Posted in ֆիզիկա 7

Գործնական աշխատանք, գազի ճնշում

Աշխատանքի նպատակը

Փորձ 1 այս փորձը անոթի պատերին գազի ճնշման առաջացման մեխանիզմի բացատրման լուսաբանումն է:

Չփքվաց ռետինե փուչիկը, կապեցի: Այնուհետև փուչիկը դրեցի օդահան զանգի տակ այնպես, որ այն չծածկի օդի ելքի անցքը: Օդահան պոմպով զանգի տակից դուրս քաշեցի օդը: Այդ ժամանակ փուչիկը սկսում է աստիճանաբար ուռչել:

Posted in ֆիզիկա 7

Ճնշում, ճնշման միավորները, ճնշումը բնության մեջ և տեխնիկայում

Տարբերակ 1

I.  մարմնի վրա ազդող ուժի արդյունքը կախված է ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը:

Պատ. 1.

II. ճնշում անվանում են այն մեծությունը որը հավասար է, մակերեսի  ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին:

Պատ. 2.

III. գյուղատնտեսական մեքենաների անիվները պատրաստում են լայն ամրագոտիներով որպեսզի ճնշումը փոքրացնեն որքան մեծ է հենման մակերեսը այնքան փոքր է մակերեսը:

Պատ. 2.

IV. չորսուն կառաջացնի  մեծ ճնշում առաջին դեպքում, քանի որ ամենափոքր մակերեսն է:

Պատ. 3.

V.  P = 54 Կն= 54000 Ն  P = 40000 Պա

Posted in ֆիզիկա 7

Լաբ. աշխ. լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը. փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ինչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. լաբորատոր լծակ, ամրակապման, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:

հիշենք կանոնը լծակը կմնա հավասարակշռության մեջ,եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկների: այս կանոնը կարելի է արտահայտել բանաձևով

F1/F2 = l2/ l1

Որտեղ F1-ը և F2-ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են l1-ը և l2-ը այդ ուժերի բազուկները:

Աշխատանքի ընթացքը.

1. Լծակն ամրացնել ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը:

2. Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոյով լծակը հա-վասարակշռեք հորիզոնական դիրքում:

3. Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեք երկու ծանրոց:

4. Փորձերի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտեք այն տեղերը, որտեղից կախելով`

ա. մեկ ծանրոց, բ. երկու ծանրոց, գ. երեք ծանրոց ձախ կողմից երկու ծանրոցի առկայությամբ լծակը կլինի հավասարակշռության մեջ: Չափեք այդ տեղերի ն պտտման առանյքի հեռավորությունները:

5. Համարելով, որ յուրաքանչյուր ծանրոց կշռում է 1-Ն, լրայ-րեք աղյուսակը:

6. Յուրաքանչյուր փորձի համար հաշվեք ուժերի հարա-բերությունը, բազուկների հարաբերությունը ն գրանյեքաղյուսակում:Հիշեք, որ ուժը կարելի է չափել նան ուժաչափի միջոցով։

Posted in ֆիզիկա 7

Մեխանիկական աշխատանք

Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:

Աշխատանք=ուժ × ճանապարհ

Եթե աշխատանքը նշանակենք A (կարդացվում է ա) տառով, մարմնի վրա ազդող ուժը F-ով իսկ մարմնի անցած ճանապարհը s-ով. ապա կստանանք աշխատանքի բանաձևը:

A=Fs

Այսպես A ≠ 0, եթե F ≠ 0 և s ≠ 0 եթե F= 0,բայց s≠0, ապա A =0 (իներցիայով շարժվելիս աշխատանք չի կատարվում, քանի որ շարժման հետագծի երկայնքով մարմնի վրա ուժեր չեն ազդում): եթեF≠0, բայցs≠0 ապա A=0 (օրինակ հենարանը ճնշող ծանրոցն աշխատանք չի կատարում): աշխատանքը ֆիզիկական մեծություն է, և նրա չափման համար անհրաժեշտ է միավոր սահմանել:

Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1 Ն ուժի աշխատանքը ուժի ուղղությամբ 1 մ ճանապարհ անցնելիս: Այդ միավորն անվանում են Ջոուլ (Ջ) ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի.

1 Ջոուլ= 1 Նյուտոն × 1 մետր կամ 1 Ջ = 1Ն×մ: Օգտագործվում են նաեւ կիլոջոուլ (ԿՋ), մեգաջոուլ (ՄՋ), միլիջոուլ (մՋ) միկրո Ջոուլ (ՄԿՋ) և այլ միավորներ.

