Ես Դավիթն եմ:Ութ տարեկան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
Շատ եմ սիրում իմ դպրոցը ,դասընկերներիս և ուսուցիչներիս:Ես սիրում եմ հեծանիվ վարել,գնդակով խաղալ,լողալ,եղբորս հետ երգել,նկարել ,տարբեր արկածային ֆիլմեր նայել:
Իմ սիրած գույնը կարմիրն է:Ես սիրում եմ ռուսական երգեր երգել և պարել:Ես սիրում եմ համեղ ուտել և ժամանակ առ ժամանակ օգնում եմ մայրիկիս խոհանոցային գործերում:Իմ ամենասիրելի վայրը Երևանում՝ Հանրապետության հրապարակն է և նաև սիրում եմ մեր քաղաքի բոլոր զբոսայգիները :Մենք ընտանիքով հաճախ ենք զբոսնում երեկոները:Սիրում եմ զբաղվել նաև բույսերի խնամքով:Ես շատ կենդանասեր եմ , բայց ամենաշատը սիրում եմ փոքրիկ շնիկներին:Ամեն երեկո ես կերակրում եմ մեր բակի անտուն փոքրիկ շնիկներին: