а вот эти ссылки по рускօму языку
Day: December 19, 2020
Հայրենագիտության հաշվետվություն -առաջին շրջան
Այս տարի ես անցնում եմ նոր առարկա`հայրենագիտություն որը ոչ միայն նորություն էր ինձ համար ,այլև կարծում եմ ընկերներիս համար նույնպես։Այս 4 ամիսների ընթացքում մենք գնացել ենք տարբեր տեղեր, ճամփորդել ենք, այցելել ենք Էրեբունի թանգարան, ինչպես նաև լիքը հետաքրքիր և ուսումնական նյութեր ենք սովորել մեր դասաժամերի ընթացքում։Շատ տարբեր նախագծեր ենք իրականացրել, որից ամենաշատը ես հավանել եմ Էրեբունի թանգարան և Էրեբունի ամրոց մեր ճամփորդությունը, որտեղ ես առաջին անգամ էի այցելում և մասնակցում պեղումների աշխատանքներին ,որը ինձ համար շատ հետաքրքիր էր։Եվ կարծում եմ, որ դեռ շատ կճամփորդենք և նորանոր բացահայտումներ կանենք մեր շատ սիրելի ընկեր Սոնայի հետ միասին։
Ահա ներկայացնում եմ իմ այս չորս ամսվա կատարած աշխատանքների հղումները`
Էրեբունի ամրոց,Էրեբունի թանգարան,Էրեբունի վարչական շրջան
Ամանորին կատարվող-իրականացվող ամենատարօրինակ սովորույթների մասին
Ամանորին կատարվող-իրականացվող ամենատարօրինակ սովորույթների մասին

Նոր տարվա տոնակատարություններն սկիզբ են առել Բաբելոնում, մ. թ-ից 4 հզ. տարի առաջ:
Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:
2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:
Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։ Մեր հայկական հին Նոր տարին շատ գեղեցիկ մի առասպել ունի։
Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։
Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։
Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձևով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով և այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բերում տուն, և մինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։