Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Հարցական
-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…
Բացականչական
-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն ւշաշ բաժինն է տալիս…
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրել։
Տնից լավ տեղ չկա։ Պատմվածքը համեմատել Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>> բանաստեղծության հետ։
Եթե պատմվածքը համեմատեմ բանաստեղծության հետ,կասեմ որ երկուսի հերոսներն էլ տարբեր են։Պատմվածքի հերոսը չնայած որ իր կամքով չէր գնացել,այլ կորել էր,նա միշտ հոգու խորքում ցանկանում էր գնալ իր տուն`ծնողների մոտ։Իսկ բանաստեղծության հերոսը չէր ուզում ապրել իր տան մեջ,այլ նոր ու շքեղ տուն էր ուզում։Բայց երկար ման գալուց հետո հասկացավ որ ամենից լավ տունը հենց իր տունն է։
Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Բնութագրիր թագավորին։
Թագավորը խելացի, բարեխիղճ և ազնիվ մարդ էր։
Դո՛ւրս գրի՛ր թագավորին բնորոշող հատվածը։
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը:
Մխիթար Սեբաստացի (1676 թ. փետրվարի 7, Սեբաստիա — 1749 թ. ապրիլի 27, Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեական առևտուրը շարունակելու համար:
Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:
Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:
Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:
Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:
1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:
Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին:
Սովորելով կաթոլիկության մասին` Մխիթարը որոշեց, որ իր փնտրած պատասխանները ստանալու լավագույն վայրը Հռոմն էր: Վերջապես, հասնելով հալեպ, Մխիթարը դարձավ մի կաթողիկոսի աշակերտը, ով իրեն ծանոթացրեց մարդկանց քրիստոնեացման միաբանությանը: Մխիթարը որոշեց միանալ այդ միաբանությանը, սակայն նա հիվանդ էր դեղնախտով և ի վիճակի չէր շարունակել իր ճանապարհը: Նա նաև ստացել էր Հայաստանի վարդապետներից մերժում, քանի որ նրանք հաշտ չէին արևմտյան վարդապետության հետ: Այսպիսով` նրան ստիպեցին ոտաբոբիկ վերադառնալ տուն:
Բոլոր դպրոցներում էլ կան լավ ու վատ բաներ։ Բայց, կարծում եմ, իմ շատ սիրելի կրթահամալիրում ինձ համար վատ բաներ չկան։ Հիմա ես կպատմեմ, թե ինչքան լավ բաներ կան իմ դպրոցում։ Առաջինն այն է,որ դպրոց ենք հաճախում ժամը իննին։Այնուհետև մարզվում ենք տասնհինգ րոպե ամբողջ դպրոցով։Իմ դասարանում շատ լավ ընկերներ կան, որոնց հետ բացի մարմնամարզությունից շատ տարբեր խաղեր ենք խաղում բակում։ Ես շատ եմ սիրում, որ իմ դասատուները բարի են և չեն բարկանում,այլ միայն խրախուսում են ,որպեսզի երեխաները լավ սովորեն։Մեր դպրոցում գնահատականներ չկան,տետրեր գրիչներ չկան,փոխարենը կան անհատական բլոգներ, շատ տեսանյութեր և պատումներ ։ Ես սիրում եմ, որ մենք դասարանում ֆիլմեր ,մուլտֆիլմեր ենք դիտում,բնագիտական փորձեր ենք անում։Նաև մենք մասնակցում ենք տարբեր ծեսերի մեր դպրոցում,որը ուրիշ դպրոցներում չի անցկացվում։Մեր դպրոցի մյուս շատ լավ բաներից մեկն էլ այն է,որ մենք ունենք լրացուցիչ պարապմունքների ընտրությանբ գործունեություն։Դա նշանակում է,որ մենք կարող ենք ընտրել բազմաթիվ գործունեություններից մեկը,որը մենք ցանկանում ենք։ Օրինակ` ես ընտրել եմ ռոբոտաշինությունը ,որը չափազանց հետաքրքիր գործունեություն է և բացահայտում էր ինձ համար։
Կարակալալը կամ Տափաստանային լուսան, կատվազգի գիշատիչ կաթնասուն։ Երկար ժամանակ կարակալը համարվում էր լուսանի ենթատեսակներից մեկը, որին նա նման է արտաքինից։Կարակալը լուսանից, պումայից և սերվալ կատվից տարբերվում է գեների գենետիկական շղթաներով։ Չնայած դրան կարակալը մարմնի արտաքին կազմվածքով ավելի շատ նման է լուսանին և պումային, քան կատվին:Կարակալը արտաքին տեսքով հիշեցնում է լուսանին իսկ դեմքով մի քիչ պումային, բայց չափերով նրանից փոքր է: Կարակալը ավելի վայելչակազմ և թիկնեղ կազմվածք ունի և մի քանի տեսակի բայց միատոն գունավորում, ինչպես նաև կարակալը ունի մարմնի վրա որոշակի մի քիչ մուգ գույնի շերտեր և պուտեր կամ առանձ շերտերի:Կարակալները իրենց երանգով լինում դարչնագույն, մուգ շագանակագույն, բաց շագանակագույն և վառ դարչնանարնջագույն, վառ նարնջագույն։
Կարակալների Ականջները լինում են միատոն սև գույնի վրձնիկներով, արուներին (3—8սմ) էգերին (2,5—5 սմ): Կարակալների միջին արագությունը հասնում է 27 կմ/ժ-ի իսկ ամենամեծ առավելագույն արագությունը հասնում է 45 կմ/ժ: Կարակալների մարմնի նորմալ ջերմաստիճանը կազմում 38—41 C աստիճանի տիրույթներում, իսկ բարձր ջերմության դեպքում մինչև 47 C աստիճան:
Եթե Կարակալալը ամբողջությամբ չի կերել որսը,կարող է թաքցնել այն քարշ տալով ծառերի ճյուղերի վրա։
<<Կարակալ >>բառը թուրքերենից թարգմանաբար նշանակում է<< սև ականջ>>։
Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:
Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լրացրո’ւ: Վերնագրի’ր առակը:
Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը:
Վերջին։
Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց:
Առակը ինձ սովորեցրեց այն, որ պետք է ունենաս համբերություն,որպեսզի հասնես նպատակիտ։
Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։
Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։
Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։
Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։
Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։
Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։
Առաջին պատառը կուլ տալիս ասում է.
