Posted in Մայրենի

Գործնական քերականություն 5

127.Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխար են է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:


էլեկտրաէներգիա, վայրէջք, հնէաբան, անէանալ, լայնէկրան, մանրէ, երբևէ։

Ես լայնէկրան համակարգչով ուսումսասիրում էի մանրէի տեսակներ:

Ես սարի գագաթից վայրէջք էի կատարում:

Մի պահ ինձ թվաց, որ այս սարի բոլոր կենդանիները անէացել են:

Ես սարի գագաթում հանդիպեցի մի հնէաբանի, որը ինձ պատմեց սարի պատմությունը:

Ես իմ աշխատանքն էի կատարում և մի պահ էլեկտրաէներգիան անջատվեց:

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Կեսօր, առօրյա, բացօթյա, ամենօրյա, տնօրեն, այսօր, շտապօգնություն։

Տնօրենը կեսօրին մեզ բոլորին կանչեց  գործ անելու։

Առօրյա :

Իմ ամենօրյա աշխատանքը դա դաս անելն է:

Ես իմ ոտքը կոտրեցի և իմ մայրիկը կանչեց շտապօգնություն:

Posted in Մայրենի

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան



Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:


Ալմաստ-ադամանդ

սեգ-հպարտ

զօր-օր, ցերեկ

գիլ-գլորելու՝ շպրտելու քար

աբրեշումե-մետաքսե

ծվեն-կտոր

2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

փայլուն-անփայլ, պայծառ

Թռչել-ճախրել

գիշեր-խավար, մթություն, ցերեկ

Թափառական-թափառաշրջիկ, նստակյաց

3․ Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

4. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Սեգ ժայռերդ-արծվի բույն-համեմատություն

Լճակներդ լույս փիրուզ-համեմատություն

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս-փոխաբերություն

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ-փոխաբերություն

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ-համեմատություն



5․ Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:



6․ Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Հայոց հին վիպաշխարհում մի զրույց կա Արագածի մասին․

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

7․ Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

8․ Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Posted in Մայրենի

🏫 Լավն ու վատը իմ դպրոցում 🏫

Քանի որ ես այս հինգը տարին  սովորել եմ այս դպրոցում,  դրա համար ես շատ տեղեր գիտեմ օրինակ` Ագարակը ,ներսի լողավազանը։ Իմ դպրոցում լավ բաներից է ծեսերը,որոնցից է նաև հարիսայի և նաև ճամփորդությունները, քանի որ ճամփորդելով նոր բաներ ես տեսնում և իմանում, նոր տեղեր ես գնում, իսկական բնություն ես տեսնում։Իմ դպրոցում դասերը անցկացվում են համակարգչով և կարիք չկա ծանր գրքերը դպրոց տանելու։Տեխնոլոգիայի դասերը շատ հետաքրքիր են անցնում։Մեկ օրը նկարչությամբ ենք զբաղվում, իսկ մյուս օրը կենդանիներին ենք խնամում կամ այգեգործությմբ ենք զբաղվում։ Իմ կարծիքով իմ դպրոցը ամենալավն է և ոչ մի բան չպետք է փոխել։

Posted in Մայրենի

Задания



Задание 1.Ответьте на вопросы и поставьте знаки в конце каждого предложения


Кто собирает яблоки спиной_? Ёжик

Сколько ног у осьминога? 8
Каким насекомым хлопают в ладоши? Моль
Что рисует мороз на стёклах? Узоры
Где проводит медведь зиму? В берлоге

Задание 2. Задайте вопрос к каждому предложению и запишите ответ.
Когда это было? Это было зимой. Кто пошел на озеро? Мальчики пошли на озеро. Кто надел коньки? Ваня надел коньки и побежал на лёд. Где он упал? Он упал в воду.кто пришел на помощь?На помощь пришли товарищи. куда отвели Ваню?Они вытащили Ваню из воды и отвели домой.

Задание 3. Допишите пропущенную часть рассказа. Озаглавь рассказ.

Однажды я шёл из школы домой и вдруг увидел у забора щенка.

Каким был щенок? Маленьким
Что сделал мальчик? отвёз его домой
Где стал жить щенок? Как его назвали? Щенок стал жить у дома мальчик а щенку назвали шарик
Каким он стал? Большим.
Вот какой теперь у меня друг!

Задание 4. Спишите, вставляя пропущенные буквы и знаки препинания.
После уроков мы пришли в лес на прагулку как красиво зимой в лесу Мы катались на санках лижах коньках Играли в снежки.
Л вы любите зиму?

Задание 5. Напиши 3 вопросительных, 3 восклицательных и 3 повествовательных предложения.


Что ты сделал вчера?
У тебя есть брат?
Какая была погода вчера?

Там было очен красиво!
Наконец – то зима!
Это будеть самая крутая зима!

Мне девять лет.
Мой брат в восемь классе.
Я люблю зиму.

Posted in Մայրենի

Արևմտահայերենի օրեր

Արևմտահայերենի բառարանից օգտվելով, բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները։

սովորել-սորվիլ

հոգնել-դադվիլ

լուռ-լուռ

պառկել-պառկիլ

կուլ տալ, կլանել-կլլել

լրություն-լրութիւն

օղակ-օղիկ

խենթ, խելառ-խենդ

մեգ, մառախուղ-

փուչիկ-

կենդանիներ վարժեցնող-գազանազուսպ

զզվել-նողկալ-զզվիլ

բաժակ-գավաթ

Հիմա փորձի՛ր գտնել տրված արևմտահայերեն բառերի բացատրությունները։

ագեվոր-

ագուռ-աղյուս

դգալ-Գդալ

դի-դիակ

ետքը-հետո

աճապարել-շտապել

Գտի՛ր տրված բառերի բացատրությունները։ Դիտարկի՛ր արևմտահայերեն և արևելահայերեն լեզուներում դրանց գրության ձևերի տարբերությունները։

աճիլ-աճել

լսվիլ-լսվել

լվացվիլ-լվացվել

ժպտիլ-ժպտալ

լեցվիլ-լցվել

լծվիլ-լծվել

լորտնիլ-լորտնել

խամրիլ-խամրել

խախտիլ-խախտել

խաղաղիլ-խաղաղվել

ծփիլ-ծփալ

Posted in Մայրենի

Ամենակարևոր բանը

Իմ կարծիքով ամենակարևոր բանը լույսն է, ջուրն է և իմ ընտանիքը, որովհետև առանց լույս մարդկությունը չի լինի ,առանց ջուր ոչ մի բան չի լինի օրինակ’ կենդանիները, մարդիկ և բույսերը, իսկ առանց ընտանիք ես չեմ կարող ապրել,  որովհետև ես շատ եմ սիրում իմ ընտանիքին։

Posted in Մայրենի

Ամենապիտանի բանը Ավետիք Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

— Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Պատմվածքից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն և դիտարկի՛ր դրանց կետադրությունը։

Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս։

Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.։

— անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը։


Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը։

Տեքստից դուրս գրի՛ր հարցական նախադասությունները։

գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս։

Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը։

ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը։



Տեքստը համառոտ պատմի՛ր։

Posted in Մայրենի

Ահմեդի ուղտը


Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։

կեսօր-կես+օր

տանուտեր-տուն+ու+տեր

սրտապատառ-սիրտ+ա+պատառ

խնդումերես -խինդ+ում+երես

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները։

հետևը ձգած-հետևը գցած

կեսօրը կոտրվեց-կեսօրն անցավ

պատահեց նրան-հանդիպեց

ճերմակին էր տալիս-սպիտակել էր

պահ տվավ-թաքցրեց

աչք պահեինք-հետևեինք

միտք էր անում-մտածում էր

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

Աշխարհն այդպես է կառուցված,որ ամեն մեկի դարդը միայն իրենն է․բոլորին թվում է՝ իր դարդը ամենամեծն է։

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։

Ահմեդը շատ բարի,խելացի մարդ էր։ Նա օգնեց բոլորին,իսկ Աստված օգնեց իրեն։

Posted in Մայրենի

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»



Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:


1.Ինչի՞ մասին է պատմվածքը:


Այս պատմությունը մի փղի մասին է որին փոքրուց շղթայված են պահել։ ԵՎ նա չի էլ պորձել ազատվել շղթայից, որովհետև կարծել է, որ միևնույն է չի կարողանալու։


2.Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագոծությունը:


Այս ստեղծագործությունը սովորեցնում է հավատալ սեփական ուժերին և փորձել անել անհնարինը։ Եթե միշտ մտածենք, որ չենք կարող, որ մեզ մոտ չի ստացվի ոչ մի արդյունքի չենք հասնի։ Պետք է վստահենք մեր ուժերին հաշվի չառնենք ուրիշների կարծիքը։


3.Նմա՞ն ես այդ փղիկին:

Ես կարծում եմ,որ պետք է սեփական ուժերին հավատալ և երբեք չասել չեմ կարողանում որովհետև ցանկության դեպքում ամենինչի կարողես հասնել։Իմ դեպքում ես չեմ վախենում դժվարություններից և նոր բաներից և փորձում եմ ամեն գնով հասնել իմ ուզածին։


4.Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:


hսկայական-խոշոր
ամուր-ուժեղ
ակնհայտ-Ակներև
անասելի-Անպատմելի
խելացի -գիտուն
ջանք-ճիգ
բազում-բազմազան

Posted in Մայրենի

Մայրենի 18.10.2021

1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։

անաղարտ-մաքուր

բերդ-ամրոց

վեմ-ժայռ

տաղանդ-բանաստեղծ

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։

արեգակ, լուսաբաց, գող, դալար։

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

վառել-մարել

կառուցել-քանդել

ալեհեր-ալեկոծ

հարազատ-օտար

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։

ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։

համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սողնակ- դուռը փակելու ձող

խորտիկ-ընտիր կերակուր

ճարտար-մի կերպ վտանգից ազատված

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։

գլուխ պահել- հուսահատվել

ձեռք մեկնել-հիասթափվել

մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել

մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։

ճախրող փիրուզե թիթեռներ

ոսկեթև մեղուներ

սոխակների մետաքսահյուս բներ

հոգնած ուղտերի քարավաններ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։

արևելք, կիսաեփ

աներկյուղ, համերկրացի

խմբերգ, ինքնաեռ

ամենաերջանիկ, ժպտերես