Posted in Մայրենի

Բառային աշխատանք

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող-զվարթաձայն

Լրագիր վաճառող-լրագրավաճառ

Զվարճություն սիրող-զվարճասեր

Գիրք վաճառող-գրքավաճառ

Ժպտուն երես ունեցող-ժպտաերես

Հաց վաճառող-հացավաճառ

Միս վաճառող-մսավաճառ

Նախադասություններն այնպես կետադրիր, որ տարբեր իմաստներ հաղորդեն։

Փոքրի’կ, եղբայրդ տանն է?:

Փոքրիկ եղբայրդ տանն է?:

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը քանի որ լույս է տեսնում շնաձկան աչքերից

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկների բերանները։

Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, ձուկը-ձկները։

Մեկ բառով կամ բառակապակցությամբ բացատրիր.

Ման գալ-զբոսնել

Հոգին ուտել-զզվացնել

Խելքից պակաս-խելապակաս

Խելքը գլուխը հավաքել-խելոքանալ

Գլխի ընկնել-հասկանալ

Խոսքը մեր մեջ մնա-խոստանալ

Սիրտը փորն ընկնել-վախենալ

Գլուխ կոտրել-չարչարվել

Շարունակիր այսպես.

Արջը ձմռանը քուն է մտնում:

Արջերը ձմռանը քուն են մտնում:

Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:

Դելֆինները փրկում են խեղդվող մարդուն։

Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:

Ոչ մեծ նավերը երբեմն ավելի լավ են դիմանում փոթորկին,քան խոշոր նավերը։

Կետը կաթնասուն կենդանի է:

Կետերը կաթնասուն կենդանիներ են։

Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:

Առյուծները կուշտ լինելիս կենդանիների վրա չեն հարձակվում։

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան <<Սրամիտ երիտասարդը>>

Կարդալ առակը, դուրս գրել և բացատրել անծանոթ բառերը:

Ախոռ-տեղ որտեղ պահվում են անասունները

Եղրևանի-Ձիթենազգիների ընտանիքին պատկանող թուփ կամ ծառ՝

Անհեթեթ-անիմաստ, անմիտ

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճյուղը:

Ինչի՞ մասին է առակը: Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:

Այս առակը մի անխելք թագավորի մասին է, որը մի անհեթեթ հրաման է տալիս իր խորհրդականին։ԵՎ քանի որ երիտասարդ խորհրդականը շատ խելացի էր,նա կարողացավ հիմարացնելով և խաբելով կատարել հրամանը։

Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք

Բառերն այնպես տեղադրիր, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն  կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են:

Գրի՛ր մեկ բառով.
Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրի՛ր՝

Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

______________մասնիկը ցույց է տալիս_______________ :

Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ



Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Ամպի լեզու,քամու ձեռքեր,ամպի փեշեր

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Խաշամ-անտառը լցված էր աշնանային խաշամներով։

Ձեռքեր-մայրիկիս ձեռքերը շատ սիրուն են։

Ամպ-երկինքը լիքն էր սև ամպերով։

Լեզու-ես շատ եմ սիրում իմ մայրենի լեզուն։

Որոտալ-ամպերը շատ ուժգին որոտում են,երևի անձրև է գալու։

Կծկվել-փոքրիկ շունիկը ցրտից կծկվել էր։

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Մռայլ աշուն

4.  Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

5. Ձայնագրության, նկարաշարի և համապատասխան երաժշտության համադրությամբ տեսաֆիլմ պատրաստիր:

Գտի՛ր տրված բառերի հոմանիշները

ամպ-կոտրակ

ցերեկ-օր

անհամարձակ-վախկոտ

հնար-Միջոց

որոտ-գոռգոռոց

Նշված բառերի հոմանիշները տեղադրեք Սահյանի <<Մշուշների շղարշի տակ>> բանաստեղծության մեջ։ Կարդացեք ստացված տարբերակը․ ի՞նչ փոփոխություն կատարվեց, ի՞նչ դիտարկումներ ունեք։

Posted in Մայրենի

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

տարուբերվել-տատանվել

հինավուրց-ծերացած

Ալեկոծվել-ալիքվել



2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույր

Անտառ հուզված

Ուրախ քամի

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը ոսկեզօծ աշնան մասին է ։

4.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը ոսկեզօծ էր և հուզված։

Posted in Մայրենի

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Ամբար-Զանազան իրեր և ապրանքներ պահելու շենք

Վեհանձն-մեծամիտ

Posted in Մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և վերլուծի՛ր ընդգծված հատվածը:

Արևի շողերը ընկել էին լեռան լանջերին և կարծես կարմիր արյան հետքեր լինեին։

2. Մի հատված առանձնացրո՛ւ  և վերլուծի՛ր:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Սև ամպեր կուտակվեցին երկնքում և առավոտյան օդը սառեց

3. Նկարի՛ր բանաստեղծության առավել տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Posted in Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:

լեցուն-լի

սնավ-կերակրել

Սաղարթ-Ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղեր

սարսել-ցնցվել

Դարսել-Դասավորել


Տարափ-Հորդ անձրև

Ծնավ-Որդիներ՝ զավակներ ունենալ


2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:



3. Վերլուծի՛ր բանաստեղծությունը:

4. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր:

Posted in Մայրենի

Առաջին օրը դպրոցում

Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:

Այս պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին է ով առաջին անգամ հայտնվել է դպրոցում և շատ է սիրել դպրոցը։


Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:

Էմին շատ է սիրում Ջիմին և վախենումեր որ Ջիմը չի սիրի դպրոցը։


Ի՞նչ էր մտածում Ջիմը՝
ա) մինչ դպրոց գնալը,

Ջիմը սկզբից չեր ուզում գնալ դպրոց,բայց

բ) հետո:
Հետո շատ հավանեց դպրոցը,քանի որ շատ ընկերներ ունեցավ։


4.Բնութագրի՛ր հորը:

Ջիմի հայրը շատ զբաղված մարդեր և նա շատ գոհ էր ,որ տղան հավանել էր։



5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

միսս Բինին պառավ չար Լեդի էր, որը չէր սիրում երեխաներին ։

Իսկ իմ ուսուցիչները շատ բարի են ու հոգատար։

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Իմ կարծիքով Ջիմի գործերը լավ է լինելիու դպրոցում ,քանի որ նա սիրել է դպրոցը։

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Ես շատ ուրախանում եմ, երբ մենք ճամփորդում ենք։Իսկ տխրելու ոչինչ չկա, քանի որ մեր դպրոցում միշտ ուրախ է։