Posted in Մայրենի

Գործնական քերականություն

93.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, համեստ-, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ, հուզիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դեղձան,  դատարկել-պարպել, սնապարծ, խոնավ-տամուկ։

94.Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով:

Օրինակ ՝ Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում էր իր (արած): — Ներկը վրձնով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ) և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է : Նա իր (միտք) ընդգրկել է ոչ միայն երկիր (մոլորակ),այլև Արեգակնային (համակարգ) և ողջ (տիեզերք): Սակայն կյանքի (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ) գնալը, որը (Քյոնիսբերգ)  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

Իմ կատարածը

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է : Նա իր միտքը ընդգրկել է ոչ միայն երկիր մոլորակին,այլև Արեգակնային համակարգին և ողջ տիեզերքին: Սակայն կյանքի ընթացքի Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ գնալը, որը Քյոնիսբերգից  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

Posted in Մայրենի

Մրջյունն ու շաքարավազը

Կարդա՛ Դոնալդ Բիսեթի ,,Մրջյունն ու շաքարավազը,, գործը:

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր միտքը՝ ,,Ժլատը նա է, ով միշտ մտածում է իր մասին իսկ ուրիշների մասին չի մտածում:

Posted in Մայրենի

Խաբեբա տղան

Քաղաքում մի տղա է լինում որը միշտ խաբում էր։ Նրա անունը Արամ էր։ Արամը խելացի չէր, որովհետև նա միշտ իր ուսուցիչներին խաբում ասում էր, որ նա հյուր էր գնացել և չէր հասցրել կատարել դասերը։ Իսկ ուսուցիչները ասում էին լավ, հետո ուսուցիչները սկսում են չսիրել Արամին և իր բոլոր չարած դասերի համար իրեն երկուս են դնում։ Արամը չսիրեց դասերը և սկսեց փախնել դասերից։ Իսկ իր մայրիկին ամեն օր խաբում էր, որ դասի էր բայց իրականում նա դուրսը խաղ էր խաղում։ Բայց մի օր Արամը ճիշտը պատմեց մայրիկին։ Մայրիկը ջղայնացավ բայց ասեց, որ չի կարելի խաբել տղան լսեց մայրիկին և սկսեց ճիշտը ասել և հետո նա սկսեց դասերը կատարել և միշտ ճիշտը ասել։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

89.Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բույնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բույնս կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնից ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր բնին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց բնում հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովում հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչը ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը բնից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչով չեն գրում:

Բույն-բույնը,բույնս,բնում,բնից

Ծով-ծովը,ծովում,

Գրիչ-գրիչը,գրիչով

90.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի՛ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերի (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

91.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ՝քանի  ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:

92.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

87.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

88.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր- (կաթի երեսի թանձր շերտ). սեր-մի աղջիկ իմ սերը կոտրեց(զգացմունք)
2. կետ- երբ ես անգլերենի դասը վերջացրեցի կետ դրեցի վերջում (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ-ես մի հատ մարդ կետ էր տեսել (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն-ես դասի ժամանակ քանոնով չափում էի (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն-իմ ընկերը քանոնով նվագում է (երաժշտական գործիք)
4. դող-ես ձմռանը մրսեցի և սկսեցի դողալ (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն-իմ եղբայրը սկսեց իր տոնը բարձրացնել (ձայնաստիճան). տոն-այսօր իմ սիրած տոններ (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր)

Posted in Մայրենի

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռուանտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտիր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ... Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թեհենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամինփոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—ակնթարթ————————————————
——երբ———————————————
——փախչել———————————————

պատշգամբ—————————————————

Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ —-———————————————
բ/լուռ ————————————————
գ/ակնդետ ————————————————
դ/ընտանի ————————————————



Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին խելացի,բանիմաց, դատող
գ/կողը հաստ ինքնասածի, կամակոր համառ
դ/ճաշը եփել մեկին պատժել լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել



Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
վերջալույս———————————————

ոսկեգեղմ ——————————————
խորասույզ ——————————————

լուսամուտ ——————————————

Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
նվեր ————————————————
——– որսորդ ——————————————

եղնիկ ————————————————

———` ականջ —————————————

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական սխալ է
դ/ազատ –ածական
Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
հարցական-Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

Բացականչական-Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Եղնիկը կարող էր կարոտել նրա ընտանիքին և ընկերներին։
Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը հարգում էր եղնիկին, որովհետև եղնիկը նրանց նման զգայուն հոգի ուներ։
Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Հողմի ժամանակ անտառը աղմկահույզ և հողմածեծ էր։
Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:


Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

83.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անունկտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղճանապարհ, պղտոր գետ:

Ծանր– ինչպիսի հարցին պատասխանող բառ ածական, կանաչ– ինչպիսի հարցին պատասխանող բառ ածական, բարձր- ինչպիսի հարցին պատասխանող բառ ածական, գունավոր– ինչպիսի հարցին պատասխանող բառ ածական, բարակ– ինչպիսի հարցին պատասխանող բառ ածական, նեղ– ինչպիսի հարցին պատասխանող բառ ածական, պղտոր-ինչպիսի հարցին պատասխանող բառ ածական,

84.Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյական-կաղնի,աղջիկ,գետ, ճշմարտություն,Գայանե,տուն, կատու,կաղամբ, հեռուստացույց, Հայաստան,վարդ, Վարդուհի,լիճ,ալիք,մարտ,մարտակառք,կառապան,հեծանիվ,պատմություն,թռչուն,թռիչք,գարուն,արև

