Posted in բնագիտություն

Սամիթի մասին

Սամիթ, բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի,Նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս է, որն ունի առանցքային և բավականին լավ ճյուղավորված արմատներ։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ և առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։

Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։Բուժական նպատակով օգտագործվում են սամիթի՝ յուրահատուկ հաճելի հոտ և քաղցրավուն թունդ համ ունեցող տերևներն ու սերմերը։ Սամիթի պատրաստուկները նպաստում են նյութափոխանակության բարելավմանը։ Սամիթն ու սերմերից ստացվող եթերայուղերը օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ։

Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։

Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ։

Posted in բնագիտություն

Հետաքրքիր բաներ ջրի մասին

Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։ Ջրի բոլոր այս անոմալ հատկություները պայմանավորված են ջրի մոլեկուլնեի միջև առկա ջրածնային կապերով։

Posted in Հաշվետվութնուն, բնագիտություն

Բնագիտության հաշվետվություն

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Եվրասիա .արաջադրանքներ

Իմ բույսը

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Ջեյմս Կուկի մասին

Կարմիր ծովի մասին

Posted in բնագիտություն

Կարմիր ծովի մասին

Հնդկական օվկիանոսի ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Մակերեսը 460 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 3039 մ[1]: Եվրոպայից Ասիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է։ Արտաշես Բարեպաշտի գահակալության ժամանակ Արարատյան թագավորությունը ունեցել է ելք դեպի Կարմիր ծով: Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն։Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35°, իսկ ձմռան ամիսներին՝ 30°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ – Էլ – Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ- Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65% – 4,3%: Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն ևս. եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։ Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55°-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը։

Posted in բնագիտություն

Ջեյմս Կուկի մասին

բրիտանացի հետազոտող, ծովագնաց, քարտեզագիր և արքունի նավատորմի նավապետ: Կուկը կազմել է Նյուֆաունդլենդի քարտեզը նախքան Խաղաղ օվկիանոսում երեք ճանապարհորդություն կատարելը: Այս ճանապարհորդությունների ընթացքում նա առաջին անգամ հետազոտել է Ավստրալիայի արևելյան ափերը և Հավայան կղզիները:Կուկը պատանեկության տարիներին միացել է բրիտանական առևտրական նավատորմին, իսկ 1755 թվականին՝ արքունի նավատորմին: Նա մասնակցել է Յոթնամյա պատերազմին և հետագայում հետազոտել ու քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոս գետը Քվեբեկի պաշարման ժամանակ: Այս երեք ճանապարհորդությունների ընթացքում Կուկը նավարկեց հազարավոր մղոններ Երկրագնդի չբացահայտված տարածքներում: Մանրամասն քարտեզագրեց Նոր Զելանդիայից Հավայան կղզիներ ընկած տարածքները մի մասշտաբով, որը նախկինում չէր կիրառվել: Իր ճանապարհորդությունների ընթացքում հետազոտեց և եվրոպական քարտեզներում առաջին անգամ գրանցեց մի շարք կղզիներ և ծովափնյա շրջաններ: Կուկը 1779 թվականին իր երրորդ ճանապարհորդության ընթացքում հարձակման է ենթարկվել և սպանվել, երբ փորձում էր առևանգել Կալանիոպուին՝ Հավայան ղեկավարին, որպեսզի հետ պահանջեր իր գողացված առագաստանավերից մեկը:Ջեյմս Կուկը ծնվել է 1728 թվականի նոյեմբերի 7-ին Յորքշիրի Մարթոն գյուղում և կնքվել է տեղի Սուրբ Քութբերթ եկեղեցում նոյեմբերի 14-ին, որի գրանցամատյանում էլ կարելի է հանդիպել նրա անունը։Կուկի հայրը՝ Ջեյմս Կուկը, Ռոքսբուրգշիրում շոտլանդացի ֆերմային աշխատող էր՝ ծագումով Էդամից: 1736 թվականին Կուկի ընտանիքը տեղափոխվում է Մեծ Էյթոն, որտեղ իր հոր գործատուն վճարում է, որ ինքը դպրոց հաճախի: 1741 թվականին՝ դպրոցում 5 տարի սովորելուց հետո, սկսում է աշխատել հոր հետ, որն արդեն դարձել էր ֆերմային կառավարիչ:Ազատ ժամանակ Կուկը բարձրանում էր մոտակա բլուրը՝ վայելելու մենակությունը։Կուկերի տնակը՝ իր գնողների տունը, այժմ գտնվում է Ավստրալիայում՝ Մելբուրնում. այստեղ է տեղափոխվել Անգլիայից և նույնությամբ վերակառուցվել է 1934 թվականին:1745 թվականին, երբ նա 16 տարեկան էր, Կուկը գնում է 20 (32 կմ) մղոն հեռավորության վրա գտնվող Սթեյթս ձկնորսական գյուղ՝ դառնալով նպարավաճառ և արդուզարդի վաճառքով զբաղվող Վիլյամ Սանդերսոնի խանութում վաճառող: Պատմաբանները ենթադրում են, որ հենց այստեղ էլ ձևավորվեց Կուկի մոտ ծովի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը։18 ամիս անց չհարմարվելով այստեղի աշխատանքին՝ Կուկը ճանապարհ է ընկնում դեպի մոտակա քաղաք, որտեղ հանդիպում է Սանդերսոնի ընկերներին՝ Ջոն և Հենրի Ուոքերներին: Ուոքերները, որոնք քվակերներ էին, նավի սեփականատեր էին, որոնք զբաղվում էին ածխի առուվաճառքով: Նրանց տունը այժմ Նավապետ Կուկի հիշատակին նվիրված թանգարան է: Կուկն այստեղ աշխատանքի է անցնում, զբաղվելով ածուխ տեղափոխելով, և մի քանի տարի շարունակ այս և նմանատիպ աշխատանքներ է կատարում՝ նավարկելով Թայնի և Լոնդոնի միջև: Այս ընթացքում նա զբաղվում է նաև ինքնակրթությամբ՝ ուսումնասիրելով հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, աստղագիտություն և նավագնացություն՝ այն բոլոր հմտությունները, որոնք իրեն հետագայում պետք էին գալու իր սեփական նավը տնօրինելու համար։

Posted in բնագիտություն

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը:

Հարթավայրը դա հարթ վայր է
2. Ի՞նչ է բլուրը:

բարձրացած տեղամաս է


3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:
6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Posted in բնագիտություն

Եվրասիա .արաջադրանքներ

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասյիա:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ , արևմուտքում` տլանտիա և արևելքում՝ Խաղաղ:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ ` 8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը` Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ, ամենախոշոր լիճը` Կասպից և ամենախորը` Բայկալը:

Posted in բնագիտություն

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:
Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:

Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:
Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:



Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել

ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:Ոչմիբանով։

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:Այնրանով, որ ամեն ինչ իրար նման կլին էին։

Posted in բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

Ապակուց,կավից,պլաստմասից։


Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

Մարմին-աթոռ,սեղան,գրիչ,պատուհան,բաժակ,մատանի,

Նյութ-ոսկի,պղինձ,փայտ
Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային
ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ-ալյումին,երկաթ,ոսկի, արծաթ,փայտ,ապակի

Հեղուկ-ջուր,նավթ,

Գազային-գոլորշի, թթվածին,