Posted in բնագիտություն

Թթուներ

1. Ի ՞նչ թթուներ կան բնության մեջ։

Կիտրոնաթթու, խնձորաթթու, քացախաթթու, կաթնաթթու:

2. Ի ՞նչ բաղադրությունունեն թթուները։

Ջրածին և թթվային մնացորդ:

3. Ի նչ պե՞ս կարողեք համոզ վել, որ տվյալ նյութը թթու է ։

Մենք պետք է օգտագործենք հայտանյութը, օրինակ  լակմուսը, որը եթե նյութը թթու է նա մանուշակագույնից կփոխի գույնը կարմիրի:

4. Ինչ պե՞ս պետք է վարվել թթուների հետ։

Եթե թթուն թափվել է մաշկի վրա, անմիջապես պետք է շատ ջրով լվանալ և մշակել սննդային սոդայով:

Posted in բնագիտություն

Օքսիդներ

Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օքսիդներ են ստացվում երբ ածուխը,ֆոսֆորը,երկաթը,ծծումբը,ջրածինը, և այլ նյութեր միանում են թթվածնին։


Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:

թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են։ Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ։


Ի՞նչ կիրառություն ունեն ձեզ ծանոթ օքսիդները:

Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում։ Օրինակ չհանգած կիրը և ավազը օգտագործում են շինարարությունում։ (Ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում)։

Posted in բնագիտություն

Գայլարդիայի մասին

Սերմնահավաք նախագծի շրջանակում մենք գնացել էինք քոլեջ ընկեր Շողիկի լաբորատորիա այնտեղ մենք սիրեցինք տարբեր կենդանիների նապաստակների, գերմանամուկ ների, ջրային կրիաներին, ձկներ, ցամաքային կրիաներին, տարբեր թութակի տեսակներին և հետո մենք ընկեր Շողիկի հետ գնացինք Գայլարդիայի սերմեր հավաքելու հավաքելու ձևը շատ հեշտ է ուղակի պետք է Գայլարդիայի սերմի հետևից պետք է քաշել դեպի ձեր մոտ ։ Իսկ հիմա միքիչ կպատմեմ Գայլարդիայի մասին։

Գայլարդիան աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է, որը ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկաներից է։ Լուսասեր և բավականին երաշտադիմացկուն բույս է, աճում և առատորեն ծաղկում է հումուսով ու սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողերում։ Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի։

Posted in բնագիտություն

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է վառելանյութը։

Հեշտ բռնկվող նյութերը (փայտ, քարածուխ, բենզին, գազ, կերոսին և այլն), որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, անվանում են վառելանյութներ։

  1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։

Բնապահպանական տեսակետից առավել նպատակահարմար է գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է լրիվ, գրեթե առանց շրջապատը աղտոտելու։

  1. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։

Պինդ վառելանյութի այրումից ստացվում են մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ։

Posted in բնագիտություն

Այրում ։Հրդեհի հանգցնելը

Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։


Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճանը։


Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Հրդեհը կարող ենք հագցնել ծածկոցով կամ շորով ջրով և կրակմարիչով։


Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Եթե բնակարանում գազի հոտ զգամ, առաջին հերթին կբացեմ տան բոլոր պատուհանները, կփակեմ գազի փականը և դուրս կգամ տնից և կկանչեմ օգնություն։

Posted in բնագիտություն

նյութերի փոխակերպումը.Ֆիզիկական և քիմիական երևույթներ։

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։

Մոմի այրվելը ֆիզիկական երևույթ է։

  1. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։

Ֆիզիկական երևույթներն են օրինակ ջուրը սառույց վերածվելը մոմի հալվելը։

  1. Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։

Քիմիական։

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։

Օրինակ մոմի այրվելը ,ապակու կոտրվելը,

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։

Բնության մեջ հաճախ տեղի են ունենում նաև այնպիսի երևույթներ են,որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի։

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
Posted in բնագիտություն

Դաշտային սպաթ

Արևաքար, ոսկեգույն դաշտային սպաթ։ Հանդիպում է պեգմատիտներում։ Սովորաբար ներկայացված է միկրոկլինի և օլիգոկլազի կիսաթափանցիկ բյուրեղային անջատումներով։ Հայտնի է Ուրալում (Իլմենյան լեռներ), Անդրբայկալում և այլուր, արտասահմանում՝ Նորվեգիայում։ Օգտագործվում է որպես կիսաթանկարժեք քար։

Posted in Հաշվետվութնուն, բնագիտություն

Հաշվետու պատում բնագիտություն

https://davitmskh.school.blog/2021/09/09/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%bd%d5%ab%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%a9%d5%b8%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4/

https://davitmskh.school.blog/2021/10/01/%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

https://davitmskh.school.blog/2021/11/10/%d5%b0%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d6%87-%d6%84%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b7%d5%bf%d5%a1%d5%a2-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1/

https://davitmskh.school.blog/2021/11/10/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%ba%d5%bf%d5%b8%d6%82%d5%b5%d5%bf%d5%b6-%d5%ab%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81%d6%84%d5%ab-%d6%87-%d5%a1%d6%80%d5%a5%d5%a3%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b7%d5%b8%d6%82/

https://davitmskh.school.blog/2021/12/15/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d6%87%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b1%d6%87%d5%a5%d6%80%d5%a8/

Posted in բնագիտություն

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:

Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների րնթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:

Այսպիսով՝ ներծին ե արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:

Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Օրինակ՝ Երեանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:

Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:

Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:

Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:

Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերր (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:
Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Սարահարթ




Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:

Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ:


Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:

Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:

Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները:

Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:


Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:


Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:

Լեռների քայքայման հետևանքով։

Ծովի հատակի բարձրացման պատճառով։

Լավային հոսքերի հետևանքով։

Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով։


Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում։

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Posted in բնագիտություն

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։

Սեպտեմբերի 23 և մարտի 21

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

Նահանջ տարի, 1 օր ավելանում է, որ պահպանի օրացույցային տարին։ Փետրվար ամիսն ունի 29 օր նահանջ տարիներին, ոչ թե՝ 28: Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ։