Արաքս Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։
Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս, գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ։
Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։
Սևանա լիճ, բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Մեծեփի մասին
Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։
Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։
Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։
Լճաշենի ամրոցի մոտ, երկու կիլոմետր դեպի հյուսիս, վերջերս բացված լճի հատակում, բազմաթիվ դամբարանների հետ հայտնաբերվեց նաև մի փոքր բնակավայր, որի ընդհանուր տարածությունը քիչ է կես հեկտարից։ Այս բնակավայրի ավերակները գտնվում են երկարավուն մի բլրակի վրա, որն իր շրջապատից բարձր է 5-6 մետր։ Դիտելով հյուսիսային ծայրամասում պահպանված, կանոնավոր շարքով պարսպի հատվածը (12 մետր), կարելի է ենթադրել, որ այստեղ հնում եղել է ինչ-որ կառույց, որը կապված է եղել Լճաշենի ամրոցի հետ, գուցե, որպես մոտակա պահակակետ։ Հնարավոր է նաև, որ այդպիսի պահակային կետ է ծառայեկ Ցամաքաբերդ գյուղից դեպի հարավ ընկած բարձունքի գագաթին եղած երբեմնի ամրոցը, որը մինչև լճի իջնելը մի թերակղզի էր։ Այդտեղից երևում է ինչպես Լճաշենի ամրոցը, այնպես էլ Մեծեփի գագաթը։ Այս ամրոցը, ինչպես և Սևանա կղզում եղած ամրոցը նույնպես պաշտպանել են Լճաշենի մատույցները հանկարծակի Սևան-Դիլիջան ուղղությամբ։
Գագարին համայնքի մասին
Գագարին, գյուղ Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ։
Ինչ է պետք ճամփորդին ամռանը ճամփորդելու համար
Ճամփորդին անհրաժեշտ իրերն են` օրապահիկ բրդուճներ, ջուր, արևապաշպան գլխարկ, անհատական դեղատուփ, արևապաշպան քսուք, հարմարավետ սպորտային հագուստ, անձրևապաշպան բաճկոն, հեռադիտակ, կողմնացույց, անհատական ախտահանիչ նյութեր, թաց և չոր անձեռոցիկներ, միանգամյա օգտագործման ձեռնոցներ և պոլիէթիլենային տոպրակներ։
Գովենք-գովենք ո՞ւմ գովենք,մեր Հարությունյան Ալենին մենք գովենք։
Ալենը իմ դասընկերն է։ Մենք օրվա առաջին կեսը իրար հետ ենք անցկացնում, իրար հետ դաս ենք անում,նախաճաշում ենք, խաղում ենք։ Ալենը շատ խելացի,բարի, ընկերասեր և հետաքրքիր տղա է։ Նա շատ խաղաղ,հանգիստ բնավորություն ունի, երբեք ոչ-ոքի հետ չի կռվում։ Շատ է սիրում տարբեր ավտոմեքենաներ։ Նա միշտ շատ պարտաճանաչ է և երբեք դասերին անպատրաստ չի լինում։ Ես ուրախ եմ որ նա իմ ընկերն է։
Օրը ճամփորդական էր ,այս անգամ դեպի Մատենադարան, սակայն մինչև ճամփորդելը մենք լիքը ժամանակ ունեինք, դրա համար մենք մաթեմատիկա արեցինք և հետո նոր գնացինք:Շարժվեցինք առավոտյան 10:30 ։ Մատենադարանը անվանել են Մեսրոպ Մաշտոցի անունով: Այն ստեղծվել է 1921 թվականին` 5 -րդ դարում։ Մատենադարանում պահպանվում են հին ձեռագրեր, փաստաթղթեր, միջնադարյան գրքերի հավաքածուներ և հայերեն ձեռագիր մատյաններ։
Մենք մտանք Մատենադարան և գնացինք երրորդ հարկ և այնտեղ բաժանվեցինք խմբերի,որպեսզի ավելի հեշտությամբ ուսումնասիրենք այն ամենը ինչ կար Մատենադարանում։ Այնտեղ մենք տեսանք տարբեր գրքեր,որդան կարմիր միջատի չորացրած տեսակը, ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը, որը լուցկու տուփի չափ էր։ Մատենադարանի ներսում շրջելուց հետո դուրս եկանք դուրս։ Բացի Մեսրոպ Մաշտոցի հուշարձանից Մատենադարանի դիմացը տեղադրված էին նաև Մխիթար Գոշի, Մովսես Խորենացու, Գրիգոր Տաթևացու հուշարձանները։ Հենց Մատենադարանի բակում էլ նախաճաշեցինք և բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։
Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում։Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։
Գետամեջ գյուղ
Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։
Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։
Գյուղի բնակիչները մեծ մասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։
Գետամեջում գործում է ավագ դպրոց (72 աշակերտով), գրադարան։
Նոր Հաճն քաղաք
Նոր Հաճն, երբեմն՝ Նոր Հաճըն, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։
Հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։
Առինջ գյուղ
Առինջ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք, Երևան-Սևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է 15-16-րդ դարերում։
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։
Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։
Լևոնի քարանձավ
Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։
Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։
Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը» ։
Մատենադարան» (հայերեն՝ «մատյան» և «դարան») բառը գրաբարում նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։
1962 թվականին Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954 թվականից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918-1982), որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացել է որպես գիտահետազոտական կենտրոն` կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման։
Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:
Գինեգործությունը խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջությունն է, որը սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։Կա առաջնային և երկրորդային գինեգործություն։ Առաջնային գինեգործության հիմնական պրոցեսը սպիրտային խմորումն է, երբ քաղցրին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա։
Խմորումն ավարտվելուց հետո գինենյութի խնամքի ամենակարևոր պայմաններից է ամանը գինենյութով լիքը պահելը։ Սեղանի սպիտակ գինի ստանում են սպիտակ, վարդագույն, ինչպես նաև կարմիր և սև խաղողից՝ «սպիտակ» եղանակով վերամշակելով։
Հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։
Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ։
Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։
Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։
Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։
Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։
Գառնի քարերի սիմֆոնիա
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
Գեղարդի վանք
Գեղարդի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին:Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։Մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով, թշնամուց հեռու մի վայր, որտեղ պահվեց մինչև 19-րդ դարը։ Մարդիկ Այրիվանք ուխտ գնալիս, ուղղակի ասում էին. «Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի» կամ «Գնում ենք Գեղարդավանք»։
Սասուն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։
Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:
Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։
Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։
Սասունցիների հագուստը շատ պարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայք հագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկար շղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճ վերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչև ծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկ գլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ (անմիջապես գլխի վրա հագնվող թեթև գլխարկ, վրայից երբեմն (ծածկում են փափախ), որոնց շուրջը փաթաթում էին ծոպավոր թաշկինակներ: Արախչիները կամ գնում էին պատրաստի կամ հաճախ գործում էին կանայք բրդից կամ մետաքսից։ Կանանց մոտ սովորություն կար գլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես և ոսկյա դրամներով։
Սասունցիները նույն բարբառով չէին խոսում, այսպես օրինակ, տալվորիկցիների բարբառը միանգամայն տարբեր էր շատախցիների բարբառից։
Սասունցիները միշտ էլ եղել են անկախ, ինքնիշխան և ընդհանրապես անընկճելի են իրենց մղած դյուցազնական մարտերով՝ ընդդեմ թուրք բռնակալների։
1915 թվականի եղեռնի օրերին սկիզբ առնող տեղահանության աղետին ենթարկվեցին նաև Սասունի հայերը, որոնք ևս ինքնապաշտպանության հերոսական կռիվներ մղեցին։
ե ինչպես էին ծնողներս տոնում իրենց Ամանորը՝երբ որ նրանք մանուկ էին և ինչպես ենք նշում այժմ մենք մեր ընտանիքում:Մեր ընտանիքում միշտ նույն ավանդույթն է:Գիշերը բոլորս հավաքվում ենք սեղանի շուրջ և հենց 12-ը խփում է,մենք շնորհավորում ենք միմյանց և մաղթանք ասում:
Իսկ ծնողներիս ընտանիքում դարձյալ նույն ավանդույթն է եղել Ամանորի գիշերը:
Մեր ընտանիքում ավանդական ուտեստներից դրվում է Ամանորի սեղանին տոլման և նրբաբլիթները:Կարծում եմ,որ նախկինում չկար այսօրվա թխվածքաբլիթների լայն տեսականին,որոնք այսօր դրվում է մեր Ամանորյա սեղանին:
Իմ ծնողների ժամանակաշրջանում այդքան բազմապիսի,գունավոր խաղալիքներ չկային,և նրանք բավարարվում էին նրանով,ինչ-որ Ձմեռ պապիկը բերում էր նրանց:Իսկ այժմ,այնքան շատ խաղալիքներ ու հետաքքիր խաղեր կան,որ մնում է միայն ցանկություն պահենք
և կարգապահ լինենք,որպեսզի Ձմեռ պապը կատարի մեր ցանկությունները:Կարծում եմ,որ հին ժամանակվա և այսօրվա մուլտֆլմերի միջև կա շատ մեծ տարբերություն:Օրինակ՝հին մուլտֆիլմերից «Դե սպասիրը»շատ լավ մուլտֆիլմ է,որը երբեք չի հնանում:
Իսկ հին երգերից՝«Տոնածառ ջան,տոնածառ»-ը երգն է,որը նույնպես մինչ այժմ երգում են բոլոր երեխաները:
Իմ կարծիքով այն ժամանակվա մուլտֆիլմերը և երգերը շատ պարզ էին ու մաքուր:Կարծում եմ,որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում Ամանորը նշվել է շատ յուրահատուկ և հետաքրքիր ձևով:
Եթե ինձ տրվեր հնարաովորություն,ես Ամանորը նշելու ավանդույթը կթողնեի նույնը,և կրկին կթողնեի ձմռանը, քանի որ ես չեմ կարող պատկերացնել Ամանորն առանց ձյան: