Posted in Քիմիա 8

ԹԹվածին քիմիական տարր և պարզ նյութ

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18
Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8:
Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:

Թթվածինը  միացություններում երկվալենտ է:

          Թթվածնի ատոմի կառուցվածքը

Թթվածին պարզ նյութի բնութագիրը`

Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝  Օ3:

Թթվածնի մոլեկուլի մոդել       Օզոնի մոլեկուլի մոդել

Թթվածին պարզ նյութի մոլեկուլի  գրաֆիկական բանաձևն է՝  O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32

Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:

Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:

Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը  կամ ծավալի 21  տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

Թթվածնի ատոմում քանի՞ էլեկտրոնն է առկա:

Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Որքա՞ն է թթվածին տարրի մոլային զանգվածը:

Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
Որքա՞ն է թթվածին տարրի մոլային ծավալը:

Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Որքա՞ն է թթվածին տարրի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32

Posted in Քիմիա 8

Ամփոփիչ աշխատանք

  1. Հաշվել ածխածնի օքսիդի (CO2),հարաբերական մոլեկուլային զանգվածը:
  2. Mr(CO2) = 12×1+16×2=44
  3. Omega(C) =12×1/44×100=27
  4. Omega(O2)=16×2/44×100=73
  5. Հաշվել պղնձի տարրի զանգվածային բաժինը պղնձի սուլֆատում (CuSO4)
  6. Mr(CuSO4)=64×1+32×1+16×4=160
  7. Omega(Cu)=64×1/160×100=40
  8. Omega(S)=32×1/160×100=20
  9. Omega(O4)=16×4/160×100=40
  10. Որքա՞ն է 0.75 մոլ թթվածնի (O2) զանգվածը(գ):
  11. Ar(O2)=16×2÷32×100=100
  12. M(O2)=100 գ/մոլ
  13. Հաշվել 3 մոլ ծծմբական թթվի(H2SO4) զանգվածը(գ):
  14. Mr(H2SO4)=1×2+32×1+16×4=98
  15. M3=98×3=294
  16. Որքա՞ն է 106,5 գ զանգվածով ֆոսֆորի օքսիդի նյութաքանակը(մոլ):
  17. P2O5=62+80=142
  18. 142/106,5=0.75
  19. Հավասարեցնել ռեակցիանները
    ա.MgO+O2=MgO
    MgO+O2=Mg3O
    բ.NaHCO3=Na2CO3+CO2+H2O
    2NaHCO3=Na2CO6H2
    գ.Al(OH)3=Al2O3+H2O
    2Al(OH)3=Al2O3 + 3H2O
    դ.Fe+Cl2=FeCl3
    Fe+3Cl2=Fe2Cl3
  20. Մեկնաբանե՛ք Ar ( ֆտոր)=19 հավասարությունը:
Posted in Քիմիա 8

Քիմիա

CaO

Mr=40*1+16*1=56

Omega(Ca)=40*1/56 *100=71

Omega(O)=16*1/56 *100=29

CO2

Mr=12*1+16*2=44

Omega(C)=12*1/44 *100=27

Omega(O2)=16*2/44 *100=73

Al2O3

Mr=27*2+16*3=129

Omega(Al2)=27*2/129 *100=42

Omega(O3)=16*3/129*100=37

Fe2O3

Mr 56*2+16*3=160

Omega(Fe2) 56*2/160*100=70

Omega(O3)=16*3/160*100=30

Posted in Քիմիա 8

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:

Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները:

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝

Ջրի քայքայումը

Ջուր → ջրածին + թթվածին

2H2O→2H2+O2

0042-042-Uravnenija-khimicheskikh-reaktsij.png

Կրաքարի (կավճի) քայքայումը: 

Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ 

CaCO3→CaO+CO2

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

Միացման ռեակցիայի օրինակ է՝

Երկաթի սուլֆիդի առաջացումը.

Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ

Fe+S→FeS