Կարդա՛ Ղազարոս Աղայանի ,,Ծառերի գանգատը,, գործը և գրի՛ր, թե ի՞նչ սովորեցրեք քեզ այն:
Ինձ սովորեցրեց այս պատմվածքը որ պետք է խնամել տարբեր բույսերին այլ ոչ թե ոչնչացնել։
Կարդա՛ Ղազարոս Աղայանի ,,Ծառերի գանգատը,, գործը և գրի՛ր, թե ի՞նչ սովորեցրեք քեզ այն:
Ինձ սովորեցրեց այս պատմվածքը որ պետք է խնամել տարբեր բույսերին այլ ոչ թե ոչնչացնել։
62.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։
Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
(Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։
63.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավագ:
Ա. Արդար, դրդել, զվարթ, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ:
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօթևան, բացօդյա:
64. խոսքը դարձրո´ւ անուղղակի:
1. Մայրս ինձ հարցրեց.
-Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտեղ եմ ես պահել մեր կախարդական շղթան։
2. Աղվեսն ագռավին խնդրեց.
-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:
Աղվեսն ագռավին խնդրեց, որ ագռավը երգի որովհետև նա շատ լավ է երգում։
3. Արջն աղվեսին ասում էր.
-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
Արջն աղվեսին ասեց, որ աղվեսը աշխարհի ամենասիրուն է։
4. Պապս ասաց.
-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
Պապս ասաց, որ իր իմացած միակ լեզուն հայերենն է։
Եղբայրս ասաց.
-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ
Եղբայրս ասաց, որ ինքը շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ։
5. Տղան ասաց.
-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:
Տղան ասաց, թե նա չգիտի նրանք քանի լեզու գիտեն, բայց նրա հայերենը շատ լավ հասկանում են։
65.ա․ Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.
Եր – Եր+եվան , Եր-կինք , Եր-գ , Եր-ազ , Եր-կար , Եր-եկո /6/
փո – փո+թորիկ , փո-ս , փո-քր , փո-ղոց , փո-շեկուլ , փո-ցղ , փո-շի /7/
աշ – աշ+խատանք , աշ-խարհ , աշ-ակերտ , աշ-ակերտուհի , աշ-խույժ , աշ-տարակ , աշ-խարհամաս , աշ-ուն /8/
բա – բա+նան , բա-նջարեղեն , բա-ցիկ , բա-ժակ , բա-ցակա , բա-րև , բա-յ ,բա-կ , բա-լ /9/
66.Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը գրի՛ր:
Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:
Բայ- այրել, վազվզել, թռչկոտել, բարձրանալ, օգնել, ընթանալ, արտասվել, խնդրել։
Ածական- բարձրահասակ, դանդաղաշարժ, հզոր, հուժկու, աղմկահույզ, դարավոր, վայրի, առույգ։
Գոյական-եղնիկ, կարոտ, առյուծ, կրիա, փոթորիկ, վագր, զեփյուռ, արցունք։
67.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:
Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:
Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:
Քնած առյուծի վրայով մի մուկ /սլացավ, վազեց/:
Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:
68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:
Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով։ Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց։ Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:
69.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:
Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա:
70.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:
դերձակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, դետալ,
ատլաս, չիթ, կաղապար, շրջանակ:
Մի մարդ շատ աղոտ էր և նա ուզում էր ուժեղ լինել։
Ես բոլոր հարցերը արեցի բայց վերջինը շատ դժվարին էր։
իմ մայրիկը շատ հոգատար է։
Ես տեսա պողպատե տուն։
Ես տեսա մի սնահավատ մարդ։
Լիքը մարդ կան որ գործունյա են։
Իմ ընկերը բարեգութ է։
Մարդկանց կյանքը շատ դաժան է։
Ես գնացել էի փայտե տուն։
Ես պատրաստեցի թղթե ինքնաթիռ։
71.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ:
Ընչազուրկ-աղքատ, սրընթաց-արագընթաց, անընկճելի-անկոտրում, դյուրաթեք-դյուրաբեկ,ճկուն , դյուցազնական-հերոսական,
Բնութագրի՛ր հեքիաթի հերոսներին:
Թագավոր-խելացի, արդարամիտ, բարի
Վաճառական-անխիղճ, չար
Գործակատար-ճարպիկ, աշխատասեր, բարի
Հայրիկ-բարի, մտահոգ,
Մայրիկ-անհանգիստ, հոգատար
Քահանա-
Արդարացրու՛ կամ մերժի ՛ր հեքիաթում արտահայտված գաղափարը։
Ինձ համար արդարացի է հեքիաթի հիմնական գաղափարը. Ժլատ ու անխիղճ մարդը միշտ էլ տուժում է, իսկ ազնիվ ու կամեցող մարդը՝ շահում:
Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։
1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթբառերը, բացատրի՛ր, կազմի՛րնախադասություններ։
եղելություն–իրականություն դահիճ–մարդասպան
Երկար մտացելուց հետո որոշեցի պատմել եղելությունը և խիղճս հանգստացավ։
Թագավորը հրամայեց իր դահիճներին գտնել հանցագործներին և պատժել։
2.Համառոտ ներկայացրու հեղինակի ասելիքը,ինչ սովորեցրեց քեզ այն։ Ղ․ Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթն այն մասին է, որ անխիղճ մարդը նույնն է, ինչմեռած մարդը։ Գյուղացու տղան շատ խելացի է լինում, որ կարողանում է վաճառականին իրեն արժանի պատասխանը տալ։ Բայց նա նաև շատ ազնիվ է լինում ու հարգալից, քանի որ իր հոր խոսքը նրա համար գրավոր պայմանից էլ թանկ է լինում։
Առաջին մաս
Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Երկրորդ մաս
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։
Առաջադրանքներ՝
Հևիհև-շնչակտուր
1 մաս «իմ փոքրիկ սիրտը»
2 մաս «բարի մարդկանց քաղաքը»
Իմ առաջադրանքները
1.Տղան ճիշտ արեց որ չթողեց մտնեն վատ մարդիկ։ Ինչո՞ւ
2. Քո կարծիքով ինչու է մեզ թվում, որ սիրտը շատ փոքր է բայց իրականում նա շատ մեծ է։
Ինձ այս պատմվածքը սովորեցնում է որ չի կարելի վատ և չար մարդ լինել չի կարելի ծաղրել ուրիշ մարդկանց այլ հակառակը բարի և ուրախ լինել, որ ուրիշները քեզի նայեն և քո նման լինեն։
Ես նմանեցնում եմ դատարկ սիրտը դատարկ պայուսակի։
Տղայի սրտում չէր տեղավորվում հորեղբայրը, որովհետև նա վատ մարդ էր նա ավելի շատ փողեր սիրում քան տղային։
Սիրտը նվիրել ասելով ես հասկանում եմ, որ պետք է սրտի մեջ տեղ տալ լավ ու բարի մարդկանց։
Ես կնվիրեի իմ սիրտը իմ ընտանիքին, ինձ դաս տված դասատուներին, իմ ընկերներին և իմ բարեկամներին, որովհետև նրանք շատ բարի են։
Այո ինձ դուր եկավ պատմվածքը, որովհետև նա լավ իմաստ ուներ։
1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
խնամախոս-Հարսնախոս, կնոջախոս
ժաժ-երկրաշարժ
հեքիմ-Սնոտիապաշտական արարողություններով և միջոցներով բժշկություն անող մարդ
անիրավություն-Անարդարություն
2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։
Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզուկ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում։
Բանից դուրս է գալիս, որ նա էլ կախարդների օգնականն է եղել։
Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
-Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:
-Ի~նչ էիր մտածում:
-Տարբեր բաներ:
-Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:
-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:
Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:
Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:
Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Այսօր
կախված
անգամ
բեղեր
2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի հականիշները:
ա/ցուրտ-շոգ
բ/սոված-կուշտ
գ/ուրախանալ-տխրել
դ/տաքանալ-սառչել
3. Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
Դրսում ցուրտ էր, ճնճղուկները կուչ էին եկել։
Տխուր մարդու հոգում ցուրտ է։
4. Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
Գլուխ+ա+վերև, գլուխ-գլխապտույտ, վերև-վերելակ
5. Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
Պարծենալ
6. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր): ա/Սուր-պարզ բ/սառցակտոր-բարդ գ/Արևադարձ-բարդ դ/երկիր-պարզ
7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: ա/պինգվին – գոյական բ/սառչել-բայ գ/հաճելի-ածական դ/Ծով Ա.Ցուլ-բայ
8. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ծովացուլը փնթփնթաց
9. Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները: ա/Գյուղ կանգնի, գերան կկոտրի բ/Անունը կա, ամանում չկա
10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Առանց ձեռքի, Առանց ոտքի Դռներ է բացում:
