Ռաֆայելը իմ համադասարանցին է։Նա եկել է մեր դպրոց անցած տարի սեպտեմբերին։ Նա այդքան էլ պարզ չի կարողանում արտահայտել իր մտքերը,նա գիտի 14 տառ։ Նա արտաքինից գանգուր մազերով,սև աչքերով, միջահասակ տղա է։Նա շատ բարի է և ընկերասեր։ Երբ որ մենք դասարանի երեխաներով աղմկում ենք, նա շատ է նյարդայնանում։ Դրա համար մենք աշխատում ենք շատ չաղմկենք, որպեսզի նա իրեն շատ ավելի հանգիստ զգա։ Մի խոսքով Ռաֆայելը շատ դրական, ժպտերես և հետաքրքիր տղա է։Ես հուսով եմ ,որ նրա կյանքում ամեն բան լավ կլինի և նա շատ մեծ հաջողությունների կհասնի։
Category: Հորինուկ
Նիկոյի երազանքը. մի բառ ես, մի բառ
Լինում է, չի լինում մի եղջերու: Նրա անունը Նիկո Ազգանունյան է: Նիկոն ապրում է սարերում:Նա ունի մեծ ու գեղեցիկ ընտանիք; Նիկոյի հետ ապրում են մայրիկը, հայրիկը, եղբայր Ջոնին, քույրիկ Լենբարը: Նրանք ընտանիքով սիրում են օգնել Ձմեռ պապիկին: Ամեն ձմեռ Ազգանունյանները տեղափոխվում են Ձմեռ պապիկի արհեստանոց; Նրանք շատ են սիրում Ձմեռ պապիկին և մեծ ուրախությամբ օգնում են նրան:
Նիկոն ունի մի նվիրական երազնք: Նա ցանկանում է թռչող եղջերու դառնալ: Ամանորի գիշերը Նիկոն մտքում պահեց այդ երազանքը: Կեսգիշերին, երբ նա քնած էր, խուտուտ զգաց: Արթնացավ և տեսավ, որ ինքն արդեն թևեր ունի և կարող է թռչել:
-Հայրի՜կ, մայրի՜կ, շտապ եկեք և տեսե՛ք, որ թևեր ունեմ:
Բոլորը տեսան և զարմացան:
Նիկոն ամբողջ օրը ուրախ, զվարթ փորձարկում էր նոր թևերը:Երբ սովորեց շատ լավ թռչել, նա դարձավ Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականը: Այդ օրվանից Ձմեռ պապիկը այցելեց երեխաներին Նիկոյի հետ միասին:
ճանապարհորդ տերևը
Գարնանը մի տերև է ծառի վրա աճում : Նա այնքան աճեց , որ դարձավ գեղեցիկ կանաչ տերև: Աշնանը նա ընկավ ներքև և տեսավ,որ սկսեց ուժեղ քամի: Նա ուզում էր փախչել, բայց չկարողացավ, քանի որ նա չուներ ոտքեր: