1.Կարդա’ եւ գրի’ր պատմության ասելիքը`Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»
Պատմվածքը կարծում եմ մի քիչ անավարտ էր, ավելի շատ երազանքի էր նման։Պատմվածքի հերոսը կարծում եմ տաղանդավոր մարդ էր, բայց նա չուներ հնարավորություն դաշնամուր գնելու, իր տաղանդը ցույց տալու։Ասելիքն այն էր, որ պետք է երազել և հասնել ամեն ինչի։
ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։
Նա ասում էր, երբ մարդ փող չունի,զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։Այո ես էլ եմ համաձայն, դա այդպես է։Բայց պետք է երազել ու ամենակարևորը չարչարվել ու հասնել երազանքներին։
բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։
Բեն-տաղանդավոր, երազկոտ տղա էր, նա երազում էր ունենալ դաշնամուր։
Էմմա-Մեծահոգի և բարի աղջիկ էր Էմման,նա ցանկանում էր,որ Բենի երազանքը կատարվի։
Վաճառող-Բարի ու մեծ սիրտ ունեցող մարդ էր։Նա հնարավորություն տվեց Բենին դաշնամուր նվագել։
գ.Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
Էմման բարեհոգի, խելացի, մեծահոգի ու լավ աղջիկ էր։Նա նաև լավ ընկեր էր Բենի համար։ Աղջիկը համոզված էր, որ մի օր Բենը դաշնամուր կունենա։Աղջկա կերպարը շատ դրական էր ու անհրաժեշտ էր, որովհետև նա համոզված էր, որը Բենը իսկապես երաժիշտ է ու մի օր կունենա այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։