Բանալի
11. Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
Որովհետև այնտեղ մտքերը սառչում են և օդում երևում։
12. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
Արևադարձում հրաշալի էր որովհետև այնտեղ օդում չէր երևում մտքերը։
13. Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:
Մտածում էր«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:
14. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
Այո որովհետև Ծով Ա.Ցուլը հասկանում է թե ինչ էր իր մասին մտածում Օձ Ա. Ձուկը։
15. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
Արևադարձում, որովհետև այնտեղ մտքերը չէն երևում։
Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։
Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.
-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։
Առաջադրանք`
1.Ո՞րն է առակի ասելիքը:
Առակի ասելիքը այննե որ եթե ընկերոջ հետ ինչ-որ բան է լինում չպետք է թողնել նրան միայնակ և գնալ։
2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։
Իմ համար ընկերությունը այննե որ չպետք է այդ տղայի նման թողնել իր ընկերոջը փորձանքի մեջ և գնալ։ Եթե նա չթողներ նրան ու չգնար նա լավ ընկեր կլիներ։
3. Խուրհուրդ տո’ւր արջին։
Ես խորհուրդ կտամ արջին որ միշտ այդպես ազնիվ լինի, ոչ թե տղայի նման։
2.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:
Ա.Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-ամբողջապպես
գթալ-կարեկցել
ժրաջան- ջանասեր
ամբոխ- բազմություն
Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
Լուրթ-կապտագույն
համամիտ- համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալևոր- զառամյալ
Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
զեփյուռ- սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն-անվանի
57.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
58.Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:
Խոսքս մի՛ կտրիր: կտրել-ընդհատել
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: թաքուն-գաղտնի
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ: վերջանալ-ավարտել
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց: իջնել-վայրէջք
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատում: ուրախ-զվարթ
Եղնիկի ձագը մորն էր փնտրում: ձագ-երեխա
59. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:
Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)
Թե մազերը սանրեր աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)
Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)
Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի կախարդներ: (Կախարդել, կախարդ)
Պատին մի աղջկա նկարն էր կախված: (Նկարել, նկար)
Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)
60.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի
ուղևորը սիրտը դող ընկած-վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ-քաջալերել:
– Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան-ոչինչով չլցված է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան
ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին-մեքենայի վրա ինքնաթիռ ընկավ:
61.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել-մարդ իր կյանքը պետք է վարդագույն ակնոցով նայի։
ջրից չոր դուրս գալ-մի մարդ փրկվեց ջրից։
համբերության բաժակը լցվել-վերջ նրա համբերության բաժակը լցվեց։
ձեռք մեկնել-նա ինձ ձեռք մեկնեց։
քաղցր աչքով նայել-ես նրան քաղցր աչքով էի նայում։
2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
Ես ճանապարհորդին խորհուրդ կտամ, որ ամեն ինչին չլսի որովհետև ամեն մարդ իր կարծիքը ունի։
3.Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին շատ խորհուրդներ տվող մարդ էր։
4.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
«Կարո քեռին և իր խորհուրդները»
5. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:
Կարո քեռի- Կարո քեռին շատ խորհուրդներ տվող մարդ էր։
Մելիք քեռի-