-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞ վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Այս առակը այն մասին է,որ եթե մարդ քչով չի բավարարվում,ապա շատի մեջ էլ դժգոհ կլինի։
2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Իմ կարծիքով այս կույր մարդը նախանձ և դժգոհ մարդ էր,որը չէր գոհանում ոչ մի բանից։
Ո՞րն է քո ամենասիրած միրգը։ Համացանցից կամ այլ աղբյուրներից կարևոր տեղեկություններ հավաքիր այդ մրգի մասին և ներկայացրո՛ւ բլոգումդ։
Ըստ որոշ հետազոտողների, մանդարինի բոլոր ձևերը պատկանում են մեկ տեսակի՝ սովորական մանդարինին (իսպ.՝C. reticulata), իսկ մյուսներն առանձնացնում են դրա մինչև 13 տեսակ։ Առավել տարածված է ճապոնական մանդարին (իսպ.՝C. unshiu), որը թույլ աճեցողությամբ, 2-3 մ բարձրության ծառ է։ Տերևները խոշոր են, օվալաձե, երբեմն՝ ծալքավոր, վերևի մակերեսը՝ մուգ կանաչ գույնի, թույլ զարգացած տերևակիցներով։ Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ինքնափոշոտվող բույս է։ Պտուղները՝ տափակ-կլորավուն, կեղևը՝ կաշենման, հաստ, բաց նարնջագույն, հեշտությամբ անջատվում է պտղամսից, կազմված է առանձին բաժնյակներից (ճաղերից), որոնք պատված են շատ բարակ, սպիտակ, թելանման հավելվածքներով։ Հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով և բույրով։ Պարունակում է մինչև 12% շաքարներ, 0, 9-1, 0% կիարոնաթթու, 0, 45% պեկտինային նյութեր, ինչպես նաև հանքային նյութեր ու վիտամիններ։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում (հյութեր, մուրաբաներ)։
Մանդարին Satsuma mandarin.jpg Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկումից 3-4 տարի հետո։ Ապրում է 30-40 տարի։Որպես դեղամիջոց օգտագործում են պտուղները, կեղևը՝ թարմ կամ չորացրած տեսքով։ Մանդարինը հարուստ է տարբեր վիտամիներով և արժեքավոր դիետիկ մթերք է։ Այն բարձրացնում է ախորժակը, կարգավորում է նյութափոխանակությունը և կազդուրում օրգանիզմը։
Լրացուցիչ
Կարող ես նաև հետաքրքիր մեդիագովազդ պատրաստել։
21 հոկտեմբերի․ չորեքշաբթի
Կետադրի՛ր տեքստը։
մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին
երբ չալ հորթը լիզեց ոզնուն փուշը ծակեց հորթի լեզուն
այն ժամանակ ոզնին նրանց ասաց ինչ պատահի` մի տար բերանդ
Ի՞նչ կետադրական նշան օգտագործեցիր։ Նշի՛ր։
Գրի՛ր մեկ բառով։
Եղջերվի կոտոշ-
արծվի «տուն»—
վզի զարդ—
պատյանով դանդաղաշարժ կենդանի—
խաղողի վազ-
արջի բույն-
ծառի, թփի բարակ ճյուղ-
գայլերի խումբ-
Մեծահասակների օգնությամբ, <<ոտք>> բառի գործածությամբ ուրիշ ժողովրդական օրհնանքներ գտի՛ր։ Մի քանիսն էլ ինքդ հորինի՛ր։
Ուր ոտք դնես, թող կանաչի:
23 հոկտեմբերի․ ուրբաթ
Առանձնացրո’ւ նույն արմատն ունեցող բառերը: Ձեռնոց, դռնապան, դրկից, ձեռագիր, ձերբակալել, նախադուռ, դատարկաձեռն, դռնբաց, դրացի, առատաձեռն, ձերբազատվել։