Posted in հասարակագիտություն 8

Կոռուպցիա

  • Ինչ է կոռուպցիա
  • Կոռուպցիան համակարգային կամ անհատական անօրինական վարք է, երբ պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը չարաշահում է իր դիրքը անձնական շահ ստանալու նպատակով։ Այն կարող է արտահայտվել կաշառակերության, բարեկամական կապերով պաշտոնների բաշխման, հանրային միջոցների յուրացման և այլ ձևերով։
  • Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։
  • Օրինակ`
  • Անարդյունավետ կառավարում և վերահսկողության բացակայություն։
    Երբ պետությունը կամ կազմակերպությունը չունի ուժեղ հսկողություն կամ թափանցիկություն, պաշտոնյաներն ավելի հակված են չարաշահելու իրենց դիրքը։

    Օրենքների ու պատժամիջոցների թուլություն։
    Եթե կոռուպցիայի համար պատիժները քիչ են կամ չեն կիրառվում, այն դառնում է «իրավիճակային նորմ»։
  • Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։
Posted in հասարակագիտություն 8

Հավասարություն

Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:

Հավասարությունը իմ համար դա, հասարակության բոլոր անդամներին հավասար հնարավորություններ տալն է՝ անկախ նրանց սեռից, ռասայից, տարիքից, առողջական վիճակից, ֆինանսական հնարավորություններից և այլն:
Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:

Իրավահավասարություն, քաղաքացիների հավասարությունը պետության, օրենքի և դատարանի առաջ


Ի՞նչ է սոցիալական հավասարություն:

սոցիալական հասարակարգի հասկացություն, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։

Posted in հասարակագիտություն 8

Մարդը որպես արժեք

Բացատրել ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևորը ազնիվ, հարգալից լինելն է, իսկ մյուսը՝ բարի և օգնող։

Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Մենք բոլորս էլ ունենք մեզ համար ամենաթանկ բաները և այն համարում ենք արժեք։ Օրինակ՝ ամեն մեկս ծնվել ենք տարբեր մտածելակերպով ընտանիքներում և մեր ընտանիքի ստացած ամեն ինչը համարում ենք ամենաթանկը։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Իմ տեսանկյունով ինձ համար կարևորագույն արժեքը կարող է ուրիշի համար արժեքավոր չլինել, և այդպես բոլորի դեպքում։

Ինձ համար մարդու մեջ ամենակարևոր արժեքը դա ազնիվ լինելն է։ Կարծում եմ, պետք չէ մեզ կեղծել, պետք է ցույց տալ բոլորին մեր իսկական ոք, պետք չէ կաշկանդվել մեր որևէ բնավորության գծից և փոխել այն՝ նմանվելով ուրիշին։

Բացի նյութական արժեքներից, այլ արժեքներ երբեք չեն կորցնի իրենց նշանակությունը։ Ինչքան էլ դասը վերաբերվում էր մարդկային արժեքների մասին, կան մարդիկ, ովքեր հենց մարդու մեջ նյութական արժեքներ են փնտրում՝ շքեղ շորերը, հարդարված լինելը, աշխատավարձը և այլն։ Ես այդպես չեմ մտածում, այդ նյութական իրերը մանր բաներ են կյանքում։ Կարևորը, մեզ լավ զգանք, այդ արժեքները պահելով։

Posted in հասարակագիտություն 8

Ընտանիք, ազգ, մշակույթ

Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ:

Ընտանիքը համարվում է հասարակության հիմնական կառույցներից մեկը։ Այն ապահովում է անհատի անձնական աճն ու ձևավորումը, փոխանցում է արժեքներ, սովորություններ և ավանդույթներ, որոնք ձևավորում են ընդհանուր հասարակության հիմնասյունը։ Ընտանիքը աջակցում է անհատներին՝ սոցիալականացման, ինքնաբացահայտման, անվտանգության և սեր-զորացման միջոցով՝ ստեղծելով բարեկեցիկ ու առողջ հասարակություն։


Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար:

  1. Սեր և փոխադարձ հարգանք – ընտանիքի անդամների միջև վստահությունն ու հարգանքը հիմք են երկարատև ու ամուր հարաբերությունների։
  2. Հաղորդակցություն – բաց ու անկեղծ զրույցները լուծում են բարդ իրավիճակները, օգնում են փոխըմբռնման ու վստահության կայացմանը։
  3. Հասկացողություն և համբերություն – հասկանալու ունակությունը և համբերությունը օգնում են հաղթահարել տարաձայնություններն ու անհամաձայնությունները։
  4. Համատեղ ժամանակ և միջոցառումներ –   անցկացրած ժամանակը, թե՛ առօրյայում, թե՛ տոներին, ուժեղացնում է ընտանեկան կապերը։
  5. Պատասխանատվություն – պատասխանատվությունը նպաստում է ընտանիքի կայունությանը՝ դարձնելով հարաբերությունները ավելի առողջ։

