Posted in Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ

Ծնված 1850 թվականի հունվարի 15-ին, Մոսկվայում նա առաջին ականավոր ռուս կին մաթեմատիկոսն էր: Նա հակառակվեց իր ծնողներին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Հայտնի են նրա հետևյալ աշխատանքները.
Նրա դիֆերենցիալ հավասարումների հետազոտությունները  հայտնի են որպես Կովալևսկայայի գագաթնակետ:
Նա աշխատել է  Կոշի-Կովալևսկայայի թեորեմի վրա՝ մի թեորեմ, որ օգնում է հասկանալ դիֆերենցիալ հավասարումները:
13 տարեկանում Սոֆյան ցուցաբերում է արտասովոր ընդունակություն և ոգևորություն  հանրահաշվի և երկրաչափության բնագավառում:

Բայց նրա հայրը կարծում էր, որ հասարակության մեջ չկա ոչ անհրաժեշտություն և ոչ էլ տեղ կրթված կանանց համար: Ուստի նա արգելում է մաթեմատիկայի հետագա ուսումնառությունը: Գաղտնի կերպով Սոֆյան հանրահաշվի գիրք է վերցնում իր ուսուցիչներից մեկից և շարունակում սովորել ՛՛վերմակի տակ՛՛, գիշերը: 
Չնայած մաթեմատիկայի իր ակհայտ տաղանդին՝ նա չկարողացավ ավարտել իր ուսումն Ռուսաստանում: 19-րդ դարում Ռուսաստանի համալսարանները  փակ էին կանանց համար: Մի քանի աղջիկներ էին միայն հասցրել սովորել Շվեյցարիայում և Գերմանիայում, բայց այնուամենայնիվ, Սոֆյան հուսահատորեն փորձեր էր կատարում շարունակել կարիերան որպես բժիշկ կամ քիմիկոս, իսկ նրա հայրը թույլ չէր տալիս լքել հայրական տունը համալսարանում սովորելու համար: Կանայք Ռուսաստանում չէին կարող իրենց  ընտանիքից հեռու ապրել առանց իրենց հայրերի կամ ամուսիների գրավոր թույլտվության: Սոֆյան ստիպված էր ամուսնանալ, որ կարողանա արտասահման գնալ՝ բարձրագույն կրթություն ստանալու: Համապատասխանաբար, նա “ձևական ամուսնություն” է կնքում Վլադիմիր Կովալևսկի հետ՝ երիտասարդ հնեաբանի , ով հետագայում պետք է հայտնի դառնար Չարլզ Դարվինի հետ իր հայտնի համագործակցության համար:
1869-ին Կովալևսկայան սկսեց հաճախել Հեյդելբերգի համալսարան, որտեղ դասախոսների թույլատվությունից անմիջապես հետո  սկսեց  մասնակցել դասընթացներին ազատ ունկնդրի կարգավիճակով:
Հեյդերբերգի համալսարանում երկու տարի մաթեմատիկական գիտություններ սովորելուց հետո նա տեղափոխվեց Բեռլին, որտեղ ստիպված էր մասնավոր դասեր վերցնել Կառլ Վեյերշտրասից, քանի որ համալսարանը նրան նույնիսկ չէր թողնելու ազատ ունկնդրի կարգավիճակով հաճախել: Եթե Հեիդելբերգը դժվար էր կանանց համար, ապա Բեռլինն անհնար էր: Այնպես ստացվեց, որ այդ իրավիճակն  օգտակար եղավ նրա համար, քանի որ հաջորդ չորս տարիներին Վեյերշտրասը նրան մասնավոր դասավանդեց:  Առանց բացառության, կանանց նույնիսկ ոչ պաշտոնական կամ պատահական ներկայությունն արգելված էր դասախոսություններին:
1874 թվականին Կովալևսկայային դոկտորի աստիճան է շնորհել Գեթթինգենի համալսարանը: Չնայած այս աստիճանին և Վեյերշտրասի կողմից տրված երաշխավորագրերին՝ Կովալևսկայան անկարող էր ձեռք բերել պաշտոն կրթության ոլորտում: Դա ուներ մի քանի պատճառներ, բայց նրա սեռը գլխավոր անգելքն էր: Մերժումները տևեցին վեց տարի, որի ընթացքում նա ոչ հետազոտություն նախաձեռնեց, ոչ էլ պատասխանեց Վեյեռստրասի նամակներին:  
Վաղ 1880-ականներին Սոֆյան և նրա ամուսին Վլադիմիրը ֆինանսական խնդիրներ ունեցան: Սոֆյան ցանկացավ դասախոս աշխատել համալսարանում, սակայն նրան չթույլատրվեց, քանի որ նա կին էր, չնայած որ մաթեմատիկայից նույն գիտելիքներն ուներ, ինչ տղամարդիկ: Սոֆյան նույնիսկ առաջարկել էր անվճար դասեր տրամադրել, բայց միևնույն է նրան այդ հնարավորությունը չտվեցին: