Posted in Հայոց լեզու 8

Բառքամոցի

Ստուգաբանություն-գուսան,ութ,բու,գյուտ,նյութ,թույն,անուն,սագ,բութ,անբան,բան,գույն,նանա,նույն,նա,բուն,թունա,Աննա, Գանա,տուն,այն,սուգ, սույն, բնություն:

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1.Սովորի՜ր բառերը և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։

Առէջ-Ծաղկավոր բույսերի բազմացման արական գործարան, որի մեջ գոյանում է ծաղկափոշին:

առընթեր-կողքին եղող

առինքնել-Դեպի իրեն ձգել

առհավատչյա-երաշխիք

առնական-Տղամարդուն հատուկ

առնչվել-կապակցություն ունենալ

առոք-փառոք-Մեծ փառքով՝ շուքով

առևանգել-Փախցնել

առույգ-ուժեղ

առօրեական-Առօրյա

ասածվածք-ասույթ

2.Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ`

Ամեն ինչ արվեստ է: Բեն -1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»: 2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը: 3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:

Բենն ասել է «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»: «Ֆրանց Կաֆկա Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում»ասաց Բենը. : Բենն ասաց. «Ֆրանց Կաֆկա Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը»: Բեն

3.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը: Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից: Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին: Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք: Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել

Ծերունին վճռական տեսքով ասաց. «Հասավ նաև իմ գործելու ժամանակը»:
Նա զարմացավ. «Ի՞նչ է կրակը: Ես չեմ վախենում կրակից»:
Նա խնդրեց. «Նավապետ, բացատրեք, ի՞նչ է պատահել մեր ջրին»:
Խոհարարն ասաց. «Ես գործ չունեմ ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք»:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր. «Քեզ նման ուրիշ մեկն էլ չկա, և դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել ու այդպիսի բան չի արել»:

4.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր: Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել: Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն: Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ: Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ: Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:

Միքայելը` մեր ծանոթը, երեկ մեր տանն էր։
Տանտիրուհուց` նրա ազգականից, հեռագիր էր ստացել։
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` իր սիրելի շան, երևալուն։
Մայրը որդուց` իր միակ զավակից, արդեն երկար ժամանակ լուր չուներ։
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` իր հեծյալին։
Հրազդանը` Հայաստանի ամենաերկար գետը, Երևանով է անցնում։

5..Կետադրի՛ր:

Մենք, ես ու Ցոլակը, մտանք բակ։
Ընկերներս, գլխաբաց, չթե հասարակ շապիկով, երկու տղա քայլում էին գետափով։
Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի, համար։
Կարմիր շորերով աղջիկը, այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին։
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի։
Քամին, աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը։
Մեր, երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից։
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը։
Ծառերից, հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը

6.Նայի՛ր օրինակին և որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:

1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝ տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը: Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել: Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին: Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով: Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման: Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

7.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`…, ինձ բացատրում էր ճանապարհը: Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ: Թռչունի առաջին ճիչը`…, չափազանց զարմացրեց մեզ: Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…: Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել: Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`…: Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

8.Կետադրի՛ր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ: Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր: Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետրագնդակ:

Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց: Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

9.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը): Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը): Լավան մոտենում էր (ինչի՞ն): Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ): Լեռները դղրդում էին (ինչի՞ց): ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

Մի մարդ ասում է.

— Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ:

Ընկերները ծաղրում են նրան ու ասում.

— Թող քո խոսքը գործով ապացուցես:

Մարդն պատասխանում է.

— Ես անպայման կխմեմ, եթե դուք Սևանից հանեք գետերի բերած ջուրը: Չէ՞ որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմեմ:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
  Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում.

— Իմ ձին գողացել են:

Իշխանը բարկանում է և ասում.

— Եթե չքնեիր, ձիդ չեն գողանա:

Խելոք մարդն պատասխանում է.

— Եթե իմանայի, որ երկրի տերը քնած է, ես արթուն կմնայի

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
            — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
            — Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

Մի մարդ արթնանում է, տեսնում, որ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել ու տանում են: Նա տանից դուրս է գալիս ու նրանց հետևից գնում: Հանկարծ գողերը նկատում են նրան և զարմացած հարցնում, թե ուր է գնում իրենց հետ: Մարդն, իբր միամիտ ձևանալով, պատասխանում է, որ քանի տունն արդեն հավաքել ու տանում են, ինքն էլ մնալու կարիք չունի:

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին: Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, որ մի տարի ձիով հասել է Արաքսին, ձին թափ է առել ու թռել մյուս ափը: Լսողները բարկանում են ու ուզում ծեծել նրան՝ կասկածելով, թե ձին չէր կարող Արաքսի նման գետի վրայով թռչել: Մարդն արդարանում է՝ ասելով, որ ձին իր ձին չէ, այլ իշխանի ձին էր: Լսելով դա՝ զորապետները հետ են քաշվում ու համաձայնում, որ իշխանի ձին իսկապես կարող էր դա անել:

317. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

318. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . 
«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:
319. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Թագավորն ասաց, որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նորհայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:

322. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
 Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

Ես քեզնից չեմ վախենում, է˜,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

310.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:
312.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
316.Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր.
բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
 Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ, ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Աշակերտը պատասխանեց,- որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:

-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ ե՞րբ եք մտածում:

Posted in Հայոց լեզու 8

Ամփոփիչ աշխատանք հայոց լեզու

1.Կազմիր երկուական նախադասություն,որտեղ կան կապեր և ընդգծիր։

Մենք գնացինք զբոսնելու, քանի որ եղանակը շատ լավ էր։


Նա ուշացավ դասից, բայց ուսուցիչը նրան ներեց:

2.Թվի՜ր ստորադասական և համադասական շաղկապներ։

Ստորադասական

որովհետև,եթե,քանի որ,մինչդեռ,երբ

Համադասական

և,բայց,կամ,թեև,սակայն

3.Մակբայի բնութագիրը․գրի՜ր տեսակները։

Քանակի և չափի մակբայներ,Պատճառի մակբայներ,Վերաբերմունքի մակբայներ

4.Կետադրի՛րնախադասությունները:

Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:

Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:

Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:

Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:

Իբրև սուրացող շնաձկանին կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:

Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

5.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում դավաճանել ընկերությանը:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է սովորում:
Բաժակը ձեռքին էր, երբ մտավ:
Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական կերպով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1.Կետադրի՛ր:

Մենք ես ու Ցոլակը մտանք բակ: Ընկերներս գլխաբաց թե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը: Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից: Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը: Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

Մենք` ես ու Ցոլակը, մտանք բակ: Ընկերներս՝ գլխաբաց, թե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը, այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը: Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից: Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը: Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել: (ե՞րբ) Քչերը գիտեն: (ի՞նչ) Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ) Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց) Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր)

Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել, երբ հզոր քամի է փչում:Քչերը գիտեն, թե ինչպես է կառուցվել այդ գյուտը:Փորձարարները զղջում էին, որ իրենց փորձը ձախողվել էր:Նա բոլորովին չէր վախենում, թեև գիշերը մթին էր:Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, որը մոտենում էր նավահանգստին:

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1.Ամանաորյա բարեմաղթանքներ գրիր․․․

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թող նոր տարին խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն բերի քո ընտանիքին:


Թող 2025-ը լինի հաջողության, սիրո և առողջության տարի՝ լի դրական պահերով ու պայծառ երազանքներով:


Թող Ամանորի հրաշքը միշտ շողա ձեր տանը, և տարին ձեզ համար բերի մեծ հաջողություններ:

2.Պատմի՜ր քո սիրած ամանորյա ֆիլմի մասին։

Իմ սիրած ամանորյա ֆիլմը Տանը մենակն է։ Այս ֆիլմը հիանալի կերպով համատեղում է հումորն ու ամանորյա տրամադրությունը։ Մանկական անկեղծությունն ու սրտառուչ պահերը օգնում են մեզ հիշել ընտանիքի և ջերմության կարևորությունը՝ հատկապես Ամանորի օրերին։ Փոքրիկ Քևինը, մնալով տանը մենակ, խելացիությամբ ու հնարամտությամբ հաղթահարում է բոլոր խոչընդոտները՝ պահպանելով տունը կողոպտիչներից։

3.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից: Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր: Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի: Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ

4.Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

ա) Երբ գետը զայրանում է, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
բ) Գետը զայրանում է, թե չէ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
գ) Գետը զայրանում է, որովհետև կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

5..Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները: Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն: Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել: Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի: Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1.Գրի՜ր մտքերդ՝ «Բան ունեմ ասելու » վերնագրով։

2.Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:

Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր և ընկնում լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր: Նրան ալպինիստները գտնում էին միայն հաջորդ կիրակի:

Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացավ Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվեց և ընկավ լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցրեց գիտակցությունը և ուշքի եկավ գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարեց: Նրան ալպինիստները գտան միայն հաջորդ կիրակի:

3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս արտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ ստեղծեին և, հավանաբար, կարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս արտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ ստեղծեին և, հավանաբար, կարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Տեքստերի բայաձևերը նույնն են, տարբերություն չկա:
4..Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ

(գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծել է մարդու հոգին և տակնուվրա արել է էությունը, այլև առաջացրել է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չեք ցանկանում տառապել, մի՛ նախանձեք»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն եղել են: Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ գտել են: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:



5.Տրված բառերից որքան հնարավոր է ածանցավոր բայեր կազմիր։

Ա. Ընկեր, թանձր, խոր:

Բ. Վախ, կամ, մոտ:

Գ. Հաս, անց, հագ:

Դ-. Թիռ, սառ, կիպ:

Ա. Ընկեր, թանձր, խոր

Ընկերվել, ընկերանալ, ընկերացնել
Թանձրանալ, թանձրացնել
Խորանալ, խորացնել
Բ. Վախ, կամ, մոտ

Վախենալ, վախեցնել
Կամել, կամենալ, կամացնել
Մոտենալ, մոտեցնել
Գ. Հաս, անց, հագ

Հասնել, հասունանալ, հասունացնել
Անցնել, անցկացնել
Հագնվել, հագցնել
Դ. Թիռ, սառ, կիպ

Թիռել, թռցնել
Սառել, սառեցնել
Կիպել, կիպացնել

Posted in Հայոց լեզու 8

Կրակի  առասպելը: Վլադիրմիր Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները բացառությամբ  թավամազ  արջի  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

  Կրա՜կ,―  գոչեց  նա կրակ  կա  կղզու  վրա։

ինչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման հարցրին  մյուս  կենդանիները։

Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին  պատասխանեց  անգղը։

Կրակը  մեր  բարեկամն  է  ասաց  սարդը եթե  կարողանանք  կրակը  բերել մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

Ի՞նչ․․․  Դո՞ւ, ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած  ջանում  էր  արդարացնել  իրեն։

Կրակը  մեր  բարեկամը  չէ նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ պարծեցավ  ակնոցավոր  օձը   գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

Կրակը  արտակարգ  ուժ  ունի   բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն ամբողջովին  այրեց  ինձ։

Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում, նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

Հուսով  եմ որ  շատ  չի  ուտի ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում  հանգստացրեց  նրան  սարդը։

Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

Ես  նրան  կտամ  իմ  կեղևը  որ  թաց  էլ  է  վառվում   ասաց  սոճին   պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Կատարեք հետևյալ թարգմանությունը․

В одном африканском племени есть правило. В племени есть человек на определенной должности. Название должности «официальный лентяй».

Этому человеку не надо заниматься никакой физической работой: все, что он делает, это бездельничает. Более того, он может зайти в любую хижину и взять любую вещь, которая ему понравится. Может съесть всю еду в племени или плюнуть в общий котел. Может любому дать в лоб и ему нельзя дать сдачи, ибо табу.

Но на самом деле этот официальный лентяй ничего подобного не делает и вовсе не из человеколюбия. Знаете почему?

Должность выборная на один год, ушлёпок думает о последствиях: в следующим году «официальным лентяем» может стать кто-то из тех, кого он обидел, и тогда тот его вообще будет бить каждый день! И все племя старается не обижать друг друга, мало ли кто из них в следующем году может стать «лентяем».

В результате, не имея никакого репрессивного и контрольного аппарата, племя полностью обеспечивает себе внутренний порядок.

А вы говорите, дикари…

Աֆրիկյան մի ցեղ ունի կանոն. Ցեղում կա որոշակի դիրք ունեցող մարդ։ Աշխատանքի անվանումն է՝ «պաշտոնական ծույլ»։

Այս մարդը ոչ մի ֆիզիկական աշխատանք կատարելու կարիք չունի. նա միայն պարապ է: Ավելին, նա կարող է մտնել ցանկացած խրճիթ և վերցնել այն, ինչ իրեն դուր է գալիս։ Կարող է ուտել ցեղի ամբողջ կերակուրը կամ թքել ընդհանուր կաթսայի մեջ: Նա կարող է հարվածել ցանկացածի ճակատին, իսկ դու չես կարող նրան պատասխան հարված հասցնել, քանի որ դա տաբու է:

Բայց իրականում այս ծույլ պաշտոնյան նման բան չի անում և ամենևին էլ մարդասիրությունից դուրս չէ։ Գիտե՞ք ինչու։

Պաշտոնն ընտրովի է մեկ տարով, փոքրիկ խաբեբայը մտածում է հետևանքների մասին. հաջորդ տարի նրանցից մեկը, ում նա վիրավորել է, կարող է դառնալ «պաշտոնական ծույլը», իսկ հետո ընդհանրապես ամեն օր կծեծի նրան։ Եվ ամբողջ ցեղը փորձում է չնեղացնել միմյանց, չգիտես, թե նրանցից ով կարող է հաջորդ տարի «ծույլ» դառնալ։

Արդյունքում, առանց որևէ ռեպրեսիվ և վերահսկող ապարատի, ցեղը լիովին ապահովում է իր ներքին կարգը։

Իսկ դուք ասում եք՝ վայրենիներ…

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

5. Գրիր հետևյալ բառերի հոգնակին և բացատրի՛ր՝ եթե շեղվել են, որտե՞ղ են շեղվել օրինաչափությունից․

Աստղ – աստղեր (չի շեղվել):Արկղ – արկղեր (չի շեղվել):Վագր – վագրեր (չի շեղվել):Անգղ – անգղներ (չի շեղվել):Սանր – սանրեր (չի շեղվել):Գառ – գառներ (չի շեղվել):Դուռ – դռներ (շեղվել է՝ “ու”-ն դուրս է մնացել):Մատ – մատներ (չի շեղվել):Մուկ – մկներ (շեղվել է՝ ձայնավոր “ու”-ն դուրս է մնացել):Թոռ – թոռներ (չի շեղվել):Ձուկ – ձկներ (շեղվել է՝ “ու”-ն դուրս է մնացել):Լեռ – լեռներ (չի շեղվել):Բեռ – բեռներ (չի շեղվել):Բեռնակիր – բեռնակիրներ (չի շեղվել):Ծովածոց – ծովածոցեր (չի շեղվել):Քարտաշ – քարտաշներ (չի շեղվել):Սուզանավ – սուզանավեր (չի շեղվել):Լեռնագործ – լեռնագործներ (չի շեղվել):Դաշտավայր – դաշտավայրեր (չի շեղվել):Շնագայլ – շնագայլեր (չի շեղվել):Հեռագիր – հեռագիրներ (չի շեղվել):Լրագիր – լրագիրներ (չի շեղվել):Գրագիր – գրագիրներ (չի շեղվել):Մարդ – մարդիկ (չի շեղվել):Կին – կանայք (շեղվել է՝ ձևափոխություն կա):

Գրիր՝ որ շարքում ինչ խոսքի մասեր են։
Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

  • Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև – գոյականներ:
  • Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր – ածականներ:
  • Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ – դերանուններ:
  • Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ – մակբայներ:
  • Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ – ձայնարկություններ:

Գոյականներից բայեր՝ քարոզել, ձևավորել:
Ածականներից բայեր՝ մեծացնել, բարձրացնել, սրել:
Դերանուններից բայեր՝ նույնացնել, ամբողջացնել:
Մակբայներից բայեր՝ կրկնվել, դանդաղել:
Ձայնարկություններից բայեժր:

2․ Տրված նույնանուններից կազմի՛ր նախադասություններ
անցավ, բազուկ, կուրանա, զատիկ, վայրի, անտառ

Անցավ – Վիրավորի ցավը անցավ:Բազուկ – Բազուկը կարմիր բանջարեղեն է:Կուրանա – Նրան շատ սիրելով՝ նա կուրացավ ճշմարտությունից:Զատիկ – Զատիկն այսօր տոնում ենք մեծ խանդավառությամբ:Վայրի – Վայրի կենդանիները վտանգավոր են:Անտառ – Անտառը շնչառական թարմություն է բերում:

3․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների):

Ա.

  • Թվական – թվ+ական
  • Պատմություն – պատմ+ություն
  • Աղյուսակ – աղյուս+ակ
  • Գրիչ – գր+իչ
  • Ազդեցություն – ազդ+եց+ություն
  • Խորություն – խոր+ություն

Բ.

  • Արևելք – արև+ելք
  • Արևմուտք – արև+մուտք
  • Կենսագիր – կենս+ագիր
  • Օտարամուտ – օտար+ամուտ
  • Ծովագնաց – ծով+ագնաց
  • Ինքնատիպ – ինքն+ատիպ

Գ.

  • Արևելյան – արև+ելք+յան
  • Կենսագրություն – կենս+ագիր+ություն
  • Արևադարձային – արև+ադարձ+ային
  • Անուշահոտություն – անուշ+ահոտ+ություն
  • Բազմատեսակություն – բազմ+ատեսակ+ություն

4․Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն

Գրի՛ր՝ ինչ հնչյունափոխություն է կատարվել․

ջուր-ջրծաղիկ
ծաղիկ-ծաղկաման
համբույր-համբուրել
հին-հնամենի
բազուկ-բազկաթոռ
պատիժ-պատժել
ողջույն-ողջունել
աշխույժ-աշխուժություն
մատյան-մատենագիր
պարտեզ-պարտիզան
գլուխ-գլխավոր
էշ-իշամեղու

5․ Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպրում քերականորեն և արամաբանորեն ճիշտ նախաասություն կստացվի:

Արևը վաղուց թեքվել էր դեպի մայրամուտ, և մութն էլ քիչ-քիչ ընկնում էր, ………… դաշտում դեռ աշխատող գեղջուկներ կային:

1) քանի որ

2) քանի դեռ

3) բայց և այնպես

4) ինչքան էլ

6. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասության կստացվի:

Ծանր ժամանակներից ի վեր թեև շատ բան էր փոխվել մեր կյանքում, ………………………..մայրիկիս սրտում վախ կար վաղվա օրվա հանդեպ:

1) այնուամենայնիվ
2) քանզի
3) ուստի
4) ուրեմն