Posted in մաթեմ

Անհայտ նվազելի և հանելի

3․Լրացրու նախադասությունը 


Անհայտ հանելին գտնելու համար պետք է նվազելիից հանել 
տարբերությունը։
• Հանելին
• Բաժանելին
• Նվազելին
• Գումարելին
4. լրացրու նախադասությունը

Եթե տարբերությանը գումարենք հանելին, ապա
կստանանք նվազելին։
• Հանելին
• Բաժանելին
• Նվազելին
• Գումարելին
5.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին 
մեծացնենք 20-ով։

Թիվը կմեծանա 20-ով


6.Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին և հանելին
միաժամանակ մեծացնենք 8-ով։

Չի փոխվի


7. Գտիր նվազելին, եթե հանելին 11 է, տարբերությունը՝ 36։

47-11=36


8.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք
10-ով։

Տարբերությունը կպակասի 10-ով


9. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 15-ով

Տարբերությունը կպակասի 15-ով

Posted in մաթեմ

Ամանորյա խնդիրներ

Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։

30×2=60

60×2=120

120-30=90
Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։

500+1000+200=1700
Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:

202×10=202

2021
Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։

500+150=650

650+500=1150

1300+1150=2450
Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

89÷7=12 (5 մն)
Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

2800÷7=400

400×9=3600
Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2021։

2021-1=2020

2020×2=4040

4040+2=4042
Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

100÷2=50

50-6=44

50+6=56
Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։

180÷20=9

9×2=18
3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։

60÷4=15

60-15=45 ր

Posted in մաթեմ

Խնդիրներ տարիքների վերաբերյալ մաս 2

1. Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:

30+5=35

35+11=46

5+11=16

46-16=30


2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25  տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:

30-25=5

30+6=36

5+6=11

36-11=25


3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 8 անգամ: 2 տարի առաջ հայրիկը Անիից քանի՞ տարով էր մեծ։

5×8=40

5-2=3

40-2=38

38-3=35


4. Կարինեի պապիկը 80 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 8 անգամ։ 3 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։

80÷8=10

10+3=13

80+3=83

83-13=70


5. Թագուհին 36 տարեկան է։ Նա արքայազնից մեծ է 3   անգամ, իսկ արքայադուստրը եղբորից փոքր է 4 անգամ։ Քանի՞  տարեկան է արքայադուստրը։

36÷3=12

12÷4=3


6. Արմենը 20 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի   հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։

20×3=60

20+5=25

60+5=65

65-25=40

Posted in մաթեմ

Իմ ընտանիքը նախագիծ խնդիրներ

1.Ես 8 տարեկան եմ  եղբայրս մեծ է ինձնից 3 տարով իսկ մայրիկս մեծ է եղբորիցս 24 տարով։ 6 տարի անց քանի տարեկան կլինի մայրս։

8+3+24=35

35+6=41

2.Հայրս մեծ է ինձնից 4 անգամ ես 8 տարեկան եմ։ Քանի տարեկան կդարնա հայրս 7 տարի անց և քանի տարով մեծ կլինի ինձից։

8×4=32

32+7=39

8+7=15

39-15=24

Իմ,հայրիկիս  և մայրիկիս տարիքների գումար 79 է։ Որքան  կլինի մեր տարիքների գումարը 8 տարի հետո։

8+8=16

16+79=85

Իմ ու հայրիկիս տարիքները 44 է։Հայրիկս 36 տարեկան է քանի տարեկան եմ ես եղել 7 տարի առաջ։

44-36=8

8-7=1

Ես 8 տարեկան եմ պապիկս ինձնից մեծ է 55 տարով։Քանի տարեկանա եղել պապիկս 17 տարի առաջ։

55+8=63

63-17=46

Posted in մաթեմ

Խնդիրներ տարիքների վերաբերյալ

Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:

8+4=12

25+8=33

33+4=37

37-12=25


Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:

32-20=12

12+6=18

32+6=38

38-18=20


Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:


Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։

70:7=10

10+5=15

70+5=75

75-15=60
Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։

30+4=34
2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։

18+2+2=22
5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 3  տարի հետո։

66+3+3=86


Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։

9+25+3=37

37+6=43

9+6=15

43-15=28
Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։

8-3=5

28+4=32

32+5=37

8+5=13

37-13=24
Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:

35+5=40

40:5=8
Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։

7:7=1

1+3=4

7+3=10

10+4=14

Posted in մաթեմ

Մաթեմ 26.11.2020

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

10×7+4=74

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21×5+11=116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17×2+5=39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101×7+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53×3+25=184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

18

8)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10

9)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

10+2=12



10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

18

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

18+22

Posted in մաթեմ

Մաթեմատիկա

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

6×5+3=30+3=33

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։

13×9+7=117+7=124


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 7։

11×2+7=29


4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։



5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
23-ի բաժանելիս։Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 4-ի և 6-ի։

8 և 12

6)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։

12 և 18

7)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 8-ի և 20-ի։

40 և 16

8)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 8-ի և 20-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

40+2=42