Posted in Մայրենի

Վիլիամ Սարոյան <<Հյուսնի պատմությունը>>


Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Այս առակը ինձ սովորեցրեց, որ չպետք է հույսը կորցնել և չար լինել։


2.Բնութագրի՚ր թագավորին:

Թագավորը շատ չար էր և դաժան։

Posted in Մայրենի

Մայրենի 11-15 հոկտեմբեր

77.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝

Սրտի ձև ունեցող- սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվ ող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ,պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժկուհի, բալի ծառ-բալենի:

78.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝

Բարձր հասակ ունեցող – բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխեղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապտաչք, արքայի որդի-արքայզն,հույների երկիր-հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-հայաստան:

79.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարիլուր) բերող-բամբեր, արագ ընթացող-արագաընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ, վեպ գրող-վիպագիր, բառարան գրող-բառագիր,արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բուսաբանություն:

80.Եթե հնարավոր է՝ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան – գր (գիր) + ա + սեղան:

Պահարան – պահ + արան:

Դուռ – չի բաժանվում:

Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ,հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

Հակ+ա+նիշ

բան+ջա+րանոց

աշ+ա+կերտ

տար+ա+կան

զլ+խա+վոր

կար+միր

դաշտ+ա+մուկ

հարս+տություն

կեր+առատ

վըտ+անգ

81.Ուշադրություն դարձրո՛ւ Ա և,  Բ խմբերի բառերի կազմությանը.փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր,սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա պարզ

Բ բարդ, ածանցավոր

Posted in Մայրենի

Ինքնաստուգում 1 մայրենի


Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։


Եղևնի- 7 հնչյուն 5 տառ

Վերարկու-8 հնչյուն 7 տառ

Ժամացույց-8 տառ 8 հնչյուն

Տերևաթափ-8 տառ 10 հնչյուն

Անձրևանոց-9 տառ 10 հնչյուն

Ելևէջ-5 տառ 7 հնչյուն

խրճիթ-5 տառ 5 հնչյուն

կսմթել-6 տառ 8 հնչյուն

լուսնկա-6 տառ 7 հնչյուն

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Պերճ-Շքեղ

Լռելյայն-Լուռ

Սաղարթ-ծառի տերևաշատ մաս

Զեփյուռ-քամի

Խրթին-դժվարլուծելի

Զվարթ-Կենսուրախ

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

տհաս-հասած

գոհունակ-դժգոհ

ստահակ-ճշմարիտ

տգետ-գիտուն

շատախոս-քչախոս

հարուստ-աղքատ

4. Դարձվածքների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարցակվել

Դ. Լույս սփռել-բացահայտել

Ե․ Առյուծ կտրել-անվախանալ

5. Բացատրի՛ր նույնանունները (համանուններ)։

Սեր-զգացմունք,կաթի սեր

Բութ-մատ,ոչ սուր

Գլուխ-մարդու գլուխ,ինչ-որ առարկայի վերին մաս

Ափ-ձեռքի ափ ծովի ափ

Ակ-անիվ մատանու քար

5. Լրացրո՛ւ բաց թողնված ձայնավորները՝ է կամ ե։

Էկրան, էակ, երաժիշտ, էներգիա, եզր, եղջյուր, ելևէջ, երշիկ, էջ, երջանիկ, էջանիշ, անեանալ։

6. Առանձին սյունակներով դուրս գրի՛ր նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։

Նախածանց-անհայտ,անմտություն,հակաթույն,տգեղ,անհոգաբար,անհավատալի, անհարմար,ապաշնորհ,անթիվ։

Վերջածանց-խնձորենի,անմտություն,մթերային,կաղնուտ,անհավատալի,միլիոնավոր,չկամ,սրբություն,կղզյակ,հայրական,դժգոհություն,լսարան,համատեղություն,ծիծաղելի,մորթեղեն։


Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
սրբություն, գերադաս, կղզյակ,
հայրական,  անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն։

7. Յուրաքանչյուր տառի դիմաց գրի՛ր նրա գրաբարյան համարժեք անվանումը։

Ա-այբ

Թ-թո

Ե-եչ

Ի-ինի

Լ-լյուն

Ն-նու

Տ-տյուն

Ց-ցո

Ու-վյուն

Փ-փյուր

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»


Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում.

— Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Խորհրդատու,խաբեբա,աշխարհ։

Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

Խաբեբա-սուտասան

Չքանալ-անհետանալ

Ճիշտ-իրավ

Բանեցնել-աշխատեցնել

Վերադառնալ-գալ

Փող-դրամ

Վախվորած-վախեցած

Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և փորձի՛ր բացատրել։

Գլուխտ ուսերից չի մնա-գլխատել



Բնութագրի՛ր խաբեբային։

Խաբեբան շատ խորամանկ եր,բայց և շատ խելացի։


Փորձի՛ր արդարացնել խաբեբային։

Ինձ թվում է,որ խաբեբային արդարացում չկա,քանի որ նա ազնիվ չեր։



Խորհո՛ւրդ տուր թագավորին։

Ես խորհուրդ կտամ թագավորին,որ նա ուշադիր լինի և չվստահի ամեն մեկին։

Posted in Մայրենի

Մայրը



Ծիծեռնակը բույն էր շինել մեր տան կտուրին։ Ամեն գարնան վերադառնում էր հարավից և սկսում վերանորոգել բույնը։ Ծիծեռնակի վերադարձը ուրախություն էր պարգևում մեզ։ Նա իր զվարթ և քաղցր ձայնով ծլվլում էր մեր կտուրի տակ։ Որոշ ժամանակ հետո լսվում էր ճուտիկների ուրախ ճիչը։ Մայր ծիծեռնակը իր կտուցով կեր էր բերում ձագուկների համար։
Մի անգամ դեղնակտուցներից մեկը ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ծղրտաց և նետվեց ձագի հետևից։ Նա բերանով բարձրացրեց չարաճճի ձագուկին ու դրեց բնի մեջ։

Առաջադրանքներ
1.Օգտվելով տեքստից, փորձի՛ր վերականգնել այս բառերում բաց թողնված տառերը։
Բույն, հարավ, վերանորոգել, վերադարձ, պարգև, զվարթ, քաղցր, ձագուկ, ձգվել, ներքև, բարձրացնել։
2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկական գոյական, ածական և բայ։
Բայ-վերանորոգել
Գոյական-ծիծեռնակ
Ածական-ուրախ
3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
Շինել-Կառուցել
Կտուր-տանիք
Պարգևել- Նվիրել
Զվարթ-ուրախ
4. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր բազմիմաստ բառը և օգտագործի՛ր այլ իմաստով։

բարձրացրեց չարաճճի ձագուկին-բարձրացրեց տրամադրությունը։

5. Դո՛ւրս գրիր տեքստի առաջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Ծիծեռնակը բո՞ւյ էր շինել մեր տան կտուրին։


Posted in Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ


Համո Սահյան

  
Անտառում ամպի  Ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բառաչ-Ոչխարի կամ  կովի բառաչելու ձայնը։

Հորթ-Կովի և եղջերուի ձագ։

Մամուռ-Տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս։

Հողմ-Ուժեղ քամի։

Ծվեն-Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ։

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:



4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Անտառում ամպի  Ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։


5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Անտառում ամպի  Ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,

Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,


Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

Սոճին ու եղևնին զրուցում էին գալիք ցուրտ օրերի և իրենց ընկերության մասին։խ

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Posted in Մայրենի

Դասարանական աշխատանք  մայրենի

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը ընկղմվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`բարձր — ցածր, տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ-երբեք

Անարատ-արտավոր

Ոչնչացնել-ստեղծել

Բացահայտ-գատնի

Թոյլ-ամուր

Վերջին-առաջին

Հանգստանալ-աշխատել

Գտնել-կորցնլ

Աջ-ձախ

Ընդունել-մերժել

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-հանգցնել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել, հյուսել-քանդել, թույլատրել-զրկել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-աղմկել, գիշեր-կեսօր, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղեցնել:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Տանը

Կրկնել Հ․ Սահյանի <<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է>> բանաստեղծությունը։

60.Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:
Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ թաքուն տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են ոչ միայն տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:

61.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք  համարձակվեցին անգամ քաղաք մտնել: Նահանջեցին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն – մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

գեղեցիկ տգեղ-մեկը որը գեղեցիկ է, բայց իրեն տգեղ է համարում, կամ էլ տգեղ է, բայց իրեն գեղեցիկ է համարում
հարուստ աղքատ_մեկը, որը հարուստ է բայց հոգով աղքատ, կամ մեկը, որ աղքատ է, բայց հոգով հարուստ
փոքրիկ մեծ_մեկը, որը տարիքով փոքր է, բայց պահվածքով մեծի է նման, կամ մեկը, որ մեծ է, բայց իրեն պահում է փոքրի նման։

63. Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի՛ր գործածելով , ինչքան հնարավոր է, շատ հականիշներ։

Ցերեկ֊Մութ,խավար, իրիկնամուտ, երեկո

Առավոտ֊իրիկուն

Զարթնել֊քնել

64. Ամառն ու ձմեռն նկարագր՛ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ։

Ամառ֊Ցուրտ, սառը,

Ձմեռ֊Տաք, շոգ,արևոտ,

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի՛ր նախադասություններ։

Գդալով ես հեռացրեցի կաթի սերը։

Իմ սերը իմ հայրենիքի նկատմամբ շատ ուժեղ է։

Մենք մեր ամառանոցում ունենք հոր։

Երեխան պետք է հարգանք ունենա իր հոր նկատմամբ։

Posted in Մայրենի, իմ Կոմիտասյան եջ

Ինչպես առաջին անգամ ճանաչեցի Կոմիտասին

Ես Կոմիտասին ճանաչեցի մանկապարտեզում իր «Կաքավիկ երգից և Աշուն բանաստեղծությունից»։Այնտեղ մենք անընդհատ երգում էինք իր երգերը,կարդում էինք իր բանաստեղծությունները։ Այդ ժամանակ ես սկսեցի շատ սիրել իր երգերը և բանաստեղծությունները և այդ ժամանակ ես 5 տարեկան էի։ Իսկ հիմա ես ավելի շատ բան գիտեմ քան ես փոքր ժամանակ։