1 ԿՋ = 1000 Ջ,                                     1 ՄՋ= 0,001

1 ՄՋ = 1000000 Ջ,      ,                        1 մԿՋ= 0,000001

Posted in ֆիզիկա 7

Ֆիզիկա

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանք ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Կագնել Պլասիկ շշի վրա։
Հարվածել պատին

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
առաձգական

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևը ու չափերը, դեֆորմացիան կոչվումէ առաձգական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։

առաձգական դեֆորմացիաի օրինակներ
Եթե գնդակը սեխմենք պատին

Պլասիկ դեֆորմացիաի օրինակ

Եթե սեխմենք պլաստիռինը

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով երկիրը փգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժն ուղիղ համեմատական է մարմնի զանգվածին։

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Նշանակում է` ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա ն ուղղված է
այդ ուժին հակառակ: Այդ ուժը կոչվում է առաձգակաճության ուժ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմճում առաջայած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմայիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Posted in ֆիզիկա 7

Ֆիզիկա

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է Հուներեն ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի գլխավոր խնդիրն է՝ ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Ես բնության երևույթ ասելով հասկանում եմ այն ցանկացած փոփոխությունները, որոնք կան բնության մեջ ՝Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը երկրի պտույտն է իր առանցքի շուրջ։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

երկաթի խարտելը

ապակյա բաժակի կոտրվելը

մոմի  և սառույցի հալվելը

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Ձայնային, լուսային, մագնիսական, մեխանիկական, ջերմային և էլեկտրական։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:

բաժակ, աթոռ, սեղան, գիրք։

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

մոլեկուլները, բջիջները, կապրոն, ապակի

10.ինչ է մատերիան

Մատերիա ֆիզիկայի հիմնական հասկացություններից մեկն է, ընդհանուր տերմին է, ժամանակի և տարածության պարունակության բազմություն, որն ազդում է նրա հատկությունների վրա։ Հանդիսանում է ֆիզիկայի ուսումնասիրման առարկա, որտեղ դիտարկվում է որպես գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականություն։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Տարբեր մարդիկ տարբեր ձեւերով։Ես կարդում եմ գրքեր։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Դիտումների ժամանակ են շատ մարդիկ բաներ սովորում,իսկ փորձերի ժամանակ մարդիկ այդ ամենը գիտեն։

13Ինչ է վարկածը
Վարկածը դա ենթադրությունն է,որը պահանջում է ապացույց։

14.Ինչ է օրենքը
Փորձերի ժամանակ է առաջանում բոլոր օրենքները։Օրենքները բացատրում են բնության տարբեր երեւույթների միջև կապերը։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Մկվ, մվ, մմ, սմ, դմ, մ, կլ, օր, տարի, դար: Քանոն:

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Մկվ, մվ, մմ, սմ, դմ, մ, կլ, օր, տարի, դար: Քանոն:

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

սանդղակ

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջը եղած հեռավորությունը անվանում են բաժանման արժեք

Posted in ֆիզիկա 7

Իսահակ Նյուտոնի մասին հետաքրքիր փաստեր

Նա չէր սիրում խորթ հորը

Նյուտոնն ուներ մեղքերի ցուցակ, որտեղ գրի էր առնում, թե ինչ մեղքեր է գործել մինչ տվյալ պահը։ Դրանցից մեկը եղել է հորն ու մորը տան մեջ այրելու սպառնալիքը։

Նորածին ժամանակ նա մահվան եզրին է եղել 

Նա վաղահաս ծնունդ է եղել և 11-15 շաբաթ շուտ է ծնվել։ Շատ փոքր է եղել և հնարավոր էր, որ չապրեր։

Խնձորի պատմությունն իրական չէ

Ըստ այն պատմության, որ Նյուտոնը խնձորի ծառի տակ նստած է եղել, երբ խնձորն ընկել է գլխին, սուտ է։ Նա պարզապես նայել է պատուհանից, երբ խնձորն ընկել է։ Անգամ որոշ գիտնականներ պդնում են, որ դա էլ է հորինված։

Posted in ֆիզիկա 7

Ուժեր

35 էջի խնդիրներ Վ․Ի․ Լուկաշիկ խդիրներ 275-280

խնդիր 276

m1=6կգ

m2=40 կգ

m3=400 կգ

m4=2տ=2000 կգ

m5= 4000 կգ

————————————————

g=9,8ն/կգ=10ն/կգ

f1 f2 f3 f4 f5=?

———————————————

277

V=18,75լ=0,018755

P=800ն/կգ

g=9,8ն/կգ

Posted in ֆիզիկա 7

Լաբորատոր աշխատանք. խտության որոշումը

Աշխատանքի նպատակ Փորձի միջոցով հասկանալ նյութի խտություն, ֆիզիկական մեծության հասկացողության:

կշեռք,կշռաքարերի հավաքածու, նույն նյութից պատրաստված տարբեր ծավալներով կանոնավոր մարմիններ: Քանոնով չափեցի մարմինների ծավալները`

V=a,b,c1

Մարմնի երկարությունը նշանակել եմ, a, լայնությունը, b, հաստությունը, c,

Քանոնով չափեցի առաջին մարմնի ծավալը`

1 մարմին

a1= 2 սմ

b1=2 սմ V1=a1,b1,c1=2սմ×2սմ×2սմ=8սմ²

c1=2 սմ

_________________________

V1=?

Կշեռքի և կշռաքարերի միջոցով որոշեցի առաջին մարմնի զանգվածը.` m1: Կշռելու համար լծակավոր կշեռքը հավասարակշռեցի դա նշանակում է այնպես արեցի որ լծակի նժարները գտնվեցին հորիզոնական մի գծի վրա այնուհետև մարմինը դրեցի ձախ նժարի վրա, իսկ աջ նժարին ավելացրեցի այնքան կշռաքարեր մինչև նորից կշեռքը հավասարակշռվեց: Նժարից իչացրեցի կշռաքարերը և գումարեցի իրար: