Posted in Կենսաբանություն 7

Գլխարկավոր սնկեր

  1. Ի՞նչ կառուցված ունեն  գլխարկավոր սնկերը:
  2. Գլխարկավոր սնկերի կառուցվածքում կա չորսը մաս գլխարկը,պտղամարմինը,ոտիկը և սնկամարմինը:
  3. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը:
  4. Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ:
  5. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի :

1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:
2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:
3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:
4. Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:
5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

Posted in Կենսաբանություն 7

Վիրուսներ

Ի՞նչ է վիրուսը։
Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է:
Ինչպե՞ս են բազմանում վիրուսները։
վիրուսը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։
Նշել վիրուսների և բակտերիաների նմանությունները և տարբերությունները։
Բակտերիաները 100 անգամ ավելի մեծ են, քան վիրուսները: Հաշվի առնելով, որ երկու դեպքում էլ դրանք անտեսանելի են մարդու աչքի համար և կարող են հայտնաբերվել միայն հատուկ մանրադիտակով: Մանրէները կարելի է տեսնել օպտիկական մանրադիտակով, մինչդեռ վիրուսները կարող են հայտնաբերվել միայն էլեկտրոնային մանրադիտակով ՝ օգտագործելով էլեկտրամագնիսական ոսպնյակներ:

Մարդու ի՞նչ վիրուսային հիվանդություններ գիտեք:

Մարդու վիրուսային հիվանդություններից են օրինակ կորոնավիրուսը, գրիպը և այլն: