

1. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։

Մարդը ստեղծում է անտառներ, կանաչ պուրակներ և արգելոցներ։

2․ Որո՞նք են թթվային անձրեւների առաջացման պատճառները, եւ ի՞նչ հե­ տեւանքներ կարող են դրանք ունենալ։

Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ՝ ծծմբական թթու, ազոտական թթու և այլն։Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ, որոնք թափվում են երկրագնդի մակերևույթի վրա։Թթվային անձրևները շատ վտանգավոր են շրջակա միջավայրի համար։Դրանք կարող են քայքայել հողը, շինությունները, հուշարձանները։

3․ Ինչո՞ւ չի կարելի այրել կենցաղային աղբը։

Այն չի կարելի այրել, քանի որ աղբի այրումից առաջանում են թունավոր նյութեր։

Posted in բնագիտություն

Աղեր և հիմքեր

1.Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները ։

Կազմած են ջրածնից և թթվային մնացորդից:

2. Որտե՞ղ է կիրառվում գիպսը։


Գիպսը օգտագործվում է բժշկության մեջ:

3.Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը։

Դրանք կոչվում են հիդրօքիդներ որոնք կազմված են թթվածնից և ջրածնից

Posted in բնագիտություն

Բնագիտական հանելուկներ

Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր,

Փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում,

Ո՞ր հագքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում,

Կանաչ գարուն է անվերջ երազում:

/Ճնճղուկ/

***

Երբ դնում ենք, կտրատում,

Մանրիկ-մանրիկ մասնատում,

Լացացնում է ինձ ու քեզ,

Անունն ասա, թե գիտես:

/Սոխ/

***

Ի՞նչն է ջերմորեն մեզ տաքացնում

Եվ քուն է մտնում մինչև իրիկուն,

Իսկ երբ գիշերն է դռները թակում,

նորից մեզ իր տաք գիրկն է ընդունում:

/Անկողին/

***

Ի՞նչ ջուլհակ է. մանում, հինում,

Գործում է, բայց սեղան չի դրվի,

Կլոր մարմնով, ծուռ-ծուռ ոտքերով,

Կտավ է հյուսում միշտ նույն զարդերով:

/Սարդ/

***

Ի՞նչն ենք դուրս հանում տնից ու բակից,

Մաքրում, տանում ենք մեր ոտքի տակից,

Նա պետք չի գալիս իր դուրս հանողին՝

Խառնվում է միշտ ավազ ու հողին:

/Աղբ/