Posted in հասարակագիտություն 8

Մարդը և շրջակա աշխարհը

Խնդիրը`

  • Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից
    Ինձ համար մարդիկ միայն մարդիկ չեն, նրանք նաև բնության մասնիկ են և նույնիսկ ինչ-որ չափով համապատասխանում են կենդանական մասնիկին: Այդ իսկ պատճառով ինձ համար մարդիկ չեն առանձնանում կենդանիներից,չէ որ երկուսն էլ բնության մասնիկ են, ուղղակի մարդիկ ավելի առանձնահատուկ են ունեն, օրինակ մարմին,օրգաններ,հորմոներ և ամենակարևորը մտածելակերպ որով ամենաշատն ենք տարբերվում:Այդ իսկ պատճառով էլ մեր երկրում կենդանիներին առանձնացնում են:
  • Ինչն է բնորոշ միայն մարդուն
    Իմ կարծիքով մարդուն հասանելի է ավելի շատ բաներ, օրինակ մենք ունենք 100-ից ավել լեզուներ որոնցով տարբեր մարդիկ խոսում են, իսկ ամեն մի կենդանի մի հնչյուն է կարողանում ասել կամ ուղղակի լռում է:Կամ էլ մարդիկ ունեն հնարավորություն նորոգել,հայտնաբերել նոր բաներ կամ անել այն ինչ հնարավոր է իսկ կենդանիները նույնիսկ գաղափար չունեն այդ ամենի մասին: Այդ իսկ պատճառով մարդիկ նույնիսկ բողոքելու տեղ չունեն:
Posted in Աշխարհագրություն 8

Աշխարհագրություն

Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը աշխարհագրական միջավայրի բաղադրիչների, դրանց համադրությունների տեղաբաշխման ու փոխգործակցության օրենքներն ու օրինաչափություններն են։

Օվկիանոսներ են

Խաղաղ օվկիանոս

Հնդկական օվկիանոս

Ատլանտյան օվկիանոս

Հյուսիսային սառուցյալ օվկիանոս

Մայրցամաքներն են

Աֆրիկա

Եվրոպա

Ասիա

Հարավային Ամերիկա

Ավստրալիա

Երկրներ

Ամերիկա

Հայաստան

Ավստրալիա

Ֆրանսիա

Արգենտինա

Ադրբեջան

Թուրքիա

Չինաստան

Հնդկաստան

Հունգարիա

Նիգեր

Նիգերիա

Չեխիա

Սաուդյան Արաբիա

Եգիպտոս

Posted in Русский язык 8

Русский язык



Считаете ли вы себя свободным человеком и почему?

Ну я когда хочу тогда и могу выйты во двор.


Необходимо ли в общении с людьми устанавливать личные границы?


Нужно ли научиться говорить ,,НЕТ,, ?

Да, не всегда нужно говорить да.


Как можно определить, когда ваши личные границы нарушены?


Где, по-вашему, стирается понятие свобода и начинается безответственность и вседозволенность?


Какие ресурсы или инструменты могут помочь в развитии навыков управления личными границами?

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն

Հարվահանագեղձ

Հարվահանագեղձի ախտահարման ժամանակ, կախված նրանից, թե որքան պարաթիրին է արտադրվում, հնարավոր է զարգանա հիպերպարաթիրեոզ կամ հիպոպարաթիրեոզ։

Հիպերպարաթիրեոզ (պարաթիրինի գերարտադրություն) կարող է դիտվել հարվահանագեղձ(եր)ի բարորակ ուռուցքների ժամանակ։  Դրա ժամանակ զարգանում է հիպերկալցիեմիա, ոսկրերը դառնում են փխրուն, բեկուն ու ցավոտ։

Հիպոպարաթիրեոզ (պարաթիրինի թերարտադրություն) կարող է դիտվել հարվահանագեղձ(եր)ի վիրահատական վնասումից կամ հեռացումից հետո։  Այդ դեպքում զարգանում է հիպոկալցիեմիա, որը բուժվում է վիտամին D-ի անալոգների միջոցով:

Posted in Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ պարապմունք 3

1․ Որոշել ax+2y=16  հավասարման a գործակցի արժեքը, եթե հայտնի է, որ (−2; 4) թվազույգը այդ հավասարման լուծում է:
ax+2y=16
-2a+4=16
-2a=16-8
-2a=8
a=-4

