Posted in Մայրենի

<<Գործնական քերականություն 5>> փաթեթից կատարել տրված առաջադրանքները։

33.ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է  բաժանում հանդիսասրահից:

ա) վարագույր

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

բ) մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

գ) վարսահարդար

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

դ) զանգ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:-

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:-

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

Գիրք-ընթերցելու համար լիքը էջանոց իր,

դիմակ-պաշտպանում է վիրուսներից,

դերասան-այն մարդը, որ դեր է կատարում,

ընկույզ-փայտիծ Ինչ, որ բան և մեջը ուտելու բան,

ժպիտ-դեմքի վրա ուրախ արտահայտություն,

երեխա-փոքր մարդ։

39.Բացատրի´ր, թե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց:

Սարի  գլխին  (ծայրին)  ինչ-որ բան է փայլում:

Այս մարդը  գլուխ  (խելք ) չունի:

Գրքի առաջին գլուխը (մասը ) շատ հետաքրքիր էր:

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,  (ղեկավարը)- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին:

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին  (վրա):

Գերանի գլխից  (ծայրից) բռնի՛ր:

Posted in Մայրենի

Իմ Կոմիտաս

Կոմիտաս(Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)

հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։

Կոմիտասի իմ սիրելի երգը

Հայաստա՛ն, երկի՛ր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ հայրենիք,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Ի վեհ անունդ իմ, ո՛հ հույժ
Ոգևորի ի նոր խրախույս,
Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
Ի քեզ՝ ի քեզ հույս իմ միայն,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Հայաստա՛ն, անո՛ւն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Գետք քաջառաջք ադենբուխ,
Զհողդ բարի առնեն հուռթի,
Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
Քև, քև պանծամ փառք իմ միայն:
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Հայաստա՛ն, ծնո՛ղ դյուցազանց
Եվ հրաշալյաց հանդիսարան,
Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան,
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
Զոր շնչեցին և զորացան,
Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սեր իմ միայն.
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

https://soundcloud.app.goo.gl/PmLkS

Կոմիտասի ինձ դուր եկած բանաստեղծությունը

ՀԱԼՈՒՆ_ՀԱԼՈՒՆ


Հալուն-հալուն,
Ծառի, ծաղկի հոտերով,
Երեր-երեր,
Ծովի ցամքի մոտերով՝
Առուն ուռավ՝ վերացավ,
Բուրվառ գարուն հեռացավ
Կա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,
Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․
Զարկին դևեր
Իմ թևեր․
Տո՛ւր, Տեր,
Հո՛ւր, Տեր,
Որպես խոտեր
Էլ չդողան
Իմ ոտեր․․․։

Posted in Մայրենի

Ամփոփիչ աշխատանք (տողադարձ)

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։ Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։
• Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։
Օրինակ՝ գարուն- գա-րուն
Պահարան-պա-հա-րան
Քաղաք-քա-ղաք
Թանաք-թա-նաք
Կարագ-կա-րագ
Հեծանիվ-հե-ծա-նիվ
Ուղիղ- ու-ղիղ
Պայուսակ-պա -յու-սակ
Դանակ- դա-նակ
Գազար- գա-զար
Թանաքաման- թա-նա-քա-ման
Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։
Ե-րե-խա-բաց
Պա-րա-գա- բաց
Հա-նրա-քվե- բաց
Ըն-ձուղտ- փակ
Ա-բե-ղա- բաց
Մա-քրել- փակ
Բար-ձըր- փակ
Վար-քա-գիծ- փակ
Չո-րրո-րդ- փակ
Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր բաց վանկերը։
Հա-ցա-ման-
Սի-րե-լի- բաց
Ձն-հալ-
Կա-մա-վոր-

Կարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։
Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։ 
Օրինակ՝ 
Ընկույզ-ըն-կույզ
Աստղիկ- Աստ-ղիկ
Կարծրանալ-կարծ-րանալ


Խնդրա-գիրք, իշխան-ություն, մկն-դեղ, մրցա-շար, կարգա-դրել, խնդրա-գիրք, վարդա-կակաչ, սառնա-րան, երկնա-սլաց։


Եթե գաղտնավանկի ը-ն բառի առաջին հնչյունն է (սպասել, զբաղվել, ստանալ, սկիզբ․․․ ) ապա այդ ը-ն կարելի է չգրել և չառանձնացնել տվյալ վանկը։


Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։


Հևալ- հեվ-ալ
Երևույթ- երեվ-ույթ
Տերևաթափ- տերև-աթափ
Հարևան- հարև-ան


Գրի՛ր նմանատիպ բառեր և վանկատի՛ր։


Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։
Մա-նըր, թըխ-վածք, սպա-սել , հարեվ-ան
Պար-զամիտ, թը-ռիչք, լռութ-յուն
Անկր-կնելի, վար-դագույն, համալ-սարան, տր-տըն-ջալ


Posted in Մայրենի

Տնային առաջադրանք մայրենի

Կատարել առաջադրանքները

25.Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությո´ւն դարձրու դրանց մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր — մար-դա-սեր, կառապան — կա-ռա-պան, ձեռագիր

-ձե-ռա-գիր, հեռագիր-հե — ռա-գիր, մեղեդի — մե-ղե-դի, բարեկամ

-բա-րե-կամ,աշակերտ — ա-շա-կերտ, ուրիշ- ու-րիշ, օղապարան

-օ-ղա-պա-րան, օրինակ — օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել:



Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն  է պարտադիր:

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Ա-րա-հետ (3), կա-ծան (2), հե-րոս (2), բե-րան-բաց (3), ար-կա-ծա-յին

(4), ար-դա-րա-դատ (4), կար-գա-պահ (3), հեր-թա-կան (3),

մա-տա-կա-րա-րել (5), ա-զա-տա-սեր (4):

27.Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը:

Օրինակ՝

թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև-տերև, ա-րև-մուտք-արևմուտք, ա-րև-կող-արևկող, Տա-թև-Տաթև:

Բ. Տե-րե-վա-թափ-տերևաթափ, անձ-րե-վա-յին-անձրևային, ա-րե-վոտ-արևոտ, հե-վալ-հևալ, բե-վե-ռա- յին-բևեռային, ձե-վա-կան-ձևական, թե-վա-վոր-թևավոր, ու-ղե-վոր-ուղևոր,սե-վա-նալ-սևանալ:

28.Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն  և— երը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սևուկ-սե-վուկ, թեթևություն-թե-թե-վութ-յուն, անձրև-անձ-րեվ, բարևել-բա-րե-վել, կարևոր-կա-րե-վոր, արևշող-ա-րեվ-շող, թևանցուկ-թե-վան-ցուկ, տևական-տեվ-ա-կան, թեթև-թե-թեվ:

Posted in Մայրենի

Ճառ մարդկային քթի մասին

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

— Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Առաջադրանքներ

1․ Փորձիր բացատրել ընդգծված մտքերը։

Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ-կենդանիների հոտառությունը ավելի ուժեղ է քան մարդունը։

Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը, բայց միայն քիթն է վազում-

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։

Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Այսինքն Մովսեսի քիթը այնքան մեծ է,որ ասես խոտերի կույտ լիներ։

4. Ինչի՞ համար է քիթը։ Մի բան էլ դու ավելացրու կամ էլ նմանատիպ մի ճառ հորինի՛ր։

5. Ո՞րն է մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը։ Ինչո՞ւ։

6. Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր միսս Հիքսին։

7. Դարձվածքների բառարանից քթի մասին դարձվածքներ դուրս գրիր։

Posted in Մայրենի

14.09.2021 մայրենի

Ո՞ր շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։


1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան

2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն

3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ

4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ

5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ

6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել

7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել



Կապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով։

Բուրդ տվող-բրդատու

Հոգի խռովող-հոգեխռով

Դեմքի գիծ-դիմագիծ

Պատիժ տալ-պատժել

Խորհուրդ տվող-խորհդատու

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

Գինի վաճառող-գինեվաճառ

Պտուղ ուտող-պտղատու

Կուռք պաշտող-կռքապաշտ

Միտք անել-մտածել

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի-ընկույզ

Ծուլություն-ծույլ

Ջրազուրկ-ջուր

Գուժել-վատ լուր

Լուսանալ-լույս

Ձնաբուք-ձյուն

Posted in Մայրենի

Ինչի համար է գողությունը

Գողությունը տարբեր պատճառներ ունի։Մարդիկ կան որ գողանում են հագուստի կամ ուտելիքի համար,մյուսը գողություն է անում դեղ առնելու համար։Մեկ ուրիշն էլ գողանում է հարստանալու համար։ Բայց միևնույն է գողությունը համարվում է մեղք և Աստվածաշնչյան պատվիրաններից մեկն է,որը պարտավոր էն պահել բոլորը։Եվ գողություն անելու համար մարդը ոչ մի արդարացում չունի։

Posted in Մայրենի

,,Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը,,

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Երկրորդ մաս

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։

Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։

Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։

Ի վերջո Մուրադն ասաց.

— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։

— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։

— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:

— Ձին կթողնի, — ասացի ես։

— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։

— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։

— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։

— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։

Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.

— Վազի՜ր։

Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:

Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։

Արևը դուրս էր գալիս։

— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։

Մուրադը ձիուց ցած իջավ։

— Հեծիր, — ասաց նա։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Երրորդ մաս

Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։

Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։

— Ես քո մասին չեմ մտածում, — բղավեց նա, — մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։

Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:

Կես ժամում նա գտավ ձին և բերեց։

— Դե, — ասաց նա, — նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:

— Ի՞նչ պիտի անենք, — ասացի ես։

— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ, — ասաց նա։

Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:

— Որտե՞ղ պիտի պահենք, — ասացի ես։

— Մի տեղ գիտեմ, — ասաց նա։

— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես, — հարցրի ես։

Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։

— Ով ասաց, թե գողացել եմ, — ասաց նա։

— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։

— Այս առավոտվանից, — ասաց նա։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե ոչ, — ասաց նա, — բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։

— Շատ լավ, — համաձայնեցի ես։

Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։

Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։

— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել, — պարծեցավ նա, — սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։

— Ինչպե՞ս ես անում, — ասացի ես։

— Մենք իրար լեզու հասկանում ենք, — ասաց նա։

— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։

— Պարզ և ազնիվ։

— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել, — ասացի ես։

— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։

Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։

Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.

— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։

Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.

— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։

— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայ֊րոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:

— Կարևորություն մի տուր, — գոռաց Խոսրով քեռիս։

— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:

— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել, — ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա, — ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա, — հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն, — ասացի ես, — մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես, — ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել, — ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ, — ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո, — ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ, — ասաց Մուրադը, — ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ, — ասաց նա, — ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ», — հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար, — ասաց Ջոն Բայրոն: — Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ, — ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է, — ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները, — փսփսացի Մուրադի ականջին, — կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն, — ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները ։ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Պարծանք-Զեռք բերած հաջողությունների՝ իր արժանիքների՝ առավելությունների՝ սխրանքների ևն գիտակցությունից առաջացող բավարարվածության՝ գոհունակության զգացում:

Համբավ-բարի անուն

Դյուրաբորբոք-Հեշտ բորբոքվող



2. Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին:

Իմ կարծիքով Արամնել և Մուրադնել գլխավոր հերոսներն են բայց ես կնկարագրեմ Արամին։Արամը խելացի ազնիվ գերդաստանի տղա է որը շատ է սիրում ձի քշել ։

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞ վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Առակը դժգոհ կույր մարդու մասին է, որովհետև նա ուզում եր, որ նրան այդքան տային ինչքան սովորական մարդիկ են ուտում և խմում։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Գլխավոր հերոսը դա կույր մարդն է որը անընդհատ թընկթնկում եր և դժգոհում բոլորից։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Քչի մեջ չբավարարվողը շատի մեջ էլ է դժգոհ։

Posted in Մայրենի

Տնային առաջադրանք 06.09.2021

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:

Այբուբենի ուսուցման դասագիրք:

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ,  ե, է, ը,թ,ժ,ի,ծ,կ,հ,ձ,ղ,ճ,մ,յ,ն,ո,պ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,փ,

Դ,զ,լ,խ,շ,չ,ու,ք,և,օ,ֆ,

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թե բառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:

Ուղղագրական բառարանում բառերը դասավորված են ըստ այբբենական կարգի։

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

դարպաս, եղինջ,թակարդ,կաթսա,շյուղ,պատշգամբ,սրճեփ,

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:

Մատյան,մեղավոր,մթերք, միլիոն, մխիթարել,մղկտալ,մողես,մրջյուն,

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

Ականջող,այժմյան,արդուկ,բերրի,գաղտնի,գզվռտոց,դաստիարակ,երբեք,երբևէ,երախտիք,ելևէջ,զարթնել,զվարթ,թղթակից, հեքիաթասաց,մրրիկ,որևէ,որևիցե,տարրական։


8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,լամպ, խաղալիքներ,ծաղիկ,մահճակալ,պահարան։

բ) սիրածդ գրքերի անունները, Աստվածաշունչ,Երկարագուլպա պիպին,Հայդի,

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ — արդ (հիմա), երդ-երգ, որբ-որդ, որթ-որբ, որձ-որս, որմ-որթ (պատ), որջ-արջ, որս:

Հորդ-, հարդ-մարդ, ուղտ-աղտ, աղտ-ուղտ, գիրք-գիրկ:

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

Գեղեցկաձայն հնչել,ձայնեղ հնչյուն, բարեհունչ ձայնել,հնչեղ ձայն։