ինչն է ընտանիքում միավորում մարդկանց:

Ընտանիքում մարդկանց միավորում են սերը, աջակցությունը, վստահությունը և համատեղ նպատակները։ Այս արժեքներն ու զգացմունքները ամրապնդում են կապը, նպաստում համատեղ ապրելակերպին ու համախմբվածությանը։

Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները:

  • Մեծ ընտանիք
    • Առավելություններ՝ համատեղ աջակցություն և օգնություն, տարբեր սերունդների փորձի և ավանդույթների փոխանցում, ավելի ուժեղ զգացմունքային կապեր։
    • Թերություններ՝ ռեսուրսների բաժանման դժվարություն, ավելացող կոնֆլիկտներ, ինքնուրույնության սահմանափակում։
  • Փոքր ընտանիք
    • Առավելություններ՝ ավելի հեշտ է պլանավորել ու ղեկավարել ընտանիքի առօրյան, ռեսուրսների հեշտ բաժանում, ծնող-երեխա խոր կապ։
    • Թերություններ՝ փոքր աջակցության շրջանակ, ավանդույթների և արժեքների սակավ փոխանցում։

Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:

  • Նյութական արժեքներ – այն արժեքները, որոնք ենթակա են ֆիզիկական գնահատման՝ ֆինանսական բարեկեցություն, ունեցվածք, ունեցվածքի արժեքներ։
  • Հոգևոր արժեքներ – ներառում են անհատի հոգևոր կյանքը, ներքին կայունությունը, սերն ու հարգանքը, մարդկային փոխհարաբերությունները և բարոյական սկզբունքները։

Նյութական և հոգևոր արժեքները լրացնում են միմյանց, ստեղծելով ներդաշնակ և հարուստ կյանք։

Posted in հասարակագիտություն 8

Համագործակցություն, հակասություն, համակեցություն

  • Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ:
    Երբ օրինակ նրանք մի դասարանից են, այդ դեպքում նրանց շփումն անխուսափելի է:

Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն:

Այս երեք բառերը չափազանց կապված են,քանի որ եթե չլինի հարաբերություն չի լինի հակասություն,եթե չլինի հակասություն չի լինի համակեցության և այլն։

3 բառերի բացատրությունները

Համակեցություն-Համատեղ կենցաղավարություն, հասարակության մեջ ապրելը:

Համագործակցություն-Գործակցություն

Հակասություն-Անհամապատասխանություն


Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար:

Անհրաժեշտ է կարողանալ իրար լսել և ամենակարևորը ճիշտ հայտարարի գալ։

Posted in հասարակագիտություն 8

Խմբեր, շերտեր և համայնքներ

  • Հասարակական խմբերի տեսակները
  • Հասարակությունը սոցիալական այն խմբեր են, որոնք տարբերվում են ըստ իրենց կենսապայմանների  ռազմավարությամբ և այն տեխնիկական ձևերով որով մարդիկ հոգում են իրենց կարիքները։ Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ, ինչպիսիք են ռեսուրսները, հեղինակությունը և իշխանությունը։ Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ, հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության։ Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական։
  • Սոցիալական շերտեր
  • Սոցիալական շերտավորվածությունը յուրաքանչյուր կազմակերպված հասարակության հիմնական բնութագիրն է։
    Սոցիալական շերտավորումը բաժանվում է 3 ձևի՝ տնտեսականքաղաքականմասնագիտական։
    Տնտեսական շերտավորման հիմքը տնտեսական անհավասարությունն է, որն արտահայտվում է եկամուտների, կյանքի մակարդակի տարբերությամբ, բնակչության հարուստ և աղքատ խավերի առկայությամբ։
    Քաղաքական շերտավորում նշանակում է տարբեր աստիճանակարգերի առկայություն ըստ հեղինակության, վարկի կոչումների և մեծարանքների, ինչպես նաև կառավարողների և կառավարվողների գոյությունը անկախ եզրերից (միապետ, աստիճանավոր, տեր, պետ) և այլն։
    Մասնագիտական շերտավորումը ենթադրում է մարդկանց բաժանումը ըստ գործունեության, զբաղմունքների ձևերի, երբ որոշ մասնագիտություններ համարվում են առավել հեղինակավոր, և այս կամ այն մասնագիտական խմբի անդամները բաժանվում են տարբեր կարգի ղեկավարների և ենթակաների։
  • Համայնքներ
  • Հայաստանի համայնքներ, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ Հայաստանում։ Համայնքները ընդգրկում են մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Երևան և Գյումրի քաղաքները նույնպես համայնք են։ Հայաստանում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով։
    Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։ Կան նաև բացառություններ, օրինակ՝ Նաիրի, Անի, Արաքս և այլ համայնքներ։ Հայաստանում գոյություն ունեն նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ (Ֆիոլետովո, Վերին Դվին, Արզնի և այլն)։
  • Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը
  • Հասարակական խմբերը կարող են ձևավորվել տարբեր ձևերով։ Օրինակ նույն մտածելակերպով,ֆիզիկական կառուցվածքով,նույն տեսակետով մարդիկ կարող են համախմբել ու ստեղծել խումբ,որն մտածում է ու զարգանում է նույն ձև,ըստ պայմանի։ Կարող են լինել նաև բազմազան խմբեր,որոնք կարող են բաղկացած լինել ուրիշ մտածելակերպով,ուրիշ հասկացողությամբ,խելքով,ուժով մարդկանցից,որոնք հաճախ կարող են միջամտել ու վիճել միմյանց հետ։

    Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները

    Իմ կարծիքով համայնքի յուրաքանչյուր անդամ հայտնում է իր կարծիքը,իր տեսակետը այս կամ այն կետի վերաբերյալ ու միասնական ընտրության կամ միասնական որոշմամբ դա կատարվում է։ Խումբը կարող է տարբերվել նրանով,որ այնտեղ որոշում կարող է կայացնել միմիայն ամենագլխավորը,բայց համայնքում ամբողջական որոշում է։
Posted in հասարակագիտություն 8

Մարդու պահանջմունքները

Մենք բոլորս մեր կյանքում ունենք պահանջմունքներ: Պահանջմունքներ, որոնցով ապրում ենք, որոնք մեզ պետք է: Մարդը իր զարգացմանն ընդհառաջ ավելի շատ պահանջմունքներ է ունենում: Մեր կյանքում մենք ունենք երկու տեսակի պահանջմունքներ՝նյութական և հոգևորական: Նյութական պահանջմունքները դրանք այն պահանջմունքներն են, որոնք մեզ պետք են ապրելու համար՝սնունդ, տանիք, հագուստ և այլն, իսկ հոգևորական պահանջմունքները օրինակ՝ սեր, ջերմություն, շրջապատ: Կարծում եմ, որ մարդու կյանքում ամենակարևորը դա ջերմությունն է, որը ստանում է նա իր ծնողներից, իր մտերիմ ընկերներից, իր բարեկամներից, այդ ջերմությունն ու սերը չի կարելի փոխել ոչինչով և կյանքը առանց այդ հոգևորական պահանջմունքի դատարկ է, անգույն և շատ ձանձրալի: Այն ժամանակներից ի վեր պահանջմունքների մարդու կյանքի անբաժանելի մասն էին և մինչ այսօր այդպես էլ կա: Այն ժամանակվա պահանջմունքները մի քիչ այլ էին, այն ժամանակ մարդիկ պահանջմունք էին զգում, օրինակ տանիք փնտրելու, սնվելու հանդեպ, նրանց պահանջմունքները հիմնականում նյութական էին և գոյատևելու համար ստեղծված:Ահա այն մասը, որն ինձ ամենաշատն էր դուր եկել հոդվածը կարդալիս՝
Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Posted in հասարակագիտություն 8

Մարդու 4 խառնվածքների մասին

Մելանխոլիկներ – հուզական, հանգիստ, չշփվող, զսպված, պեսիմիստ, հակված է մտորելու, ոչ ճկուն, անհանգիստ, տագնապային, հեշտությամբ է ընկնում տխրության մեջ:

Ֆլեգմատիկ – հանգիստ, կայուն, հուսալի, վստահություն ներշնչող, խաղաղասեր, բարյացակամ, կշռադատող, պասիվ: Այսպիսի զույգի վրա կարելի է միշտ հույս դնել, բայց երբեմն նրանց հետ ձանձրալի է:

Խոլերիկ – աշխույժ, զգայուն, անհանգիստ, դրդվող, փոփոխական, իմպուլսիվ, նրանք զույգերին վարակում են իրենց կրքով: Նրանց գերի ընկնելը ճակատագրային և քաղցր անխուսափելիություն է, բայց, եթե ընտրյալը վատ է դաստիարակված, ապա դուք կգտնվեք աննախանձելի վիճակում:

Սանգվինիկ – շփվող, արձագանքող, անկաշկանդ, կենսուրախ, անհոգ, նախատեսող: Նրանք շատ ընկերներ են ունենում, շատ շուտ սիրահարվում և հիասթափվում են: Կարող է սիրո խոստումներ տալ մեկին և մյուս վայրկյանին նրան կարող ենք տեսնել արդեն մեկ ուրիշի գրկում:

Ինչքան էլ, որ զարմանալի է, շատ վատ հոգեբանական համատեղելիություն են ցուցաբերում <>, <> զույգերը: Անձնական փոխհարաբերություններում նման զույգերից յուրաքանչյուրը կգործի իր ուզածով’ ցանկանալով կատարել առաջնորդի դերը: Ռեակցիայի արագությունից ելնելով’ կարող ենք ասել, որ <> զույգը նույնպես հոգեբանական համատեղելիության օրինակ չեն: Մելանխոլիկները չեն համակերպվում միայն խոլերիկների հետ:
Կան մարդիկ, որոնց մոտ առավել լավ արտահայտված են ֆիզիկական տարվածության և թույլ’ հոգեբանական նշանները: Այս տիպի մեջ առավել շատ մտնում են տղամարդիկ և ուժեղ սեռական բնավորությամբ կանայք: Կան մարդիկ, որոնց մոտ շատ լավ է արտահայտված հոգեբանականը և թույլ’ ֆիզիկականը, որն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց և թույլ բնավորությամբ կանանց մեջ: Զգայուն, բռնկվող մելանխոլիկների և ֆլեգմատիկների մոտ սերը բավականին երկարաժամկետ է, խոլերիկների և սանգվինիկների մոտ առավել կարճ է տևում և շուտ հանգում, նրանց մոտ զգացմունքայնությունը կարճ է:
Ինտրովերտների մոտ առավել շատ արտահայտված են սիրո հոգեբանական շերտերը, իսկ էքստրավերտների մոտ’ ֆիզիկականը:
Այսպիսով, սերը դա մարդու ներքին շողքն է, նրա բնավորության և խառնվածքի արձագանքը, նրա կենսաբանականի և հոգեբանականի հայելին և սիրո որակավորման համար անհրաժեշտ է պարզել ու անդրադառնալ ոչ միայն արտաքին, այլև ներքին արմատներին:

Ես նման եմ  Ֆլեգմատիկ – հանգիստ, կայուն, հուսալի, վստահություն ներշնչող, խաղաղասեր, բարյացակամ, կշռադատող, պասիվ: Այսպիսի զույգի վրա կարելի է միշտ հույս դնել, բայց երբեմն նրանց հետ ձանձրալի է:

Posted in հասարակագիտություն 8

Մարդը և շրջակա աշխարհը

Խնդիրը`

  • Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից
    Ինձ համար մարդիկ միայն մարդիկ չեն, նրանք նաև բնության մասնիկ են և նույնիսկ ինչ-որ չափով համապատասխանում են կենդանական մասնիկին: Այդ իսկ պատճառով ինձ համար մարդիկ չեն առանձնանում կենդանիներից,չէ որ երկուսն էլ բնության մասնիկ են, ուղղակի մարդիկ ավելի առանձնահատուկ են ունեն, օրինակ մարմին,օրգաններ,հորմոներ և ամենակարևորը մտածելակերպ որով ամենաշատն ենք տարբերվում:Այդ իսկ պատճառով էլ մեր երկրում կենդանիներին առանձնացնում են:
  • Ինչն է բնորոշ միայն մարդուն
    Իմ կարծիքով մարդուն հասանելի է ավելի շատ բաներ, օրինակ մենք ունենք 100-ից ավել լեզուներ որոնցով տարբեր մարդիկ խոսում են, իսկ ամեն մի կենդանի մի հնչյուն է կարողանում ասել կամ ուղղակի լռում է:Կամ էլ մարդիկ ունեն հնարավորություն նորոգել,հայտնաբերել նոր բաներ կամ անել այն ինչ հնարավոր է իսկ կենդանիները նույնիսկ գաղափար չունեն այդ ամենի մասին: Այդ իսկ պատճառով մարդիկ նույնիսկ բողոքելու տեղ չունեն:
Posted in հասարակագիտություն 8

Տեղեկություն հարևան պետությունների մասին

Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։

Վրաստան

Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այստեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ, բելնեոլոգիական և ցեխային հանգստավայրեր.


Աշխարհագրական դիրք՝ Սև ծովի ափ
Տարածք՝ 69,7 քառ. կմ
Բնակչություն՝ 4,72 մլն
Մայրքաղաք՝ Թիֆլիս
Պետական լեզու՝ վրացերեն
Ժամային գոտի՝ +4 ժամ ըստ Գրինվիչի
Էլեկտրոէներգիա՝ 220 V AC, 50 A; ստանդարտ երկյակ հաբ
Ինտերնետ գոտի՝ .ge
Միջազգայի հեռախոսային կոդ՝ +995
Տարադրամ՝ լարի (GEL)

Թուրքիա

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:

Իրան՛

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։