Posted in Մայրենի

Ոսկի քաղաքը 3

1.Առանձնացրո’ւ հեքիաթի հերոսներին եւ բնութագրի’ր։

Ուքանա թագավոր-շատ բարի էր, հոգատար բայց շատ տխուր
Քանաքարա-թագավորի որդեգրած աղջիկը, խելացի և գեղեցիկ
Դիվանա-երիտասարդ ով ապրում էր սխալ կյանքով սուտ էր խոսում բայց կարողացավ ուղղել իր սխալները և հասկացավ թե որն է երջանկությունը, նա դարձավ խելացի, ձգտող ու լավ թագավոր
Գոհար թագուհի-խելացի և իմաստուն թագուհի, ով գիտեր երջանկության գաղտնիքը։

2.Մեկնաբանի’ր հետեւյալ նախադասությունը<< …կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում ու ճանապարհ>>։

Կյանքը անիմաստ է, եթե չկա ձգտում և նպատակ։ Մարդիկ տեսնում են մեքենա և մտածում, որ կարող է մի օր բախտը իրենց ժպտա և բազմոցին նստած նրանք ունենան մեքենա։ Այդպես չի կարող լինել, որովհետև մարդիկ ձգտում, աշխատում և նպատակ են ունենում ինչ որ բանի հասնելու համար։


3.Ո°րն է երջանկության բանաձեւը ըստ հեքիաթի։ Ի°նչ է երջանկությունը քե’զ համար։

Մարդ պետք է ուզենա անել այն բանը որը իրեն կհասցնի դեպի երջանկություն։ Իմ կարծիքով երջանկությունը ոսկի է ինձ համար ամենա մեծ երջանկությունը իմ ընտանիքն է։

Posted in Մայրենի

Ոսկի քաղաքը 2

1.Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը։
— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։
Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։
2. Ինչո°ւ էր քաղաքը ստացել <<ոսկի>> անվանումը։ Ինչպիսի°ն է քո’ պատկերացրած <<ոսկի>> քաղաքը։
Որովհետև այդ երկրում ապրող մարդիկ երջանիկ էին, մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։

Իմ պատկերացրած քաղաքն էլ հեքիաթային մի քաղաք է՝ խաղաղ, կանաչ այգիներով, գեղեցիկ, ընդարձակ տարածքով, մաքուր ու լուսավոր։Եվ ամենակարևորը երջանիկ մարդկանցով, խաղաղ ու բարի հոգիներով, կիրթ ու խելացի աշխատողներով, ուրախ ու անհոգ մանուկներով։

Posted in Մայրենի

Ոսկի քաղաքը

1. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Սեղանին դրված մրգերը այնքան ախորժելի էին, որ աչքերով ուտում էինք։

Աղջկա գեղեցկությունը տղայի խելքը կերել էր։

Իմ եղբայրը երեկ լույս աշխարհ եկավ։

Երկաթգծում բանվորները գիշերը ցերեկ էին անում։

Ես վերջապես գլխի ընկնա, թե ինչպես է լուծվում այս խնդիրը։

Փոքրիկ փիսոն ամեն ծակուծուկ մտավ:

2. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով։

ա) ուղիղ իմաստով,
Ձեռքով անել-Նավում գտնվողները ցամաքի բարեկամների ձեռքով էին անում։
աչքը մտնել-Այնքան ուժեղ էր քամին, որ փոշին աչքս մտավ։
ձեռք մեկնել-Փրկարարը ձեռք մեկնեց փոքրիկ աղջկան ու օգնեց ջրից դուրս գալ։
(ինչ-որ բանի) տակ մտնել-Գիշերը սպասվում էր սաստիկ ցուրտ, այդ պատճառով մենք տաք վերմակների տակ մտանք։
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել-Սպասասրահում մատուցողը ձեռքով արեց հյուրերին։ 

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

52. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով qրի´ր:

Հայտնի Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ (անձրև եր): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որր միշտ (փչում եր) լեռներից, ջրափոշին հարթավայր (տանելիս): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ (դառան) ու որպես անձրև (տեղաց):

53. Նախադասությունները լրացրո´ւ: Գրածդ բայերն ընդգծի´ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե աղբը չթափել գետնին։

Մարդիկ շատ բարի կլինեն, եթե վատ բաներ չասեն։

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե ամեն օր վատ բաներ անես։

Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե բոլոր մարդիկ կորեն։

55. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

1.Գեղեցիկ-գեղեցկանալ,գեղեցիկ լինել, 2.հպարտ-հպարտանալ,հպարտ լինել, 3.տգեղ-տգեղանալ,տգեղ լինել, 4.մեծ-մեծանալ,մեծ լինել, 5.փոքր-փոքրանալ, փոքր լինել, 6.չար-չարանալ,չար լինել, 7.չոր-չորանալ, չոր լինել, 8.թարմ-թարմանալ, թարմ լինել, 9.խոնավ-խոնավեցնել, խոնավ լինել, 10.սև-սևանալ, սև լինել, 11.բարձր-բարձրացնել,բարձր լինել, 12.մանր-մանրանալ,մանր լինել, 13.ճերմակ-ճերմակեցնել,ճերմակ լինել, 14.դալուկ-դալուկացնել,դալուկ լինել, 15.ծանր-ծանրանալ,ծանր լինել:

56. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի´ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ-թշշոց-թշշալ:

Բը՜զզ-բզզոց-բզզալ, դը՜ռռ-դռռոց-դռռալ, չրը՜խկ-չրըխկոց-չրխկալ, ծի՜վ-ծի՜վ-ծիվ-ծիվոց-ծիվ-ծիվալ, բա՜-բայոց-բայալ, տը՜զզ-տզզոց-տզզալ, կը՜ռռ-կռռոց-կըռռալ, թը՜խկ-թխկոց-թխկալ, մը՜ռռ-մռռոց-մռռալ, թի՜ռ-թիռոց-թիռալ:

59. Տրված տրմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Նստ-նստել-նստած լինել, սահ-սահել-սահած լինել, վազ-վազել-վազած լինել, կարդ-կարդալ-կարդացած լինել, խաղ-խաղալ-խաղացած լինել, տես-տեսնել-տեսած լինել, հագ-հագել-հագած լինել, փախ-փախնել-փախած լինել, սառ-սառել-սառած լինել, թռ-թռնել-թռած լինել, կպ-կպնել-կպած լինել:

60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.



Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ուղտ, այ ուղտ, դուրս արի ու մեզ նման աշխատիր:

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Posted in Մայրենի

Եզն ու առյուծը

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

Իմ կարծիքն այններ որ Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։ Իմ կարծիքով երեք եզները հեշտ կհախթեյին Առյուծին։

2. Նմանատիպ մեկ առակ էլ ինքդ հորինի’ր։

3. դուրս գրեք գոյականները, ածականները, բայերը։

Գոյական-եզ,երեք,դաշտ, առյուծ,ուղղություն

Ածական-տարբեր, առանձին

Բայ-հետևել,համարձակվել,հարձակվել,անել,նեղանալ,գնալ,բռնել,ուտել

Posted in Մայրենի

Եռորյա ճամփորդություն դեպի Գյումրի

Օր առաջին

Ես առաջին անգամ էի գնացել Գյումրի,մենք շարժվել ենք 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Առաջին կանգառը եղել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին և Արուճի քարվանատուն, որտեղ նախաճաշ։
Երկրորդ կանգառը Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին։

Իսկ երրորդ կանգառը արդեն «Օլիմպիկ» հյուրատուն էր։

Իսկ երբ հասանք հյուրատուն մենք ծանոթացանք հյուրատանը։ Սենյակները շատ գեղեցիկ էին, հարմարավետ և կոկիկ։հետո ազատ ժամ էր մենք մեր համար զբաղվում էինք, իսկ հետո ընթրեցինք և 22:30 քնեցինք։

Օր երկրորդ

08:00 մենք վերկացանք լվացվեցինք հագնվեցինք և գնացինք նախաճաշելու։ 11.00 մենք այցելեցինք Ձիթողցոնց թանգարան այնտեղ տարբեր բաներ տեսանք։ Հետո մենք տարբեր տեղերով էինք թափառում։ Այցելեցինք նաև Շիրակի մարզային գրադարան։ Իսկ հետո վերադարձանք հյուրատուն ճաշեցինք և հանգստացանք։ Հետո ընթրեցինք տրամաբանական խաղեր խաղացինք և 22։30 քնեցինք։

Օր երրորդ

08:00 վերկացանք լվացվեցինք նախաճաշեցինք իրերը տեղավորեցինք և 12:00 մեկնեցինք հետ Երևան։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

33.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում (որտեղ) հեռվում:
Մի ոհմակ է երևում (որտեղից) պատուհանից:
Մի ոհմակ է երևում (դեպի ու՞ր) սարի գլխին:
Մի ոհմակ է երևում (որտեղո՞վ է անցնում) մեր պատուհաննի տակով:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած (որտեղ) դրսում:
Ի՜նչ հանգիստ ես կանգնած (որտեղից) ճոճարանից

Թռչունների մի երամ անցավ (որտեղ) Վրաստան:
Թռչունների մի երամ անցավ (որտեղից) Երևանից:
Թռչունների մի երամ անցավ (դեպի ու՞ր) Աֆրիկա:
Թռչունների մի երամ անցավ (որտեղով) Անտարկտիդայի կողքով:

34.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, վատագույն:
գեղեցկագույն-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ:
բարձրագույն-ամենից բարձր, առավելագույն:
ամենաազնիվ-բոլորից ազնիվ, ազնվագույն:
ամենից հզոր-ամենահզոր,
ամենից ահեղ-
համեստագույն-բոլորից համեստ
ամենահին-հնագույն, ամենից հին
ամենից ծանր-ծանրագույն, ամենածանր
ամենալուրջ- ամենից լուրջ, լրջագույն
ամենից խոշոր-խոշորագույն

35. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
Սովորաբար մի քիչ քնում է:
Մի քիչ քնում է:
Քնում է:

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Կուտակվեցին ամպերը:
Ամպերը:

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Սիրելի բանաստեղծի գործեր:
Բանաստեղծի գործերը:
Գործերը:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

արձանը տեղափոխեցին գետափ:

արձանը տեղափոխեցին։

Արձանը։

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր։

Արագիլը ձագերին պաշտպանում էր։

Արագիլը պաշտպանում էր։

Արագիլը։

Posted in Մայրենի

Բուքը, երգը, երեխան

Առաջադրանքներ`

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։

Պատմվածքի ասելիքը այն էր որ պետք է հավատալ իրականությանը այլ ոչ թե նրան ում համար դու ծիծաղի առարկա ես։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

Ես կասեմ որ այս աշխարհում անհնարին բան չկա ամեն ինչ ել կատարվում է։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Պահակ-սառնասիրտ,անխիղճ։

Երեխա-Միամիտ,լավատես։

Posted in Մայրենի

Լեգենդը

Կարդա՛ լեգենդները և գրի՛ր, թե ո՞րն էր դրանց ասելիքը։

Իմ կարծիքով առաջին լեգենդի ասելիքը հետևյալն էր՝ մարդ պետք է բավարարվի այն ամենով ինչ որ ունի և ավելին չխնդրի քանի որ մի օր լավը վերջանում է։ Իսկ երկրորդի ասելիքը այն էր, որ պետք է հարգել դիմացինի ասելիքը և մեկ բառը չդարցնել թշնամության բուն։

Համացանցում որոնի’ր և կարդա ՝ ի՞նչ է լեգենդը։ Կարդացածդ համառոտ տեղադրի’ր բլոգումդ։

Լեգենդը էպիկական կամ քնարական ժանրի բանաստեղծական պատմություն է, արձակ կամ չափածո:
Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Լեգենդը ունենում է կրոնական ծագում։ Այն միանում է քրիստոնեական եկեղեցու սուրբ արարքների՝ տանջանքների և մահվան շուրջ։ Այդպիսի լեգենդներ կան Գրիգոր Լուսավորչի մասին։ Հայ լեգենդներն ու առասպելները գրողները ենթարկում են գեղարվեստական մշակման։ Հայ բանասերներից լեգենդներ գրել են Հ․ Թումանյանը, Ավ․ Իսահակյանը, Հ․ Շիրազը և այլն։

Posted in Մայրենի

Չալանկը

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։–Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

1.Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքից դուրս գրի’ր ածանցավոր բառերը եւ ընդգծի’ր արմատը, ածանցը։ Որոշի’ր նաեւ ածանցի տեսակը։

Մասին-մաս+ին

Բրդոտ-բրդ+ոտ

ճերմակ-ճերմ+ակ

սպիտակ-ս+պիտակ

անծանոթ-ան+ծանոթ

զարմանալի-զարմանալ+ի

տարակուս-տարա+կուս

քաղցած-քաղց+ած

հարևանի-հարևան+ի

տարօրինակ-տար+օրինակ