Posted in Գրականություն 8

Կաղանդի վիպակ

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը:

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: — Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞: Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ: -Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր: — Նոր կառք մը կեցած ատեն` “եկան” կը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”: Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ: Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց. -Հայրիկ, պտուղ բերի՞ր: -Չէ, ատ էր պակաս: Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր: Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ: Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ: Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա: Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”: — Անոնք հարուստ են, տղաս: — Դուն ալ թող հարուստ ըլլայիր: — Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի: Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ: — Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք: Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոս տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս: — Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:
Աղբյուրը:

Առաջադրանք:
1.Ընդգծված հատվածը դարձրու արևելահայերեն:

Խեղճ կինը չհասկացավ, թե ինչպես օրը երեկո դարձավ. այնքան աննկատ էին սահում ժամերը: Առավոտից ի վեր նստած էր պատուհանի առաջ, որի ճեղքերից դեկտեմբերի սառը քամին ներս էր սողոսկում սուր դանակի պես և թափանցում նրա արդեն թույլ ու թուլացած մարմնի մեջ: Սուրբիկը գրեթե տեղից չէր շարժվել: Մաշված բազմոցի անկյունում կծկված՝ ամբողջ օրը անցկացրել էր իրենց դիմացի հարուստ ընտանիքի տան եռուզեռը դիտելով՝ ներս ու դուրս անող մարդկանց և այնտեղ տիրող խառնաշփոթը: Նա այնքան խորասուզված էր այդպիսի դիտողականության մեջ, որ գրեթե չէր էլ զգում ցուրտը:
2.Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Պատմվածքը կենտրոնանում է աղքատության և սոցիալական անհավասարության խնդիրների վրա։ Այն բացահայտում է, թե ինչպես նյութական կարիքները խեղդում են մարդուն, ձևավորում նրա մտածելակերպը և սահմանափակում երեխայի անմեղ երազանքներն ու հույսերը։ Պատմությունը նաեւ շեշտադրում է աստվածային արդարության ու սոցիալական արդարության միջև առկա հակասությունը։ Մասնավորապես, այն հարցադրում է, թե արդյո՞ք «աստվածային արդարություն» գաղափարը կարող է բավարար մխիթարանք լինել այն մարդկանց համար, ովքեր կրում են նյութական զրկանքներ։
3.Վերլուծիր պատմվածքը:

Պատմվածքը ներկայացնում է աղքատության և սոցիալական անարդարության տխուր պատկերը՝ միաժամանակ կասկածի տակ դնելով կրոնական մխիթարության բավարար լինելը։ Տղայի անմեղ ու տրամաբանական հարցադրումը դառնում է պատմության ամենաուժեղ ուղերձը, որը հրավիրում է անդրադառնալ հասարակական արժեքներին և փոփոխությունների անհրաժեշտությանը։

Posted in Գրականություն 8

Պատրանք

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:

Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:

Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:

Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատըսպար գուսանի մարմինը:

Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:

Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա

Անծանոթ բառեր

անիրավ-անարդար

Երկու արվեստագետ. Ավետիք Իսահակյան

Միևնույն քաղաքում ապրում էին երկու քանդակագործ։ Նրանցից ամեն մեկի հոգում, ինչպես արևը երկնքի խորքում, բոցավառվում էր գեղեցիկի կատարելատիպը։ Եվ նրանցից ամեն մեկը ճգնում էր իր հոգու այդ անձև, անմարմին գեղեցկությունը դրսևորել, հանել հոգու անհունից, ձև ու մարմին տալ նրան, դարձնել ըմբռնելի, շոշափելի։
Եվ ուժգնապես տենչում էին նրանք իրենց ներաշխարհի կատարելատիպ գեղեցիկը իրացնել-առարկայացնել, անմահացնել հավերժորեն։
Եվ նրանցից ամեն մեկը վեր առավ մարմարիոնի զանգվածը և աշխատեց նրա վրա. մեկն աշխատում էր գիշեր և ցերեկ, ցերեկ և գիշեր, ճգնելով և տառապելով, լուռ և մտախոհ, իսկ մյուսն՝ ուրախ և զվարթ երգը շուրթերին, մանկան պես խաղալով մարմարիոնի հետ։
Մեծ ամբոխը, որ խռնվում է շուկաներում և հրապարակներում, որ հացից հետո գեղեցկություն է որոնում հրճվելու համար, լռիկ ու հետաքրքիր դեգերում էր անխոնջ մեծ արվեստագետների տան շուրջը՝ գոնե մի անգամ տեսնելու այն վսեմական գեղեցկության մի ճաճանչը, որ բխում է նրանց ստեղծագործ հոգու անհունից, ինչպես արևը տիեզերական մռայլների անդունդներից։
Եվ հասավ օրը, երբ առաջին արվեստագետը ավարտեց իր երկը, և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։
Ամբոխը ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել. բացին շղարշները, և արևի ոսկեհուռ սլաքների տակ շողաց շուշանափայլ — մի չքնաղագեղ կույսի անդրի։
Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Իսկ ինքը, ձուլված  ամբոխի մեջ, նրա շարքերում, նրա հետ ծնրադիր երկրպագում էր իր ստեղծագործությունը, գոհունակ և հիացած իր անրջական գեղեցկի մարմնացումով։
Եվ խոսում էր ինքն իր սրտի հետ. -«Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ»։

Հասավ այն օրը, երբ մյուս արվեստագետը, որ ստեղծագործում էր երգով ու խաղով, ավարտեց իր երկը. և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։ Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։
Ամբոխը, որ անշշուկ՝ ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել, երբ տեսավ անդրին, մի մարդու պես գետին խոնարհվեց, երկրպագեց և ծովի նման շառաչեց.
-Ահա՛ իսկական գեղեցիկը, միակ կատարյալը՝ անմահ և հավերժական. փա՜ռք և սքանչցում մեծ արվեստագետին. նա տվեց մեզ մեծ գեղեցկությունը։
Այդ միջոցին մեծ արվեստագետը, որ կանգնել էր անդրիի մոտ՝ մռայլ աչքերով և մթին կնճիռներով, խորհում էր իր հոգու օվկիանում. «Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»։
Եվ նա մռայլը աչքերին՝ վեր առավ մուրճը անդրին փշրելու համար, սակայն շրջապատ-մարդիկ բռնեցին նրա բազուկը, և ամբոխն աղաղակեց.
-Մեծ արվեստագե՛տ, նվիրիր այն մեզ, խնայիր մեզ, նա մեր գեղեցկի աստվածն է այսուհետ. մենք պաշտում ենք նրան…
Եվ արվեստագետը նորից խորհեց իր հոգու օվկիանում. «Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»։

Ապա հեռացավ հպարտ ու մենակ, մեկուսացավ և զվարթագին սուզվեց իր հոգու անհունի մեջ՝ ստեղծագործելու բուռն տենչով, որ մեծ լռությանը լեզու տա և գեղեցկի կատարելությանը մարմին զգեցնե՝ իրականացնելու իր հոգին բոլոր հավիտյանների համար։

Անծանոթ բառեր

ճգնել-ջանք թափել

մարմարիոն-Մարմար

դեգ-Կեղտ

անխոնջ-Չհոգնող

ճաճանչ-Ճառագայթ

Posted in Գրականություն 8

Գրականություն

  1. Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը:
  1. Ես վենագիրը կարող եմ այսպես բնութագրել,որ նա ուզում էր ցույց տար իր ինքնատիպ լինել,զարմացնել իր համադասարանցիներին՝ չպատկերացնելով հետեվանքները։Այդ պատճառով էլ անվանել է <<Ընկերների մեղքով>>։
  1. Բնութագրի՛ր Սարոյանին, ուսուցչին, տնօրենին, քեռուն:
  1. Սարոյան- նա շատ խելացի,համարձակ և սիրում էր ինքն իրեն ցուցադրել որպես յուրահատուկ մտածողության տղա։Ուսուցչուհին-նա չէր սիրում լսել աշակերտներին,շատ կոպիտ էր։Տնօրեն-նա միայն ուսուցչին կարծիքն էր լսում։Քեռին-նա շատ ինքնավստահ ,նաև հպարտ տղամարդ էր,բայց նաև չհարգող դիմացինի կաչծիքը։
  1. Նշիր երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերը պատմվածքում:
  1. Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։
  1. Պատմվածքում ո՞ր կերպարը  հավանեցիր, հիմնավորի՛ր պատասխանդ:
  1. Ես Սարոյանի կերպարը հավանից,որ նա այդքան համարձակ և ինքնավստահ էր։
  1. Ըստ քեզ ի՞նչ է ընկերությունը, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը:
  1. Ընկերությունը իրար աջակցելու,հասկանալու,ուրախ և տխուր պահերին իրար հետ լինելն է։Ընկերը պետք է լինի հասնող․անշահախնդիր հասկացող,ամեն պահ քո կողքին լինող։
Posted in Գրականություն 8

Գրականություն

Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, ոչ մեկը, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:
Գոյական-Թութակ, Հովիվ, Կացին
Ածական-Դեղին, Երկար, Կամաց-կամաց, Դանդաղ, Արագ
Թվական-Հարյուր իննսուներեք, Երրորդ, Հինգական
Դերանուն-Դու, Բոլորը, Ոչ մեկը
Բայ-Մտերմանալ, Ընկերանալ, Կրկնել
Մակբայ-Անշուշտ, Կամաց-կամաց, Հավանաբար
Կապ-Մասին, Բացի
Շաղկապ-Թե, Վրա, Որովհետև, Որպեսզի
Ձայնարկություն-Վայ, Ախ, Է
Վերաբերական բառեր– Հավանաբար

2.Տե՛ս, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում ևփորձի՛ր բացատրել խոսքի մասերի նմանխմբավորումը:
Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ:
Գոյականը պատասխանում է-ով, ովքեր, ինչ, ինչեր հարցերին
Ածականը պատասխանում է-ինչպիսի հարցին
Թվականը պատասխանում է-ինչքան, որքան հարցերին
Դերանունները  ցույց է տալիս այն բառերը-որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Բայը պատասխանում է-ինչ անել հարցին
Մակբայը ցույց է տալիս-գործողության կատարման ձևը

Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կապը ցույց է տալիս-որպես մեկ անդամ՝ կապվելով ստորոգյալի հետ պարագայական կամ խնդրային հարաբերությամբ։
Շաղկապը ցույց է տալիս-առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություները։
Ձայնարկությունը այն է, որոնք արտահայտում են խոսողի զգացական վերաբերմունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։
Վերաբերական բառեր են համարվում այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը։

3.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմել:
Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:
վանք, գյուղացի, ասծո, քսուկ, մարդուկ, կարծիք, գրիչ, ուլ, անտուն, մարդիկ , մրգաստան, անգլուհի։

4.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձնել և բացատրել օրինաչափությունը: Ա.ուժեր,տարրեր,ծովեր,կույտեր                                                                                                 Միավանկ    բառերի   հոգնակին    կազմվում  է_եր   վերջավորությամբ.
Բ. ճանապարհներ,գաղտնիքներ,հրաշքներ,մեքենաներ,շրջաններ,շինություններ,նավահանգիստներ                                                                                                                                   Բազմավանկ   բառերի   հոգնակին   կազմվում  է  _ներ   վերջավորությամբ.
Գ. Գառներ,դռներ,մատներ,մկներ,թոռներ,ձկներ,լեռներ,բեռներ                                           Այս  բառերի  հոգնակին  կազմվել   է_ներ  վերջավորությամբ,    այս  բառերը   նախկինում  վերջացել  են_ն  հնչյունով,   որը  պահպանվել   է   հոգնակիում  միանալով    _եր    վերջավորությամբ.
Դ. Աստղեր,արկղեր,վագրեր,անգղեր,սանրեր                                                                         գաղտնավանկով   վերջացող  երկվանկ    բառերի  հոգնակին     կազմվում  է_եր   վերջավորությամբ.                                                                                                                                                                                                                                                                               Ե.Ծովածոցեր,սուզանավեր,դաշտավայրեր,շնագայլեր,հեռագրեր,լրագրեր                    բազմավանկ   գոյականների    ինչպես   նաև   գաղտնավանկերով     վերջացող  վերջնաբաղադրիչով   գոյականների  մի   մասի   հոգնակին    կազմվում   է  _եր   վերջավորությամբ.

Զ. ֊Քարտաշներ,գրագիրներ, լեռնագործներ,բեռնակիրներ                                                   այս   դեպքում   վերջնաբաղադրիչով   բառն   ստանում  է_ներ  վերջավորությունը   և   վերջնաբաղադրիչը   չի  ենթարկվում    հնչյունափոխության.                                             Է.մարդիկ,կանայք                                                                                                                       այս   բառերը   բացառություն  են.


5.Փակագծերում տրված բառերը հոգնակի դարձնել և համապատասխան ձևով գրել կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
օթերևուաբանները (օթերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը՝ Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշներ (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

Posted in Գրականություն 8

Կարդալ բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:


—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
  • խոչընդոտ-աշխատանքը և խանգարող հանգամանք:
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
  • Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 
  • Բացատրի՛ր վենագիրը: