Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ,մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։

Սևաբերդ

Սևաբերդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ։

Գյուղը զուտ հայաբնակ է եղել մինչև 1604 թվականը։ Որոշ ժամանակ անց խանական իշխանությունների հովանավորությամբ հայաթափ գյուղատեղիում հաստատվել են թյուրքական ծագմամբ իսլամադավան խաշնարած ցեղեր։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

Սևանա լճի մասին

Սևանա լիճ, բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Մեծեփի մասին 

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։

Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։

Լճաշենի ամրոցի մոտ, երկու կիլոմետր դեպի հյուսիս, վերջերս բացված լճի հատակում, բազմաթիվ դամբարանների հետ հայտնաբերվեց նաև մի փոքր բնակավայր, որի ընդհանուր տարածությունը քիչ է կես հեկտարից։ Այս բնակավայրի ավերակները գտնվում են երկարավուն մի բլրակի վրա, որն իր շրջապատից բարձր է 5-6 մետր։ Դիտելով հյուսիսային ծայրամասում պահպանված, կանոնավոր շարքով պարսպի հատվածը (12 մետր), կարելի է ենթադրել, որ այստեղ հնում եղել է ինչ-որ կառույց, որը կապված է եղել Լճաշենի ամրոցի հետ, գուցե, որպես մոտակա պահակակետ։ Հնարավոր է նաև, որ այդպիսի պահակային կետ է ծառայեկ Ցամաքաբերդ գյուղից դեպի հարավ ընկած բարձունքի գագաթին եղած երբեմնի ամրոցը, որը մինչև լճի իջնելը մի թերակղզի էր։ Այդտեղից երևում է ինչպես Լճաշենի ամրոցը, այնպես էլ Մեծեփի գագաթը։ Այս ամրոցը, ինչպես և Սևանա կղզում եղած ամրոցը նույնպես պաշտպանել են Լճաշենի մատույցները հանկարծակի Սևան-Դիլիջան ուղղությամբ։

Գագարին համայնքի մասին

Գագարին, գյուղ Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ։

Ինչ է պետք ճամփորդին ամռանը ճամփորդելու համար

Ճամփորդին անհրաժեշտ իրերն են` օրապահիկ բրդուճներ, ջուր, արևապաշպան գլխարկ, անհատական դեղատուփ, արևապաշպան քսուք, հարմարավետ սպորտային հագուստ, անձրևապաշպան բաճկոն, հեռադիտակ, կողմնացույց, անհատական ախտահանիչ նյութեր, թաց և չոր անձեռոցիկներ, միանգամյա օգտագործման ձեռնոցներ և պոլիէթիլենային տոպրակներ։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Օրը ճամփորդական էր ,այս անգամ դեպի Մատենադարան, սակայն մինչև ճամփորդելը մենք լիքը ժամանակ ունեինք, դրա համար մենք մաթեմատիկա արեցինք և հետո նոր գնացինք:Շարժվեցինք առավոտյան 10:30 ։ Մատենադարանը անվանել են Մեսրոպ Մաշտոցի անունով: Այն ստեղծվել է 1921 թվականին` 5 -րդ դարում։ Մատենադարանում պահպանվում են հին ձեռագրեր, փաստաթղթեր, միջնադարյան գրքերի հավաքածուներ և հայերեն ձեռագիր մատյաններ։

Մենք մտանք Մատենադարան և գնացինք երրորդ հարկ և այնտեղ բաժանվեցինք խմբերի,որպեսզի ավելի հեշտությամբ ուսումնասիրենք այն ամենը ինչ կար Մատենադարանում։ Այնտեղ մենք տեսանք տարբեր գրքեր,որդան կարմիր միջատի չորացրած տեսակը, ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը, որը լուցկու տուփի չափ էր։ Մատենադարանի ներսում շրջելուց հետո դուրս եկանք դուրս։ Բացի Մեսրոպ Մաշտոցի հուշարձանից Մատենադարանի դիմացը տեղադրված էին նաև Մխիթար Գոշի, Մովսես Խորենացու, Գրիգոր Տաթևացու հուշարձանները։ Հենց Մատենադարանի բակում էլ նախաճաշեցինք և բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Հրազդան գետ

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում։Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետամեջ գյուղ

Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։

Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։

Գյուղի բնակիչները մեծ մասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։

Գետամեջում գործում է ավագ դպրոց (72 աշակերտով), գրադարան։

Նոր Հաճն քաղաք

Նոր Հաճն, երբեմն՝ Նոր Հաճըն, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։

Հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։

Առինջ գյուղ

Առինջ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք, Երևան-Սևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է 15-16-րդ դարերում։

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։

Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։

Լևոնի քարանձավ

Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Հ.Մալյանի անվան թատրոն

Մենք այսօր գնացել էինք Հ.Մալյանի անվան թատրոն՝ Էլֆերի կախարդական դպրոցը ներկայացումը դիտելու:Այդ ներկայացումը շատ հետաքրքիր էր

և ծիծաղելի: Դպրոցում չորս էլֆեր կային և նրանցից մեկի անունը Պեպե էր ու նրա ընկերները նրան անգրագետ էին ասում : Ներկայացումը շատ զվարճալի էր և մենք ուրախ ու զվարթ ետ վերադարձանք դպրոց: