Հաշվե’ք P2O5, Li2O, Fe3O4,SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:
Mr (P2O5) = 31×2+16×5=142
Mr (Li2O) = 7×2+16×1=30
Mr (Fe3O4) = 56×3+16×4=232
Mr (SO3) = 32×1+16×3=80
Որքա՞ն է լիթում տարրի զանգվածային բաժինը (%) Li2SO3 քիմիական բանաձևն ունեցող նյութի բաղադրության մեջ. 1. 7,44 2. 14,89 3. 22,33 4. 29,76
Mr (Li2SO3) = 7×2+32×1+16×3=94
Omega (Li2) 7×2 /94 = 0,14 × 100 =14,89
Ի՞նչ նյութ է կալցիումի օքսիդը,գրե՛լ բանաձևը.
40-2=38
Ո՞ր տարրն է ՙՙապրում՚՚ 20-րդ ՙՙբնակարանում՚՚.
Ca
Քիմիական տարրերի ատոմների միջուկները պարունակում են 6,12,14,18 պրոտոններ:Անվանե՛ք այդ տարրերը : Նշե՛ք յուրաքանչյուր տարրի պարբերությունը և խմբի համարը:
6, C IV 12, Mg II 14, Si IV 18, Ar VIII
Ո՞ր շարքում է ճիշտ ներկայացված K իզոտոպում առկա պրոտոնների ,էլեկտրոնների և նեյտրոնների թիվը համապատասխանորեն. 1. 19,19,19 2. 19,19,20 3. 19,20,19 4. 19,19,18
Փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչու և ինչպես է տեղի ունենում մոլեկուլի առաջացումը չեզոք ատոմներից: Ինչպե՞ս են առաջանում ոչ մետաղական պարզ նյութերի երկատոմ մոլեկուլները:Դիտարկենք այդ հարցը ջրածին պարզ նյութի առաջացման օրինակով, որի մոլեկուլային բանաձևն է՝ H2: Ջրածնի ատոմում առկա է մեկ չզույգված էլեկտրոն՝ H⋅Երկու ատոմներ միմյանց մոտենալիս առաջացնում են ընդհանուր էլեկտրոնային զույգ:
Օրինակ ՝Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ հետևյալ ուրվագրի՝ H⋅+⋅H→H:H Նոր առաջացած էլեկտրոնային զույգը, որն անվանվում է նաև ընդհանրացված, միաժամանակ և հավասարաչափ պատկանում է ջրածնի երկու ատոմին: Ընդհանուր էլեկտրոնային զույգը ձգվում է ջրածնի երկու ատոմների դրական լիցքավորված միջուկների կողմից, «ցեմենտում» դրանք՝ ապահովելով մոլեկուլի կայունությունը: Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային: Յուրաքանչյուր էլեկտրոնային զույգ մեկ քիմիական կապ է: Ջրածնի մոլեկուլում առկա է մեկ ընդհանրացված էլեկտրոնային զույգ և հետևաբար՝ մեկ քիմիական կապ: Ընդունված է էլեկտրոնային զույգը փոխարինել գծիկով և կստացվի ջրածնի մոլեկուլի գրաֆիկական բանաձևը (գծապատկեր-բանաձև)՝ H–H: Թթվածնի ատոմների միջև առաջանում է երկու ընդհանուր զույգ՝ երկու քիմիական կապ՝ O=O : Այդպիսի կապը կոչվում է կրկնակի կապ:Ազոտի մոլեկուլում ընդհանուր էլեկտրոնային զույգերը երեքն են՝
Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտային ոչ բևեռային եռակի կապ` N≡N Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Հաստատված է, որ ցանկացած քիմիական կապ առաջանում է ատոմների արտաքին էլեկտրոնային շերտի էլեկտրոնների մասնակցությամբ, և կապի բնույթը որոշվում է էլեկտրոնների շարժման օրինաչափություններով:Որակական առումով մոլեկուլն ատոմների փոխազդեցության արդյունք է և ոչ ատոմների պարզ մեխանիկական հավաքածու:Մոլեկուլ առաջանալիս տեղի է ունենում էլեկտրոնային ամպերի վրածածկ:
Եթե էլեկտրոնային ամպերի վրածածկը տեղի է ունենում երկու ատոմների միջուկների միացման գծի ուղղությամբ (կապի առանցքով), ապա այդ կապն անվանում են սիգմա (σ) կապ: σ− կապը՝ միակի պարզ կապ է:
Եթե կապվող ատոմների միջև մեկից ավելի էլեկտրոնային զույգ է առաջացել, ապա կապն անվանվում է բազմակի՝ կրկնակի (երկու ընդհանուր զույգ) կամ եռակի (երեք ընդհանուր զույգ):Բազմակի կապերից մեկն անպայման σ -կապ է, իսկ մյուսները՝ π -կապեր, π -կապն առաջանում է ρ -էլեկտրոնային ամպերի կրկնակի, կողմնային վրածածկից՝ σ -կապի առանցքին ուղղահայաց:
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին
Ո՞ր կովալենտային կապն է անվանանվում կովալենտային:Բերե՛ք օրինակներ:
Կովալենտային կոչվում է այն կապը երբ 2 և ավելին ոչմետաղներեն իրար միանում:
Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային բևեռային:Բերե՛ք օրինակներ:
Կովալենտային կապ անվանում են այն կապին երբ ոչմետաղը միացնում են ոչմետաղին:
Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում:
XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են: Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր: Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում: Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:
Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային կապ,իոնային և մետաղային կապեր:
Ո՞ր կապն է իոնային կապը:
Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային կապ,իոնային և մետաղային կապեր:
Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է: Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.
Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով: Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները: Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:
Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:
Օրինակ
Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ: Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ: Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ: Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:
Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.
Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:
Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.
Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա:
Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:
Երկու համասեռ, անհամասեռ:
Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ:
Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.
Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ:
Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.