Մի օր Աղվեսը կասի Աքլորին. -Ի՜նչ գեղեցիկ ու անուշ կերգես, ով Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճուքն. մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթամ։ Սիրունիկ Աքլոր, կ խնդրեմ ինձ հավանոց առաջնորդե, որպեսզի մեղքերիս համար թողութիուն խնդրեմ հավերեն։ Այս քաղցր խոսքերեն Աքլորի սիրտը փապկե և նա կասի. -գնանք, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսը Աքլորի հետևից գնաց կ մտնի հավաբուն, կ խեղդի բոլոր հավերին ու կուտե նրան, հետո կուտէ Աքլորը նրան ասելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի լիներ Սուրբ Կարապետ սոված փորով ուխտի գնալը…