Ածական-հայտնի,մեծ,կանաչ,բուք,բարի,տգեղ,անտուն,բարկացկոտ, գունավոր,խակ, հետաքրքիր,փշոտ,հզոր,բարձր,հմուտ,մարտական,եռանիվ,ալ,պատմական,խիզախ,բարեկամական,շքեղ, գարնանային,արևոտ,երկար

85.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

86.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

Լինում է չի լինում մի արջ։ Այդ արջը շատ չար է լինում։ Նա միշտ բոլոր կենդանիների մասին վատ բաներ է խոսում։ Նրա հետ ոչ մի կենդանի չէր խոսում և ընկերություն չէին անում։ Լիքը օրեր են անցնում նա նորից վատ բաներ էր ասում ուրիշներին։ Բայց մի օր արջը տխրում է, որ ոչ մեկ նրա հետ ընկերություն չէր անում։ և հետո նա ուզում է ընկեր գտնել բայց չէր կարողանում, որովհետև ոչ մեկ չէր ուզում նրա հետ ընկերություն անել։ Բայց վերջում նա մի նապաստակ է գտնում, որը համաձայնվեց ընկերություն անել արջի հետ։ Նրանք սկսեցին ընկերություն անել իրար հետ։ Բայց արջը նորից ուրիշների մասին վատ բաներ էր ասում իսկ նապաստակը փորձում էր հանգստացնել նրան։ Մի օր նապաստակը արջին ասում է որ չի կարելի ուրիշների մասին վատ բաներ ասել պետք ամեն մարդ և կենդանի պետք է իր մասին խոսալ այլ ոչ թե ուրիշների մասին խոսալ։

Posted in Մայրենի

Գոճին, որը սովորել էր թռչել

1.Կարդա՛, պատրաստվի՛ր Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել» գործի քննարկմանը։

2.Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

Պատմողական

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։

Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։

Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։

Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

Հարցական

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

—  Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ։

Գոյական-աղբյուր,թռչուն,Գոճի,Ճանապարհ,փետուր

Ածական- կախարդական

Բայ-եկավ,դարձնել,թռչել,առարկել,գնալ

Նոր ավարտ

Կախարդական աղբյուր գնալուց Հետո գոճին գնաց իր ընկերների մոտ և սկսեց խաղալ։ Խաղալուց հետո նա տեսավ հեռվում մի տխուր աղվես, որը ընկերներ չուներ։ Գոճին գնում է նրա մոտ և  հարցնում է` ի՞նչ է եղել։

–Ի՞նչ է եղել աղվես, –հարցնում է գոճին։

–Աղվեսը ասում է, որ նա ընկերներ չունի։

Գոճին, որ բարի կենդանի էր, աղվեսին ասաց, որ ընկերություն կանի նրա հետ։ Հետո նրանք սկսեցին ընկերություն անել իրար հետ։ Մի օր գոճին աղվեսին խնդրում է, որ աղվեսն իրեն կարևոր խորհուրդներ տա։ Աղվեսը խորհուրդ է տալիս, որ եթե գոճին ինչ-որ բանի մասին նպատակ պահի նա պետք է աշխատի իր նպատակի ուղղությամբ։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

73.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորհք-ապաշնորհք, անարդյունք-ապարդյունք, անօրեն-ապօրենի, անձև-տձև:

74.Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ,
դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

75.Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն:
Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղ, ուտել-ուտեստ, խմել-խմիչ, հագնել-հագուստ, ձգել-ձգիչ,
փակել-փակիչ, խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաթիչ, ճոճել-ճոճոնակ, գանձել-հանձ, զսպել-զսպիչ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկիչ, կապել-կապիչ, օրորել-օրորիչ:

77.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անհդատ շատ ջուր է գոլորշանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քանորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։


Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդաթար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեկ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տվող լռություն:


Գ.Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում,  նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խավարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: վորոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ, ինչպես թռթուռերի դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

79.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

Խնձոր+ենի, տ+գեղ, ան+հարմար, ան+զեն, ան+տուն, ան+գութ , դժ+բախտ, դժ+գոհ, լճ+ակ, շն+իկ, գառ+նուկ,  կանաչ+եղեն, միտ+ք,  լեռ+նցի, սար+եցի, գյուղ+ացի։

80.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ-նախածանց, խնձորենի-վերջածանց, անմտություն-նախածանց, հակաթույն-նախածանց, մթերային-, տգեղ-նախածանց, վերահաշվում-, անհոգաբար-նախածանց, կաղնուտ-վերջածանց, անհավատալի-նախածանց, միլիոնավոր-, չկամ-նախածանց,
ցուցանակ-վերջածանց, արտապատկեր-նախածանց, ենթավարպետ-նախածանց, գերադաս-, կղզյակ-վերջածանց, հարակից-վերջածանց, հայրական-, ներգրավում-, տրամագծորեն, անհարմար-նախածանց, ապաշնորհ-նախածանց, դժգոհություն-նախածանց,
հավաքածու-, լսարան-, համատեղություն-, ծիծաղելի-վերջածանց, անթիվ-նախածանց, մորթեղեն-վերջածանց, միտք-նախածանց։

81.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացավ թանձրացող խավարում, ապա առկայացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերեց մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողում էին հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծել էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցնում էր ճանապարհի մյուս կողմն ու անհետանում թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
Posted in Մայրենի

Երգի հրապույրը. Ավետիք Իսահակյան

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը։

Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

2.Պատկերուցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Ես խորհուրդ կտամ որ նա միշտ այդպես բարի և խելացի լինի, ոչ թե ուրիշ մարդկանց նման վատ բաներ ուզի։

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:

Ոչ չեմ հանդիպել։

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր:

Բարդ-քարսիրտ,բյուրազան,ծովափ։

Ածանցավոր-կարկաչուն,դյութական,աղքատ,քարսիրտ։