Posted in Մայրենի

ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԸ թարգմանություն արեւմտահայերէնից

Ժամանակին այրի կին մը կար, որ ունէր երկու դուստր՝ Մարիա,
որ իր հարազատ աղջիկն էր, եւ Մեղրի, որ ամուսինին առաջին կինէն
էր։ Ան կ’ատէր Մեղրին, որովհետեւ Մարիայէն շատ աւելի գեղեցիկ էր։
Անոր կը յանձնէր տան ամէնէն դժուար գործերը։ Մեղրի տունը կը
մաքրէր, ճաշ կ’եփէր, լուացք կ’ընէր, կը հիւսէր, կը կարէր եւ կովը կը
կթէր։ Ան այս բոլորը կ’ընէր անտրտունջ*, իսկ Մարիա ոչինչ կ’ընէր
բացի հագուիլ- շքուելէ եւ պտըտելէ։

Ժամանակին մի այրի կին կար, որ ունէր երկու դուստր՝ Մարիա,
որ իր հարազատ աղջիկն էր, և Մեղրի, որը իր ամուսնու առաջին կնոջից էր։ Նա Մեղրիին ատում էր, որովհետև Մարիայից շատ գեղեցիկ էր։
Նրան հանձնարարում էր տան ամենադժվար գործերը։ Մեղրին տունը
մաքրում էր, ճաշ էր եփում, լվացք էր անում, հյուսում էր, կար էր անում և կով էր կթում։ Նա այս բոլորը անում էր անտրտունջ*, իսկ Մարիան ոչինչ չէր անում բացի հագնվելուց, զուգվել զարդարվելուց և ման գալուց։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 30.03 2022

326. Նախադասության ընդգծված բառի հետ ո՞ր բառերը դուրս կգան (ընդգծի՛ր կամ արտագրի՛ր):

            Մագնիսն ազդո՞ւմ է բույսերի և կենդանիների կյանքի վրա:


            Գիտական դժվարին ուղուն նա դպրոցից էր պատրաստվել:


            Շները մարդկային քթին բոլորովին անհասանելի հարյուր հազարավոր հոտեր են տարբերում:


            Մեդուզան լսում է մեր ականջի համար անմատչելի հնչյունները:


            Աշխարհի գիտնականները երկրի ընդերքի գաղտնիքներն ուսումնասիրելու նախագիծ են մշակել:


            Արդեն հաղթահարել են ճանապարհի առաջին, ամենադժվարին մասը:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք այսօր հետաքրքիր գիրք կարդալ:
            Աղջիկները կպատմեն այսօրվա ճամփորդության մասին :
            Մեծերը կլսեն եղանակի տեսությունը:
            Կընտրեք թե ունեք ուզում այս գրքերիս:
            Ճամփորդը վերադարձավ ճամփորդությունից:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցություններիորոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)


            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)


            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)

Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)


            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)


            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)


            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Posted in Մայրենի

Ղազարոս Աղայանի մասին

Ղազարոս Ստեփանի Աղայան (ապրիլի 4 (16), 1840, Բոլնիս-Խաչեն, Թիֆլիսի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն- հունիսի 20 (հուլիսի 3), 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Գործնական քերականություն> փաթեթից կատարել տրված առաջադրանքները։

Թվական

228. Տրվածբառակապակցություններիցամենմեկիիմաստնարտահայտի՛րմեկբառով: Ի՞նչէցույցտալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ- երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն,    ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:

229. Զննի՛րտրված բառաշարքերըևփորձի՛րպարզել, թե բաղադրյալթվականներիցորո՞նքկից (միասին) գրություն ունենևորո՞նք՝ հարադիր (առանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:-միասին


            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:-առանձին

230. Տրվածթվականները գրի՛րբառերով:

            65-վաթսունհինգ, 48-քառասունութ, 107-հարյուր յոթ, 93-իննսուներեք, 6087-վեց հազար ութանասունյոթ, 4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786-յոթ հարյուր ութանասունյոթ։

231. Պարզի՛րթեինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

Գրվում է երկու ձևով’ ինը,իննը

Posted in Մայրենի

Իմ ընկեր Նեսոն

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին։
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր գլխավոր հերոսին բնորոշող հատվածները։

Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը։

  1. Բնութագրի՛ր Նեսոյին։
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր Նեսոյին բնորոշող հատվածները։
  3. Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենահուզիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

  1. Ինչպիսի՞ ընկեր էր Նեսոն։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Նեսոն մաքուր,միամիտ,բարի և խելացի տղա եր ։

  1. Պատմվածքի հերոսը ճի՞շտ էր վարվում, որ ներում էր մանկության ընկերոջը։

Այո քանի որ իր մանկության ընկերներ։

Posted in Մայրենի

Մայրենի 24.02.2022

Անգի՛ր սովորել պոեմի նախերգանքը, կատարի՛ր առաջադրանքները։

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

Անտառում աշնանային տերևաթափ էր։

Անտառից լսվում էին տարբեր կենդանիների ձայներ։

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

Ափից,շենքից,գյուղից

Գյուղ,ափ,շենք

Շենքով,գյուղով,ափով

210. Հարցումարտահայտողբառըտրվածբառերովկամնրանցովկազմվածբառակապակցություններովփոխարինի՛ր: Տրվածբառերիցո՞րըի՞նչձևովգրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

Գիրքը պահարանի մեջ է։

211. Բառակապակցություններևնախադասություններկազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրվածգոյականներըգրելովՏրվածբառերիցո՞րըի՞նչձևովգրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

Երեխան մանկապարտեզում է։

Posted in Մայրենի

Մայրենի 23.02.2022

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

Առաջադրանքներ՝ 

  1. Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:

Մարդու բարի գործն է միշտ անմահ։

  1. Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:

Նադիր Շահը եղել է Պարսկաստանի թագավորը։

  1. Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:

Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»։

Posted in Մայրենի

Ահմեդը

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Առաջադրանքներ

Բացատրի՛ր պատմվածքում ընդգծված բառերն ու արտահայտությունները։

անց կացնել-անց կացնել

ման ածել-ման տալ

ածել-նվագել

պար  գալ-պարե

ժաժ գալ-շարժվել

Մինը-մեկը

անց կենալ-անցնել

աջողություն-հաջողություն

Դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

անց կացնել-անց կացնել

ման ածել-ման տալ

ածել-նվագել

պար  գալ-պարե

ժաժ գալ-շարժվել

Ապուշ կտրած-զարմացած

Դո՛ւրս գրիր բարբառային բառերը և բացատրիր։

չուխ-հագուստ

հարեհաս-անմիջապես հասնել

աջողություն-հաջողություն

Ինչպե՞ս էր Ահմադը հայտնվել հայ ընտանքիում։ Տեքստում կա՞ այդպիսի հատված, որտեղ պատմվում է այդ մասին։

Ի՞նչպես էին տնեցիները վերաբերվում Ահմադին։ Դուրս գրի՛ր նրանց վերաբերմունքը բնորոշող հատվածները։

Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բնութագրի՛ր Ահմադին։

Ահմադը բարի սրտով,կամեցող և բոլորին հասնող երիտասարդ էր,որին բոլորը սիրում էին ընտանիքի անդամի պես։

Ի՞նչ տրամադրությամբ Ահմադը տանեցիներին հրաժեշտ տվեց։ Դո՛ւրս գրիր այդ տողերը։

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ:

Փորձիր հորինել պատմվածքի շարունակությունը․ <Իսկ հետո Ի՞նչ եղավ>։

Ինչի՞ մասին է այս պատմվածքը, ի՞նչ է սովորեցնում։ Մի քանի նախադասությամբ ներկայացրու կարծիքդ։

Այս պատմվածքը ինձ սովորեցրեց, սեր կապչունի թե ինչ ազգություն ունի մարդը,կարևորը որ նա մաքուր հոգի ունենա։