Posted in հասարակագիտություն 8

Մարդու 4 խառնվածքների մասին

Մելանխոլիկներ – հուզական, հանգիստ, չշփվող, զսպված, պեսիմիստ, հակված է մտորելու, ոչ ճկուն, անհանգիստ, տագնապային, հեշտությամբ է ընկնում տխրության մեջ:

Ֆլեգմատիկ – հանգիստ, կայուն, հուսալի, վստահություն ներշնչող, խաղաղասեր, բարյացակամ, կշռադատող, պասիվ: Այսպիսի զույգի վրա կարելի է միշտ հույս դնել, բայց երբեմն նրանց հետ ձանձրալի է:

Խոլերիկ – աշխույժ, զգայուն, անհանգիստ, դրդվող, փոփոխական, իմպուլսիվ, նրանք զույգերին վարակում են իրենց կրքով: Նրանց գերի ընկնելը ճակատագրային և քաղցր անխուսափելիություն է, բայց, եթե ընտրյալը վատ է դաստիարակված, ապա դուք կգտնվեք աննախանձելի վիճակում:

Սանգվինիկ – շփվող, արձագանքող, անկաշկանդ, կենսուրախ, անհոգ, նախատեսող: Նրանք շատ ընկերներ են ունենում, շատ շուտ սիրահարվում և հիասթափվում են: Կարող է սիրո խոստումներ տալ մեկին և մյուս վայրկյանին նրան կարող ենք տեսնել արդեն մեկ ուրիշի գրկում:

Ինչքան էլ, որ զարմանալի է, շատ վատ հոգեբանական համատեղելիություն են ցուցաբերում <>, <> զույգերը: Անձնական փոխհարաբերություններում նման զույգերից յուրաքանչյուրը կգործի իր ուզածով’ ցանկանալով կատարել առաջնորդի դերը: Ռեակցիայի արագությունից ելնելով’ կարող ենք ասել, որ <> զույգը նույնպես հոգեբանական համատեղելիության օրինակ չեն: Մելանխոլիկները չեն համակերպվում միայն խոլերիկների հետ:
Կան մարդիկ, որոնց մոտ առավել լավ արտահայտված են ֆիզիկական տարվածության և թույլ’ հոգեբանական նշանները: Այս տիպի մեջ առավել շատ մտնում են տղամարդիկ և ուժեղ սեռական բնավորությամբ կանայք: Կան մարդիկ, որոնց մոտ շատ լավ է արտահայտված հոգեբանականը և թույլ’ ֆիզիկականը, որն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց և թույլ բնավորությամբ կանանց մեջ: Զգայուն, բռնկվող մելանխոլիկների և ֆլեգմատիկների մոտ սերը բավականին երկարաժամկետ է, խոլերիկների և սանգվինիկների մոտ առավել կարճ է տևում և շուտ հանգում, նրանց մոտ զգացմունքայնությունը կարճ է:
Ինտրովերտների մոտ առավել շատ արտահայտված են սիրո հոգեբանական շերտերը, իսկ էքստրավերտների մոտ’ ֆիզիկականը:
Այսպիսով, սերը դա մարդու ներքին շողքն է, նրա բնավորության և խառնվածքի արձագանքը, նրա կենսաբանականի և հոգեբանականի հայելին և սիրո որակավորման համար անհրաժեշտ է պարզել ու անդրադառնալ ոչ միայն արտաքին, այլև ներքին արմատներին:

Ես նման եմ  Ֆլեգմատիկ – հանգիստ, կայուն, հուսալի, վստահություն ներշնչող, խաղաղասեր, բարյացակամ, կշռադատող, պասիվ: Այսպիսի զույգի վրա կարելի է միշտ հույս դնել, բայց երբեմն նրանց հետ ձանձրալի է:

Leave a comment