Posted in Մայրենի

Իմ ամառային արձակուրդը

Այս տարի ես իմ արձակուրդը անցկացրել եմ քաղաքում։Չնայած որ մնացել ենք քաղաքում, նույնպես հետաքրքիր և շատ ուրախ է անցել այս հրաշք ամառը։

Հիմնականում խաղացել եմ ընկերներիս հետ բակում, եղբորս հետ գնացել ենք լողավազան, ընտանիքով գնացել ենք բնության գիրկ, որը ես ամենաշատն եմ սիրում, քանի որ հայրիկիս հետ ձկնորսությամբ ենք զբաղվում։Բացի համակարգչային խաղերից շատ գիրք եմ կարդացել, բայց ամեն օր կարդում եմ մանկական Աստվածաշունչ։

Քանի որ ես հաճախում եմ ֆուտբոլի,համարյա ամառվա կեսը պարապել եմ։Իմ և եղբորս տարեդարձը ամռանն է,և մենք նաև գնացել ենք տարբեր ժամանցի կենտրոններ և ջրաշխարհ և հավես ժամանակ անցկացրել։

Այս հրաշալի ամառը շատ շուտ անցավ։Ես շատ կկարոտեմ այս ամառը և անհամբեր կսպասեմ հաջորդ ամռանը։

Posted in Հաշվետվութնուն, Մայրենի

Հաշվետու պատում մայրենի

Ես մայրենի լեզուն շատ եմ սիրում։ Ինչպես անցած տարիներին`այս ուսումնական տարում  նույնպես ունեցա բացթողումներ և ձեռքբերումներ։ Ձեռք բերումներից կարող եմ նշել այն, որ այս տարի ընթերցանությունս ավելի լավացել է,քանի որ իմ ամենօրյա դասերից բացի, ես շատ եմ կարդում այլ գեղարվեստական գրքեր։ Օրինակ հենց հիմա ընթերցում եմ Փոքրիկ իշխանը և շատ տպավորված եմ։ Նաև գրավոր աշխատանքներս եմ մի փոքր բարելավել ,սակայն դեռ լիքը աշխատելու տեղեր կան ։Իսկ բացթողումնեից կնշեմ այն ,որ դեռևս չեմ կարողանում ազատ ստեղծագործել և պատմել, ներկայացնել պատումները  և միշտ դիմում եմ եղբորս կամ մայրիկիս օգնությանը։Բայց հույս ունեմ ,որ մյուս տարի կլրացնեմ այս բացթողումը։

Ինչ վերաբերվում է ռադիոնյութերին, վիդեոնյութերին և նախագծային աշխատանքներին,ասեմ որ կատարել եմ տարբեր ռադիոնյութեր ընթերցումների տեսքով,իսկ նախագծերից իմ ամենասիրելին `«Իմ  ընկեր Ռաֆայելը» նախագիծն է, որտեղ յուրաքանչյուրս պատմում էինք մեր դասընկեր Ռաֆայելի մասին։

Ունեցել ենք Թումանյանական և Չարենցյան ընթերցումներ, որոնց վերաբերյալ նույնպես ունեմ ռադիոնյութեր իմ բլոգում։ Իսկ վերջին դասերը հիմնականում նվիրված էին  առակների ընթերցանությանը և վերլուծությանը։ Դրանց մեջ էին մտնում Եզոպոսի, Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները, որոնք շատ ուսուցողական էինն և շատ հետաքրքիր, երբեմն էլ անհասկանալի` բայց խորը իմաստ ունեցող։

ԵՎ քանի որ այս տարի ունենք գիտելիքի ստուգում,կատարել ենք նաև բազմաթիվ թեստային առաջադրանքներ, որոնց մեջ մտնում են քերականական տարբեր վարժություններ, որոնք մեր անցած գիտելիքների կրկնությունն են  և ամրապնդումը։

https://davitmskh.school.blog/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

Posted in Մայրենի

Պոչատ աղվեսը Եզոպոս և Խնկո Ապեր

Առակ

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչը,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակը, ձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։

Այս առակը այն մարդկանց նման է, ովքեր ինչ անեն, նույն էլ նրանց հետ պետք է լինի։

Բնութագրի՛ր աղվեսին։

Աղվեսը շատ խորամանկ է և պոչից անջատ։

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։

🦊 Աղվես 🦊 ես քեզ խորհուրդ կտամ,որ դու շատ խորամանկ չլինես և լինես քո ընկերների պես։

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Posted in Մայրենի

Փոքրիկ իշխանը

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

եղբայր

հարյուր

պատմվածքը

հեքիաթի
2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ    սիրուն        
       բ/ շատ                     Բազում
       գ/կախարդական   դյութական

       դ/ մեծ     հսկայական              

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

     գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին։

                
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:


      ենթակա-իշխանիկը

      ստորոգյալ  ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Հարցական-Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ։

Պատմողական-Մեծահասակները թվեր շատ են սիրում։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:


11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Մեծահասակները սիրում են թվեր։

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք հարցնում էին «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Մայրենի

Հազարան հավքը

Արեգը մութ աշխարհում

Լուրը տանք մեր Արեգից: Արեգը հորն ընկավ, տեսավ` ի¯նչ հոր` մի ահագին խավար անդունդ, մի մո¯ւթ աշխարհք: Մոլորված առաջ էր գնում« հանկարծ տեսավ մի ահագին վիշապ օձ փաթաթվել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերև, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծվի ձագերը զարհուրած ճվճվում են: Արեգը էլ ժամանակ չտվեց. սուրը հանեց, հարձակվեց: Կտոր-կտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Հանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզոր հողմ բարձրացավ.
էդ Զմրուխտ արծիվն էր գալիս ձագերի մոտ: Նա ամեն տարի ձագ էր հանում բարձր ժայռի վրա, բայց վիշապը գալիս էր ուտում արծվի ձագերին, և մայր արծիվը կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան ընկած է ծառի տակին: Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Արեգին: Ձագերը բնից ծլվլոցը կապեցին, թե` դրան վնաս չտաս, այ մեր. դա մեր փրկիչն է: Նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծվի ծղրտոցից վեր թռավ Արեգը: Վեր նայեց, տեսավ Զմրուխտ արծվի կապույտ թևերը` իր գլխի վերևը փռված, տարածված մութ աշխարհքով մեկ, ու սարսափեց:
— Մի վախենար, քաջ տղա,- ձայն տվեց Զմրուխտ արծիվը,- դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից հետո իմ ճուտերին վնաս չկա: Ասա տեսնեմ` ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժվար է ու երկար, բայց քո արած լավությունը չափ չունի: Դե արի թևս, նստիր մեջքիս ու ամուր բռնվիր,- ասաց Զմրուխտ արծիվն ու Արեգին առավ, ծվաց, թռա¯վ վե¯ր, վե¯ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին : Արեգը լուս աշխարհ դուրս եկավ, շնորհակալություն հայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծվին ու ճամփա ընկավ դեպի իր հոր թագավորությունը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լավ շորերը տվեց աղքատին, աղքատի շորերը հագավ ու էդպես ծպտված մտավ հոր քաղաքը: Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառավ:
— Նանի, օտարական եմ, տեղ կտա՞ս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի, ներս արի, որդի,- ասաց պառավը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կլինես, ես էլ քեզ` մեր: Արեգն էդ գիշեր պառավ նանից իմացավ, որ Հազարան Հավքը բերել են, բայց չի երգում, ասում են, թե Հավքը տեր ունի, տերն էլ պետք է գա, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկավ, գնաց քաղաքում ման եկավ, մի հացթուխի մոտ գործի անցավ, դարձավ հացթուխ:

Posted in Մայրենի

ԱՐԾԱԹԱՍԵՐԻ ԱՂՈԹՔԸ

Մի արծաթասեր ու ագահ մարդ ասում էր.

— Է՜, աստված, ինչ բան որ ձեռքս ընկնի, ոսկի և արծաթ դառնա։

Եվ աստված կատարեց նրա խնդիրքը։ Ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ոսկի և արծաթ էր դառնում՝ թե՛ հաց, թե՛ ջուր, և թե՛ այլ բան։ Ժամանակ անց սովից սատկեց։

Այս առակի իմաստն այն է,որ պետք է ունեցածով բավարարվել և գոհանալ,թեչե եղածիցել կզրկվես։

Posted in Մայրենի

Կամակոր թագավորը

Կատարել տեքստային առաջադրանքները։

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:

Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:

— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:

-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:

Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:

-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:

-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:

Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:

-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:

Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կարճ

մարդ

թախտինդներ

Դերձակներ


2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.

Կար անող

3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.

ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ

4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.

ա/ օրերից

բ/ գլուխ

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:

Երկիր-գոյական

Երկար-ածական

Դերձակ-գոյական

Ասում է-բայ

6.Տեքստում ընդգծված նախադասաությունից դու՛րս գրիր երկու լրացում:


Թագավորն անմիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:


7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան:

8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.

Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:

9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:

բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:

գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:

դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:

/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/

10.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:

Թագավորին ստիպում է նման հրաման արձակել իր կամակորությունը:

11.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:

Դերձակը վերմակը կարճ է կարում և փեշի տակ ճիպոտ է պահում: Ճիպոտով խպում թագավորի ոտքերին: Թագավորը ոչ-ինչ ասել չի կարողանում ասել և նվերներով ճանապարհ է դնում դերձակին:

12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:

Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:



14.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:



15.Ի՞նչպես ինքդ կվերնագրեիր տեքստը:

Դերձակի հնարամտությունը

Posted in Հորինուկ, Մայրենի

Իմ ընկեր Ռաֆայելը

Ռաֆայելը իմ համադասարանցին է։Նա եկել է մեր դպրոց անցած տարի սեպտեմբերին։ Նա այդքան էլ պարզ չի կարողանում արտահայտել իր մտքերը,նա գիտի 14 տառ։ Նա արտաքինից գանգուր մազերով,սև աչքերով, միջահասակ տղա է։Նա շատ բարի է և ընկերասեր։ Երբ որ մենք դասարանի երեխաներով աղմկում ենք, նա շատ է նյարդայնանում։ Դրա համար մենք աշխատում ենք շատ չաղմկենք, որպեսզի նա իրեն շատ ավելի հանգիստ զգա։ Մի խոսքով Ռաֆայելը շատ դրական, ժպտերես և հետաքրքիր տղա է։Ես հուսով եմ ,որ նրա կյանքում ամեն բան լավ կլինի և նա շատ մեծ հաջողությունների կհասնի։

Posted in Մայրենի

Մեծամիտ գետը



Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա խատուտիկ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Ափ-ձեռքի ափ,գետի ափ։

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։


Ածանցավոր-Գետակ

Բարդ-գետափ

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

լեռներ, երկրներ

Աշխարհի տարբեր երկրներում կան շատ բարձր լեռներ

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։

Գոյական-Գետ, կաթիլ

ածական-բարձր, խատուտիկ

Բայ-հոսում էր, ապրում էր

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր՞ կարող։

Posted in Մայրենի

Թեսթ 3 մայրենի

                                                      Թեսթ 3
                                                  Ջանի Ռոդարի
                                     Ջելսոմինոյի արկածները


Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
– Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
– Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
– Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:


1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը: 

երբ

ավելորդ

սուրբ

անգամ

2. Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
Քախ                                                        հան
Ակն                             թարթ
 Քմա                        հաճույք   շրջա                        կայք
3. Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան         սանդուղք   
բ/ սիրուն                գեղեցիկ
գ/ բղավել               գոռալ
դ/ դաշտ                 պարտեզ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ  
բ/ չար – պարզ
գ/ երազ  – ածանցավոր
դ/տանձ – պարզ

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.  

ա/հարևան
բ/ ճյուղ
գ/ ծառ
դ/ամուսին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 

ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական    
գ/ առավոտյան -գոյական         
դ/  միտք – գոյական

7. Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
քաղհան                            քաղհանել
պատասխան                   պատասխանել
ապացույց                          ապացուցել
միտք                         մտածել
8. Որ՞ն է տրված  նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:  
Ջելսոմինոն

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:


հարցական-Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն։

Պատմողական-Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են:

10. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

11. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ: 


Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է։

12. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   
ա/ ահագին ուժ խնայելը
բ/ բարձր ձայն ունենալը
գ/ ճյուղերից տանձեր թափելը
դ / սանդուղք բերելը


13. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

14. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի: 


15. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: