20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Գիրքը պայուսակի մեջ է:
Գիրքը գրադարակի մեջ է:
Գիրքը պահարանի մեջ է:
Գիրքը սեղանի վրա է:
Գիրքը ձեռքում է:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:
21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:
Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:
Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:
Հորդ-հարդ, հարդ- մարդ ,ուղտ-աղտ, աղտ-աղբ,գիրք-դիրք
22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.
Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:
Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ
Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:
Գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, որդյակ
Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):
խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսնուկ
23. Նախադասություններն ավարտի՛ր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց աքլորը չէր համոզվում:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև աղվեսը կարող էր միանքամից ուտեր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը վախեցածեր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին ուզում էր կուլ տար:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից նա հրաժարվեց։
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև նա ուզում էր կազմակերպել հաճելի ընթրիք:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ նա նրա հետևից երկար վազելուց հետո կանգնեց:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ նրան բռնի և ընկերներին կանչի ընթրիքի:
24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:
Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):
Մեր դասարանում նորություն չկար, աշակերտների թիվը նույն է մնացել, նույն տեղում չենք դաս անում տեղափոխվել ենք միջին դպրոց։
Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):
Մեր նոր առարկաներն են պարը,պատմությունը, պարը նրանով է հետաքրքիր որ նոր պարեր ենք սովորում, իսկ պատմությունը նրանով է հետաքրքիր որ տարբեր երկրների, նախնադարի, Հայաստանի, մասին պատմություններն ենք պատմում իսկ եթե հայրենագիտություն լիներ մենք մենակ Հայաստանի Հանրապետության մասին կպատմ էինք։
Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:
Իմ ուսուցիչները շատ բարի են, միշտ ուրախ են և խելացի են։
Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):
Դպրոցի տեղն է փոխվել, շենքն է մեծ, բակնել է մեծացել, կարգ ու կանոնը փոխվել է։
Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:
Ես շատ բարի վերաբերմունք ունեմ այդ ամենի նկատմամբ։
25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):
Գետնի վրայով լայնահուն գետեր, հորդահոս ու կարկաչուն առվակներ են, հոսում, գետնի տակից զուլալ ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն գողտրիկ լճեր կան: Երկրագնդի ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է գեղատեսիլ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը անուշահամ ու թափանցիկ ջուր ունի: հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը տարբեր սքանչելի լճերով հարուստ է: Դրանցից ամենախորը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի լեռնային լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:
Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ: