Posted in Մայրենի

Գործնական քերականություն

112. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի´ր մեկական բառերով:

Բարի լուր (ավետիս) բերող-ավետաբեր, արագ ընթացող-արագնթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ, վեպ գրող-վիպագիր,բառարան գրող-բառագիր, ար­տասահմանում ապրող-արտասահմանցի:

115. Յուրարանչյուր բառակապակցության իմսատը տրված բառերից մեկո´վ արտահայտիր:

Բազմություն, մարդկություն, ազգ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ- ժողովուրդ, հավաքված մարդիկ-բազմություն, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ-մարդկություն, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ-ազգ:

Posted in Մայրենի

Բան ունեմ ասելու 2

Ա) Գրավոր մեկնաբանե’ք հետևյալ մտքերը․

  • Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
    Մարդը պետք է գոհանա իր ունեցածից այլ ոչ թե դժգոհ լինի։
  • Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
    Մարդու սիրտը ամենաջերմ ու ամենա տաքուկ Վայրն է, որտեղից նա կարող է նաև շատ սեր տալ ուրիշներին։
  • Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար: 
    Ամեն մարդու մեջ ել կա լավ ու վատ բաներ, բայց լավը ավելի շատ։
  • Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:
  • Ինչ բարի գործ անես այտ նույն բանը կվերդառնա։

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել: 

Ես համաձայն եմ այս խոսքերի հետ։

Posted in Մայրենի

Բան ունեմ ասելու

Կարդա’ Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսը եւ գրի’ր, թե ո՞րն էր պիեսի ասելիքը։

Պիեսի ասելիքը այններ որ բոլոր մեծերը և երեխաները սպասում են ամանորի հրաշքներին։ Բոլոր երեխաները ցանկանում են որ իրենց երազանքները իրականանան ամանորի գիշերը։ և կապչունի թե ինչ են նվիրել, կարևորը գոհ լինել ինչ որ նվիրել են։

Posted in Մայրենի

Փաթիլը

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.

-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

Առաջադրանքներ`

1.Անծանոթ բառերը բացատրի՛ր:

հրապույր-գրավիչ հատկություն

2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։

բարդ-տարօրինակ,ճակատագիրը,մանրաշարժը,վայրէջք,բացականչել

ածանցավոր-անծայրածիր,միլիոնավոր,ուրախություն,պատրաստակամություն,պատասխանեց

3.Պատմվածքից դո՛ւրս գրիր  դարձվածքներ:

Posted in Մայրենի

Լուցկիներով աղջիկը

1.Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենահուզիչ և ամենից տպավորիչ հատվածները և հիմնավորի՛ր։


Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
Ինձ համար ամենահուզիչ պահը սա էր, որովհետև այստեղ աղջիկը տեսնում է իր հանդեպ աշխարհում ամենալավ վերաբերվող տատիկին։

2. Գրիր, թե ո՞րն էր պատմության ասելիքը։


Պատմությունը ասելիքն այն է, որ չի կարելի փոքրերին ձմռանը առանց տաք հագուստի դուրս վռնդել և խփել այն բանի համար ինչի համար նա մեղավոր չէ։

Posted in Մայրենի

Կարդալ բայը չի սիրում հրամայական

1.Խորհուրդ տո’ւր այն մարդկանց, ովքեր ընթերցանությունը համարում են ժամանակի անիմաստ վատնում։

Ես խորհուրդ կտամ ժամանակ գտնել և գիրք կարդալ քանի որ գիրք կարդալը չես կարող համեմատել համացանցի հետ, չնայած որ համացանցից շատ ավելի հեշտ է տեղեկություն ստանալ որևէ գրքի կամ այլ բանի մասին։

2.Գրի’ր` ի°նչ սկզբունքով ես դո’ւ գիրք ընտրում։

Ես ընտրում եմ գիրքը նայելով գրքի կազմի նկարներին և վերնագրին։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 29.11.2022

48.Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցների օգնությամբ նոր բառե´ր կազմիր: Գրի´ր գործածված ածանցները:
Հիվանդ. ծաղիկ. մուկ. հայ. նիստ, այբուբեն. դաս. դպիր, դարբին, հյուր. զորք. ռուս. գործ. բրուտ. կույս. հույն,.ուզբեկ. հնդիկ, թուփ, ծիրանի, ավազ:
Հիվանդանոց, ծաղկանոց, մկանոց, Հայաստան, նստարան, այբենարան, դասարան, դպրոց, դարբնոց, հյուրանոց, զորքանոց, Ռուսաստան, գործարան, բրուտանոց,  կույս, Հունաստան, Ուզբեկստան, Հնդկաստան, թուփ, ծիրան, ավազան։

51.   Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել  հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպել. ծաղկել. վարել. կարել. uգալ. երգել. ժողովել. օճառ:

բ) Գողանալ. վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, Էջ (իջնել), մայրանալ:

59. Տրված տրմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել,  հագել, փախնել, սառել, թռչել, կպնել:

64. Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառներին արածեցնող մարդ, բարեսիրտ-բարի սիրտ ունեցող մարդ, չարամիտ-չար միտք ունեցող մարդ,  լեռնագագաթ-լեռների գագաթ, արա­գահոս- արագ հոսող, հարթավայր-հարթ՝ տափարակ տեղ , աստղագիտություն-գիտություն որը ուսումնասիրում է աստղերը:

Posted in Մայրենի

Մայրենի 25.11.2022

  1. Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։

Առակի ասելիքն այնն էր, որ ամեն ինչ կարելի է ձեռնարկել ուղեղով և ճարպիկությամբ:

  1. Վերնագրի’ր առակը։

«Թռչնակը և իր մահացած ընկերուհին»

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:

3.Գործնական աշխատանք. կատարի’ր 24-28-րդ առաջադրանքները։

24․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:
Ուժեղներ, տարրեր, ծովեր,նավեր,կույտեր,բերդեր,շենքեր

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
ճանապարհներ,գաղտիքներ,հրաշքներ,մեքենաներ,շրջաններ,շինություններ,նավահանգիստներ

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
գառներ,դռներ,մատներ,մկներ,թոռներ,ձկներ,լեռներ,բեռներ

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
աստղեր,արկղներ,վագրեր,անգղներ,սանրեր

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
ծովածոծեր,սուզանավեր,դաշտավայրեր,շնագայլեր, հեռագրեր,լրագրեր

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
քրտաշներ, գրագրեր,լեռնարծներ,բեռնակիրներ
Է. Մարդ, կին:
մարդիկ,կանայք

25․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույթները (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշներ (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:

ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ,
կյանքի հյութ-կենսահյութ
ցավից լլկված-ցավալլուկ
մոլոր մտքով-մտամոլոր
սուր ընթացող-սրընթաց
խելքը կորցրած-խելակորույս
նոր հայտնված-նորահայտ
մենակ ապրող-մենակյաց
խիստ բարքով-խստաբարո
երկար ապրող-երկարակյաց
նոր եկած-նորեկ
աչքին հաճելի-ակնահաճո

27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — բարձրաբերձ
քաղցրաձայն — բաղաձայն
վսեմաշուք- նսեմաշուք
տիրակալ-տեղակալ
վճռաբեկ- անբեկ
սառնաղբյուր-պաղաղբյուր
վարկանիշ-թվանիշ
դալկադեմ-կարմրադեմ
ցատկահարթակ-բեմահարթակ
հոռետես-լավատես

28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Posted in Մայրենի

Ժամանակի մեքենա машина времени

Один человек изобрёл машину времени, на которой можно передвигаться в будущее. Изобретатель был не любопытным человеком, поэтому он не отправился в далёкое будущее. Но он очень боялся всяких неприятных жизненных ситуаций. И поэтому он, предвидя каждый раз что-то неприятное, переносился на несколько минут, часов или дней вперёд, туда, где, по его мнению, эта неприятность окажется уже в прошлом.

У человека всё получалось, ему удавалось перепрыгивать неприятности, не переживая их. Но через месяц он увидел в зеркале дряхлого старика.

Մի մարդ ժամանակի մեքենա է հորինել, որը կարող է ճանապարհորդել դեպի ապագա: Գյուտարարը հետաքրքրասեր մարդ չէր, ուստի նա չգնաց հեռավոր ապագա: Բայց նա շատ էր վախենում կյանքի ցանկացած տհաճ իրավիճակից։ Եվ հետևաբար, ամեն անգամ, երբ ինչ-որ տհաճ բան կանխատեսելով, նա տեղափոխում էր մի քանի րոպե, ժամ կամ օր առաջ, ուր, նրա կարծիքով, այս փորձանքն արդեն անցյալում կլիներ։

Մարդու մոտ ամեն ինչ ստացվեց, նա կարողացավ անախորժությունների վրայով ցատկել՝ առանց դրանք ապրելու։ Բայց մեկ ամիս անց նա հայելու մեջ տեսավ մի թուլացած ծերունու։

Posted in Մայրենի

Սիրտը

1.Համոզի՞չ էր հոր նամակը։

Այո, բավականին համոզիչ էր հոր նամակը, որովհետև հայրը որդուն ասում էր սիրել և հարգել ուսուցչին։


2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ուսուցիչն այն մարդն է, ով ցանկանում է, որ մենք ամեն օր դառնանք ավելի լավը։


3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը։

Այս պատմությունը ինձ սովորեցրեց գնահատել ուսուցիչների աշխատանքը։

Գոյական-

Ածական-

Բայ-