Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

Հանդերձ-Հագուստ

սաղարթն-Բույսի տերևների ամբողջությունը

Հոխորտալ-սպառնալ

Ալեհեր-Ձյունապատ

Աղերսել-հորդորել

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:Եղևնին նաև լացկան էր և ինքնամփոփ,բայց մեծ ու բարի սիրտ ուներ։



3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը:

Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց. -Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց։

Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

կանաչ  հանդերձ, փոքրիկ երղևնի,բարի  սիրտ,ոսկեհեր  աշուն,Զմրուխտյա  գարուն։

Փոքրիկ եղևնին լացակում կանգնած էր անտառում։

Ես շատ բարի սիրտ ունեմ։


Այս տարի մեր քաղաքում ոսկեհեր աշուներ։


4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Փոքրիկ,բարի,կանաչ,սառած։

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Պատմողական-Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

Հարցական-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:


6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Posted in Մայրենի

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մենք ընկեր Սոնայի և ընկեր Աչերի հետ գնացել էինք ճամփորդության `դեպի Էրեբունի թանգարան։Մենք այնտեղ տեսանք Արգիշտի արքայի սեպագիր գրությունը։ Թանգարանի ներսում տեսանք հին քաղաքից գտած մետաղադրամներ , կավից պատրաստված տարբեր իրեր , բրոնզաձույլ արձաններ և նիզակներ ։Թանգարանից դուրս գալուց հետո գնացինք հատուկ գործիքներով պեղումներ կատարելու ։ Պեղումների ընթացքում գտանք կավից պատրաստված իրերի մնացորդներ։Հետո աստիճաներով բարձրացանք ամրոցի տարածք։ Այնտեղ մի փոքր հանգստացանք,ճաշեցինք ,այնուհետև շուրջպար բռնեցինք և երգեցինք և հետո վերադարձանք դպրոց։Ինձ համար այս ճամփորդությունը շատ հետաքրքիր էր և ուսումնական։

Posted in Մայրենի

Կախարդական ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ուրիշի ուղակի խոսք

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն։

_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

«Ուզում եմ, որ վերադառնան»:

_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք:

-Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Posted in Մայրենի

Շուռ եկած աշխարհը

Կար- չկար Դավիթ անունով մի տղա կար։Մի օր նա նայեց պատուհանից դուրս և տեսավ,որ արևի փոխարեն լուսինն ու աստղերն են։Եվ հրամայելով ասաց.

— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա լուսինին։Եվ գնաց-գնաց և տեսավ,որ ավտոմեքենաները հակառակ են ընթանում։Գժվե՞լ են… Մի՞թե ավտոմեքենաները կարող են հակառակ ճանապարհով ընթանալ։Այնուհետև նա տեսավ,որ մայր թռչունները նստել են ծառի ճյուղերին և ձագերը կեր են բերում նրանց համար։Մի փոքր էլ քայլեց և ինչ տեսավ, երեխաների փոխարեն իրենց ծնողները պայուսակները ուսերին գնում էին դպրոց։

Ու այսպես շփոթված ու զարմացած, Դավիթը շտապեց տուն` մտածելով,որ սա երազ է և ինքը շուտով կարթնանա այս տարօրինակ երազից։

Posted in Մայրենի

Աշխարհը շուռ է եկել

Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ․ շրջված երազ…

Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։

— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։

Մռռանը զարմացավ․ «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։

Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից, առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։

«Այսպիսի կյանք չի լինի․ ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,— մտածեց կատուն։

Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։

Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց․ «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։

Եվ Մռռանը նետվեց Հաֆի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։

«Այս ի՜նչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ տեսել»։

Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։

Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան․ «Նոո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։

Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին․

— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։

— Ի ՜ի ՜ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։

Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց արեւը։

«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արեւը»։

— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։

— Չե՛մ հեռանա,— ասաց արեւը։— Այս աշխարհը շուռ է եկել, եւ ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։

«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արեւը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետեւից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչեւ նրանք դարձյալ թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն եւ խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու եւ վրայից էլ կաթ խմելու համար։

Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։

— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։

Պատմողական-Ալիս անունով մի ագռավ էր ապրում։Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Հարցական-«Սրա վերջը ի՞նչ է լինելու»։Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»։

Հրամայական-Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։— Չե՛մ հեռանա,— ասաց արեւը։

Բացականչական-«Այս ի՜նչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Հե՜յ, Ալիս։— Ղա՜,— ասաց նա քնելիս։

Կոչական-Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։Արթնացի՛ր,— գոչեց նա։

Posted in Մայրենի

Մայրենի առաջադանքներ

• Տրված բառերը դասավորելով և դրանց վերջավորությունները համապատասխանեցնելով, նախադասություններ կառուցիր:Արջ, քնաթաթախ, որջ, դուրս գալ, նայել, ժպտալ, շուրջ, և, անտառ, քայլել:

Խաղող, սերկևիլ, անուշահամ, միրգ, հասնել, աշուն, են, տանձ:

Քնաթաթախ արջը դուրս եկավ, նայեց շուրջը,ժպտաց և քայլեց անտառում։
Անուշահամ մրգերը` սերկևիլը,տանձը,խաղողը հանում են աշնանը։

• Յուրաքանչյուր կետադրական նշանին համապատասխանող սյունակում գրիր դրա անվանումը:

՞
Հարցական
:
Վերջակետ
.
Կետ
՜
Բացականչական

՛
Շեշտ

,
Ստորակետ

՝
Բութ

• Կետադրի՛ր նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց

գրիր, թե ի՞նչ հնչերանգով են արտասանվում:
Չորս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ ե՞մ։
Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չ՞է:
-Ձեր անունն ի՞նչ է,- հարցրեց նա։
-Այստեղ պիտի մնա՞մ,- հարցրեց Յուլիսիսը։
Հելլո՜, Յուլիսիս, այդտեղ ի՞նչ ես անում։
Ջա՜ն, այսօր ճամփորդության ենք գնալու։

• Կարդա՛ նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր նրա տեակը` ըստ հնչերանգի:

Ամեն ինչ պետք է անել անշտապ, մտածված: Հաստատական
Ինչո՞ւ ես լռում, շարունակի՛ր խոսել, ես ուշադիր լսում եմ քեզ: Հարցական,հրամայական
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ: Բացականչական
Գիշեր է, տղա՛ս, աչքերդ փակի՛ր ու քնի՛ր: Հրամայական
Մի փոքրիկ խրճիթում ապրում էր արջը՝ իր երեք քոթոթների հետ: Հաստատական
Մի՛ ստիր, ստելը արատավոր արարք է: Հրամայական
Երբ խոսակիցդ ինչ-որ բան է ասում, նայի՛ր նրա աչքերին և ուշադիր լսի՛ր: Հրամայական
Արդեն գնո՞ւմ ես, ե՞րբ նորից կհանդիպենք: Հարցական

Posted in Մայրենի

Եղնիկը պատմության ավարտ

Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ։Եվ քայլելով գնաց անտառ։Ես արագ գնացի իր հետևից բայց նա լսեց իմ վոտքերի ձայները և վազելով գնաց անտառ իր մայրիկի և իր հայրիկի մոտ Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Posted in Մայրենի

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր պատմվածքը, դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:


շառաչ-Շառաչյուն

խորունկ-Խոր

մռունչ-մռնչալու ձայն

խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բաց շագանակագույնին տվող գույնով

2. Առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող և բնութագրող հատվածները :

Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

3.Դուրս գրի՛ր համեմատություններն ու փոխաբերությունները և բացատրի՛ր դրանք:



4. Ընթերցի՛ր պատմվածքի՝ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:


բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին.

Իմ կարծիքով նա զգում էր,որ ինքը անտառում էր ծնվել և իր մայրը իրեն էր սպասում։Դրա համարել փախավ անտառ։


5. Մեկնաբանի՛ր ընդգծված հատվածները:

Posted in Մայրենի

Երկրագործական ընթերցարան

Մշակներ

Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր:
Կբաբախե սիրտն հողին իրենց բրդոտ կրծքին տակ,
Ու իրենց լայն երակին մեջ կհորդի արեգակ:
Երբ որ քալեն` մայր երկիրն իր արգանդեն կսարսռա.
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հսկա:
Գլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին,
Պսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:
Ակոսներուն մեջ անոնա խինդ կցանեն, և Աստված
Իրենց ճակտին ակոսեն բարություններ կհնձե:
Ավիշներու հոսուն երգն անոնք միայն են լսած:
Եզին շողիքն ի´նչ փույթ, թե իրենց ձեռքերը կօծե,
Եվ ախոռի հետ կուգա իրենց նախշուն լոդիկեն.-
Նախ անոնց լայն ափին մեջ կծլին սերմերն համորեն:

Իմ պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Ցան

Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի
Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր:
Ոտքին առջև անդաստաններն հայրենի
Կը տարածեն մերկություննին անպարույր:

Լի է ամբողջ ցորեններով աստղահատ
Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան՝ ծարավի՝
Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ
Արտերուն վրա՝ զերդ արշալույս՝ կը բացվի:

Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին
Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա.
Վաղ՝ նետած ցորեններդ այդ կը թափին
Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա:

Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին
Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ.
Աղքատ մ’այսօր ճըրագին մեջ տաճարին
Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ: