Կոտայքի մարզ,մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։
Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։
Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։
Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։
Սևաբերդ
Սևաբերդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։
Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ։
Գյուղը զուտ հայաբնակ է եղել մինչև 1604 թվականը։ Որոշ ժամանակ անց խանական իշխանությունների հովանավորությամբ հայաթափ գյուղատեղիում հաստատվել են թյուրքական ծագմամբ իսլամադավան խաշնարած ցեղեր։
Նոր տարին Գերմանիայում աղմկոտ և էմոցիաներով լի տոն է։ Գերմանացի փոքրիկները սպասում են Սանտա Նիկոլաուսին, ով փոքրիկ ավանակի վրա նստած շրջում է գերմանական քաղաքներում ու նվերներ տանում երեխաներին։ Գերմանիայում ամանորյա ավանդույթներից է հատուկ նշել ժամը 12։00-ը։ Երբ ժամացույցը սկսում է խփել 12։00-ի զանգերը, գերմանացիները բարձրանում են աթոռների և բազմոցների վրա և վերջին զանգի հետ ցատկում են «նոր տարվա» մեջ։ Սա շատ հին ավանդույթ է, որը պահպանվել է մինչև մեր օրերը և կիրառվում է գերմանական ընտանիքներում։
Երևանի պատմության թանգարան, մշակութային-պատմական թանգարան Երևանում։
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքում ավելացող թանգարանային առարկաներն այլևս պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ։
Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ծանոթությունը հենց այստեղից էլ սկսվում է։ Երեք մեծ սրահներում հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Այստեղ դուք կտեսնեք հազարամյակներով թվագրվող աշխատանքային գործիքներ, խեցեղեն անոթներ, զենքեր ու զարդեր, որոնք հիացնում են կատարման նրբությամբ ու կատարելությամբ։ Ցուցադրվում են նաև քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերվող բացառիկ փաստաթղթեր ու լուսանկարներ, 19 -րդ դարին բնորոշ կենցաղային իրեր, տարազ, գորգեր, մակետներ և այլն։ Գիտա-ցուցադրական սրահներն ունեն հետևյալ բաժինները՝ «Երևանը հնագույն ժամանակներում և միջնադարում»։
Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնք ստեղծման պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։
Անգլիական այգի։
Անգլիական այգի, Երևանի թատերական այգի կամ Կոմայգի, Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։
Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։
1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին ,
ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Արգիշտի արքա։
Արգիշտի Ա (մոտ. մ. թ. ա. 827 – մոտ. մ. թ. ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։
Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրության և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է «անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր․․․»։
Էրեբունի բերդաքաղաք։
Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից։
Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական կառույցներով։ Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի։ Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում։ Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով։ Մասնավորապես, այդ են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը։ Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար։
Առավոտյան ժամը 10.00-ին մենք գնացինք Խոր Վիրապ։ Մայր դպրոցի կայանատեղիում նստեցինք ավտոբուսի մեջ և շարժվեցինք դեպի Խոր Վիրապ։ Սկզբում մենք կանգ առանք Խոր վիրապի եկեղեցիում այնտեղ մենք աղոթեցինք և մոմ վառեցինք, դրանից հետո մենք դուրս եկանք և սկսեցինք նախաճաշեցինք և հետո մենք գնացինք Խոր Վիրապի փոսի մոտ և սկսեցինք իջնել փոսի երկարությունը 6 մետր եր այնտեղ սև գույնի խաչեր էին Հիսուս Քրիստոսի նկարն եր։ Հետո մենք դուրս եկանք և գնացինք փոքրիկ սարի նման տեղ այնտեղ շատ գեղեցիկ տեսարան բացվեց իսկ հետ մենք ժամը 16.00-ին հետ եկանք։
Արմավիրի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։
Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։
Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։
Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։
Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։
Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորիչ, եկեղեցական, քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ 302 թվականից, Հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած ազգությամբ պարթև Անակ Պարթևի որդի։
Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։
Մոզրովի քարանձավ
Մոզրովի քարանձավ, կարստային բազմադահլիճ քարանձավ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արփի-Մոզրով ճանապարհին։
1980 թվականի աշնանը ընթանում էին Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինարարները խճուխու հարակից հատվածը հարթացնելու նպատակով պայթեցնում են կրաքարի զանգվածը, որի տակ բացվում է դեպի ներքև տարածվող անցք։ Խորհրդային Հայաստանի Եղեգնաձորի շրջանի իշխանությունների կողմից Երևանից հրավիրվում է քարանձավագետների խումբ, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն։ Գետնի մեջ խորը անցքի հայտնաբերումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել շրջակա բնակավայրերի բնակիչների մոտ, ովքեր մեծ խմբերով այցելում էին հայտնաբերման վայր
Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանի Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։
Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։
Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։
Շաքի ջրվեժ
Շաքիի ջրվեժ, Շաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Գեղատեսիլ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը։
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
Ես Դավիթն եմ։ Բնակվում եմ Երևանում` Հարավ-Արևմտյան Բ4 թաղամասում։Մեր թաղամասը գտնվում է Ա1,Բ1 թաղամասերի հարևանությամբ։Մեր տանից մինչև դպրոց ընկած ճանապարհը տևում է 3 րոպե։
Մեր բնակավայրը հիմնադրվել է 1986թ-ին։Մեր բնակավայրի հարևանությամբ գտնվում է Յուրի Բախշյանի անվան այգին։Յուրի Բախշյանը Ազգային ժողովի փոխնախագահն էր,որը մահացել է 1999թ-ին։Մեր բնակավայրում ապրում են մոտավորապես 2700 բնակիչ ,որտեղ գերակշռում են երիտասարդներն ու երեխաները։Մեր բնակավայրում ավելի շատ շենքեր են,քան առանձնատները։Գետեր և լճակներ չեն հոսում մեր բնակավայրի հարևանությամբ։Մեր շենքի հարևանությամբ գտնվում է իմ շատ սիրելի դպրոցը և սուրբ Մարիամ Աստվածածին ծննդատունը,որտեղ ծնվել եմ ես,և իմ եղբայրը։Մենք ունենք հարևաններ,որոնց հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք։Ես ունեմ շատ հարևան ընկերներ,որոնց հետ խաղում եմ մեր բակում։