Հարվահանագեղձ
Հարվահանագեղձի ախտահարման ժամանակ, կախված նրանից, թե որքան պարաթիրին է արտադրվում, հնարավոր է զարգանա հիպերպարաթիրեոզ կամ հիպոպարաթիրեոզ։
Հիպերպարաթիրեոզ (պարաթիրինի գերարտադրություն) կարող է դիտվել հարվահանագեղձ(եր)ի բարորակ ուռուցքների ժամանակ։ Դրա ժամանակ զարգանում է հիպերկալցիեմիա, ոսկրերը դառնում են փխրուն, բեկուն ու ցավոտ։
Հիպոպարաթիրեոզ (պարաթիրինի թերարտադրություն) կարող է դիտվել հարվահանագեղձ(եր)ի վիրահատական վնասումից կամ հեռացումից հետո։ Այդ դեպքում զարգանում է հիպոկալցիեմիա, որը բուժվում է վիտամին D-ի անալոգների միջոցով: