Posted in Մայրենի

Ջելսոմինոյի արկածները

Կարդալ <<Ջելսոմինոյի արկածները>> վիպակի տրված հատվածը։ Գրե՛լ ընդգծված բառերի հոմանիշները։

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

պարտեզ-Պարտիզակ

սանդուղք-Աստիճան

գոռալ-աղմկել

ուրախ- Զվարթ

շրջել -զբոսնել

Posted in Մայրենի

Հնարագետ ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է: Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Ժանտախտ-սև ցավ

Երկյուղ-վախ

Բնավ-Բոլորովին

Posted in Մայրենի

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում. Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Երիտասարդ խեցգետինը-նպատակասլաց

Հայրիկը-եսասեր

Մայրիկը-եսասեր

Ծեր խեցգետինը-կամեցող

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Եթե մարդը աշխատասեր է և նպատակասլաց,նա կհասնի ամեն ինչի։

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Նա շատ երկար քայլեց և շատ հոգնեց և նստեց մի ծառի տակ հանգստանալու համար։Այդպես նա մնաց մի քանի ամիս և այդ ամիսների ընթացքում նա անընդհատ հիշում էր ծեր խեցգետնին սակայն չեր ընկճվում, քանի որ ուներ նպատակ և պետք է ամեն գնով հասներ իր նպատակին։

Posted in Մայրենի

Գիտե՞ք որ գարուն է արդեն «Եղիշե Չարենց»

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:

Բոց, փողոց, շուրթ,Սիրտ, կրակ, գարուն, զնգոց։


Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական։

Բոց-հզոր

Փողոց-գեղեցիկ

Շուրթ-կարմիր

Սիրտ-բարի

կրակ-ուժեղ

Գարուն-կանաչ

Զնգոց-ուժեղ

Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»

Բոլորի սրտերում գարուն է։


Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:

Posted in Մայրենի

Թոմ Սոյերի արկածները

Թեսթ 4

Մարկ Տվեն


Թոմ Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց : Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին, և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.
– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
Պատասխան չկար:
– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:
– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դժբախտ
շաբաթվա
փորձել
համբերությունն
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ բախտավոր
բ/ ատելի սիրելի
գ/ հիվանդ առողջ
դ/անհետանալ հայտնվել
3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:
ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ վերմակ-ածական
բ/ նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական
6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:


Պատմողական-Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց։

Բացականչական-Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ և եղբորը շարժեց։


8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական
9.Վերնագրի´ր տեքստը:
Թոմի արկածները։

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:
Լրացրո՛ւ դրանք:


11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը մորաքույր
բ/ միտք անել մտածել
գ/ ման գալ փնտրել
դ/ որոշում կայացնել որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:


Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Թոմը չեր սիրում կիրակի օրերը որովհետև նա գիտեր,որ հաջորդ օրը պետք է գնա դպրոց։

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Թոմը ուզում էր հիվանդ լինել,որ հաջորդ օրը չգնա դասի։


15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Posted in Մայրենի, Uncategorized

Ցախավելի գախտնիկը

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Զորեղ-ուժեղ

սփրթնել-գունատվել

անգութ-խղճի զգացումից զուրկ

ցավագար- Որևէ հիվանդությամբ տառապող


Արձակ պատմի՛ր զրույցը։

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Նա շատ զորեղ եր, իմաստուն և շատ էլ արդար:

Նա որ ծերացավ, մոտեցավ մահվան։

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին


Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Այս զրույցի ասելիքը այն է, որ ձեռքերի մեջ չէ այս խելքի։Նաև չի կարելի գլուխ-գովալ եթե այդ բանը կարողանում ես։


Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

Մի հոգին շատ ուժ չի տա։


Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Եթե դու մի հոգի ես դու թույլ ես, իսկ հարազատներիդ հետ անզոր։

Posted in Մայրենի

Ցախավելի գախտնիկը մաս 2

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ ավելացնելով ( ինչպիսի՞ և որտե՞ղ) հարցերին պատասխանող լրացումներ։

Աղջիկը բեմում պարում է։

Չարաճճի երեխաները  խաղում են։

Փոքրիկ շնիկը վազվզում էր։

Ուժեղ քամին սուլում է։

Պատմողական նախադասությունները դարձրո՛ւ հարցական։

Մրջյունը աշխատասեր միջատ է՞։

Առյուծը կենդանիների արքան է՞։

Գետաձին օրվա ընթացքում մոտ հիսունից վաթսուն կգ չոր խոտ է ուտու՞մ։

Բացատրի՛ր դարձվածքները։

երես դարձնել-նեղանալ

երես առնել-շփանալ

ձեռք առնել-Ծաղրել

մեջք մեջքի տալ-օգնել

բախտը ժպտալ-Հաջողվել

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

բառ-բառախաղ

ջուր-ջրառատ

գիրք-գրքասեր

խաղ-խաղալիք

սենյակ-ննջասենյակ

հեքիաթ-հեքիանթասաց

գույն-գույնզգույն

Posted in Մայրենի

08.04.2021



6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.



8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա-մայրիկ    

ստորոգյալ-տանել  

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա,որ նա դրանք իրեն է պահելու։

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

Իր առաջին ելույթի համար պարտական էր իր մայրիկին։

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:

Երբ Չապլինի մայրիկը դուրս եկավ տնորենը թույլ տվեց Չապլինի բեմ բարձրանալ

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Posted in Մայրենի

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) տանում էր թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )թողեց այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել)հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել)արտասվում ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

Տնորեն,երգել, վերադարձա,առաջին։

2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ-միայնակ      

բ/  սաստիկ-ուժեղ  

գ/ նոր-ժամանակակից            

դ/ փոքր-չնչին        

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին