Posted in Ուսումնական ճամբար 2021

25.01.2021

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Ռուսերենի ժամին դիտեցինք մուլտֆիլմ։ Նախաճաշելուց հետո դիտեցինք հետաքրքիր ֆիլմ ,բայց միայն առաջին մասը։ Ֆիլմը դիտելուց հետո գնացինք Հարավային դպրոց և այնտեղ բոլորս միասին քննարկեցինք մեր նայած ֆիլմը։ Հետո վերադարձանք տուն։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային հինգերորդ օր

Այսօր շատ հավես, ձնառատ, ուրախ ու տպավորություններով լի օր էր ինձ համար։ Օրը ճամփորդական էր։ Գնացել էինք Ջրվեժ անտառապարկ։ Բայց մինչ գնալը, դիտեցինք երեկվա ֆիլմի շարունակությունը։ Ժամը տասին շարժվեցինք, մեր ջոկատի հետ էին նաև մարզիչներ` ընկեր Միքայելն ու ընկեր Նարեկը։ Ջրվեժի անտառապարկը այդքան էլ  հեռու չէ Երևանից, այն գտնվում է Կոտայքի մարզում։ Երբ տեղ հասանք, այնտեղ էր նաև բնագետների ջոկատը ընկեր Շուշանի հետ։ Քանի որ այս ձմեռ դեռ ձյուն չի եկել նորմալ ,մենք շատ ուրախացանք, երբ այդքան ձյուն տեսանք։ Սկզբից լիքը բարձրացանք վերև, ձնագնդիկներով խաղացինք և հետո բոլորս հերթով սահնակով  սահեցինք ներքև։ Երեխաներից ոմանք դահուկ էին քշում։ Ահագին խաղալուց հետո մի փոքր հանգստացանք և նախաճաշեցինք։ Նախաճաշելուց հետ մի քիչ էլ վայելեցինք ճերմակ ու փափուկ ձյունը և վերադարձանք դպրոց։ Բոլորըս   շատ ուրախ էինք և երջանիկ։

https://youtu.be/pQbO2-rRH_Y

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային չորրորդ օր

Այսօր շատ հետաքրքիր օր էր։Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք հյուսիսային դպրոց և այնտեղ կավով պատրաստեցինք սեպագրեր սալիկների վրա։ Հետո վերադարձանք դպրոց, ճաշեցինք և հետաքրքիր ֆիլմ դիտեցինք ,որի վերնագիրը <<Հրաշք>> էր։ Այդ ֆիլմը շատ հետաքրքիր, հուզիչ և ուսուցողական էր։ ԵՒ վերջին ժամը գնացիք Մայր դպրոց, քանի որ ընտրությամբ գործունեություն ունեինք։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային երրորդ օր

Այսօր շատ հետաքրքիր և ուսումնական օր էր։Առավոտյան վերնատանը երգելուց և պարելուց հետո, մեր ջոկատով  ուղևորվեցինք Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոց, որն այդքան ել հեռու չէ մեր դպրոցից։ Ընկեր Սոնայից բացի ուրիշ մարզիչներ էլ կային։ Դպրոց այցելելու նպատակը սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերումն էր, սակայն մեզնից շատերը արդեն տիրապետում էին այդ հմտություններին։  Առաջին անգամը չէր, որ ես այցելում էի այդ դպրոց։ ԵՒ այս անգամն  էլ նույնպես շատ հավես ու տպավորիչ էր։

Այնուհետև վերադարձանք դպրոց, ճաշեցինք և դիտեցինք երեկվա մուլտֆիլմի վերջին մնացած մասը։ Այս օրն էլ այսպիսի ավարտ ունեցավ։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային երկրորդ օր

Այսօր օրը սկսվեց ընդանուր ճամբարային մարմնամարզությամբ։ Հետո գնացինք դասարան և դիտեցինք երեկվա մուլտֆիլմի շարունակությունը,բայց նորից չավարտեցինք։ Այնուհետև անգլերեն լեզվով փոքրիկ տեսանյութ դիտեցինք Ճապոնիայի մասին։ Դիտելուց հետո գնացինք խոհանոց և իրականացրեցինք ասիլ-բասիլների թխում։ Մինչ համեղ թխվածքաբլիթները պատրաստվում էին, մի փոքր ընդմիջում արեցինք և խաղացինք տարբեր սեղանի խաղեր։ Ասիլ-բասիլները վերջապես պատրաստ էին և մենք համտեսեցիք։ԵՎ քանի որ այսօր ունեինք ընտրությամբ գործունեություն, շտապեցինք Մայր դպրոց։ Մոռացա ասեմ, որ մենք ընտրել ենք կարգախոս մեր ջոկատի համար։Այն է` ընկերությունը ուժ է։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային առաջին օր

Այսօր ուսումնական երկրորդ շրջանի ճամբարային առաջին օրն էր։ Քանի որ ընդհանուր պարապմունք չկար, մենք միանգամից բաժանվեցինք ջոկատների։ Ես ընտրել եմ Հայրենագետ- ճամփորդների ջոկատը, որը անվանեցինք Բիայնիլի։ Այնուհետև մենք բույսերի տեղափոխում արեցինք և այդ նույն սենյակում կատարեցինք բլոգային առաջադրանք հայրենագիտությունից։ Առաջադրանքը կատարելուց հետո, մեծ էկրանին դիտեցինք <<Կլաուս>> մուլտֆիլմը, բայց չավարտեցինք դիտումը, քանի որ ուրիշ անելիքներ ունեինք և որոշեցինք մյուս մասը թողնել վաղվան։ Դրանից հետո բարձրացանք վերնատուն, որտեղ երգեցինք ազգագրական երգեր և պարեցինք։

Ահա այսպես անցավ իմ առաջին ճամբարային օրը և ես գիտեմ, որ ավելի հավես և հետաքրքիր օրեր եմ ունենալու այս ուսումնական ճամբարի ընթացքում։