2․ Տված հավասարումներից y-ը արտանայտել x-ով:

ա) 2x+y=6
y=6-2x
բ) 3x+y=7
y=7-3x
գ) x+y-8=12
y=12-x+8
y=20-x
դ) y+2=6x
y=6x-2
ե) 3x+2y=9
2y=9-3x
y=(9-3x)/2
զ) -4x+2y=13
2y=4x+13
y=(4x+13)/2

3․ Տված հավասարումներից x-ը արտանայտել y-ով:

ա) x-y+5=0
x=y-5
բ) 2x-3y+9=0
2x=3y-9
x=(3y-9)/2
գ)15x+y-8=0
15x=8-y
x=(8-y)/15
դ) x+3y-15=0
x=15-3y
ե) 7x+y=6
7x=6-y
x=(6-y)/7
զ) -4x+y=-19
-4x=-19-y
x=(-19-y)/(-4)
x=(19+y)/4

Posted in Ֆիզիկա 8

Լաբորատոր աշխատանք. Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը

Աշխատանքի նպատակը հաշվել ջրում ընկղմված մարնի վրա ազդող արդիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը:

Համառոտ տեսություն: Համաձայն Արքիմեդի օրենքի իր մեջ ընկղմված մարմնի վար ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղված ուժը, որը հավասար է մարմնի առտամղված հեղուկի կշիռի:

  1. Եթե չափենք որևէ մարմնի կշիռը օդում՛ P0, հեղուկում P1 ապա Արքիմեդյան ուժը հավասար կլինի դրանց տարբերությունը FԱ:
  2. 1 ապա Արքիմեդյան ուժը հավասար կլինի դրանց տարբերությունը fԱ:
  3. Արքիմեդյան ուժը կարելի է որոշել նաև FԱ = ρh g vմ, ρհ հեղուկի խտությունն է Vմ մարմնի ծավալը, g Հաստատուն թիվ է g = 9.8 N

Անհրաժեշտ և նյութեր, ամրակալան՛ կցորդիչով, ջրթափ անոթ, ուժաչափ, չափագլան, պինդ մարմին իր ծավալով բաժակ, վերամբարձ սեղան, ջուր:

Վերամբարց սեղանի վրա դրեցի ջրթափ անոթը նրա մեջ լցրեցի մինչև կարմիր գիծը ջուր, նրա տակ դրեցի չափագլանը և սկսեցի վերամբարց սեղանը բարցացրեցի այնքան մինջը ամբողջությամբ մարմինը ընկղմվեց ջրի մեջ, նայեցի ցուցմունքին ուժաչաջի եղավ P1 = 0,5 Ն

Փորձի ընթացքը, ամրակալանին կցորդիչին ամրացրեցի ուժաչափը ուժաչափի կեռիկից կախեցի բաժակը և մարմինը: Մարմնի կշիռը օդում P0 = 1.5 Ն

Փորձ 2 Vմ=100սմ³ 1մ³=1մ×1մ=100սմ×100սմ×100սմ=1000000սմ³

Ph=1000 կգ/մ³ 1սմ³=0,000001մ³

g≈10 ս/կգ Vs=100սմ³=100×0,000001մ³=0,0001մ³

Fս – ?   Fս =Ph×gVմ=1000 կգ/մ³ × 10 ս/կգ× 0,0001մ³=1ն

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

ախորժակը փակել-ստիպել, որ այլևս վատ արարքը չկրկնի

ախ ու վիշը կապել-ողբալ, սգալ

ախ ու վախ քաշել-մորմոքել

ականջի բամբակը հանել-չլսելուն վերջ տալ

ականջը օձ մտնել-հորդորների նկատմամբ խուլ մնալ

ականջը ծակ չունի-Չի լսում

ականջը ծակ-չլսող

ականջը անիծել-անարժեք

ալիք բարձրանալ-շարժումը, երևույթը բուռն բնույթը ստանալ

ականջը տանել-շարունակ խոսելով

Posted in Русский язык 8

Русский язык

  1. Как вы думаете отличаются ли подростки 20 и 21 века? Чем?
  2. Они не так много идут во двор.
  3. Согласны ли вы, что ценности подростков кардинально изменились? Почему
  4. Я не знаю
  5. Какие конкретно у вас есть ценности?
  6. У меня ценности дружба, жизнь , семья , здоровье,учеба, общечеловеческие качества
  7. С какими проблемами сталкивается современный подросток? С какими проблемами столкнулись лично вы?
  8. Почему старое поколение не одобряет увлечения и интересы современного поколения?
Posted in Պատմություն 8

Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո

1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո դեռ գոյություն ունեին Վանանդի (Կարսի), Տաշիր-Ձորագետի (Լոռու) և Սյունիքի հայկական թագավորությունները։
Բացի հայկական հիշյալ թագավորություններից՝ Հայաստանի
հյուսիս-արևելյան և հարավային լեռնային վայրերում իրենց ինքնավարությունը պահպանում էին մի շարք հայկական իշխանություններ (Արցախի Խաչենի իշխանությունը, Սասունի,
Մոկաց լեռնային իշխանությունները և այլն): Այդուամենայնիվ, վերոհիշյալ հայկական թագավորություններն ու իշխանությունները չկարողացան լուրջ դեր ստանձնել երկրի միավորման գործում և զերծ պահել երկիրն արտաքին ներխուժում­ներից։

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում։

Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առում­ներով։
Առաջնահերթ խնդիրներից էին Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը։ Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը։ Իր նպատակներին հասնելու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր նշանակում հիմնականում ծագումով հույներին։ Հայ պաշտոնյաները կա՛մ հեռացվում էին պաշտոններից կա՛մ էլ վարում երկրորդական և ստորադաս պաշտոններ։ Հայաստանի
ռազմական ուժերը թուլացնելու նպատակով կիրառվեց նախ և առաջ հայերին Հայաստանից գաղթեցնելու (տեղահանելու) քաղաքականությունը։ Բյուզանդիան հայ իշխաններին կայսրության՝ Հայաստանից արևմուտք ընկած տարածքներում շնորհում էր բարձր պատվաստիճաններ և ընդարձակ կալվածքներ։ Ազնվականների և նրանց ռազմական ուժերի հետ միասին հայրենիքից գաղթում էին նաև արհեստավորներն ու գյուղացիները։ Ամենաաղետայինը, սակայն, եղավ այն, որ որոշ ժամանակ անց լուծարվեց տեղական հայկական զորքերի մեծ մասը, և դրանց փոխարեն բերվեցին բյուզանդական վարձկան զինվորներ։ Լեռնաշխարհի ընդարձակ տարածքներում գերիշխող նախարարական համակարգը, ըստ էության, փլուզվեց։ Այն պահպանվեց միայն անմատչելի լեռնային շրջաններում։ Հայոց եկեղեցու նկատմամբ վերահսկողություն
հաստատելու նպատակով բյուզանդացիների նախաձեռնությամբ նվաճված հայկական հողերում
հիմ­նադրում էին քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ։ Նպատակն էր հեշտացնել հայերին
դավանափոխ անելու գործը, ինչպես նաև ամուր հենարան ստեղծել նվաճված տարածքներում։
Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝
Սեբաստիա։ Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»։ «Կոստանդնուպոլիսյան
գերության» արժանացավ նաև հաջորդ կաթողիկոսը։ Այսպիսով՝ Բյուզանդիայի վարած վարչական և կրոնական քաղաքականության պատճառով հայ ժողովրդի ռազմական և դիմադրական ուժն աստիճանաբար պակասում էր։ Կայսրության արևելյան սահմանները թուլացան, և տարածաշրջանը շուտով անպաշտպան մնաց սելջուկների առջև:



ԲԱՌԱՐԱՆ
կայազոր — քաղաքում կամ բերդում տեղավորված զորք (մշտական կամ ժամանակավոր)

Առաջադրանք

  1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո:
  2. Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առում­ներով։

Սելջուկները Հայաստանում։

Սելջուկների նախնիները Միջին Ասիայի թյուրքալեզու քոչվոր ցեղերից էին։ Կոչվել են իրենց առաջնորդի՝ Սելջուկի անունով։ Մոտ X դ. վերջերին Սելջուկն ու իր ժողովուրդն իսլամ ընդունեցին։ Ծառայության անցնելով Աբբասյան խալիֆայության զորքերում՝ սելջուկներն իրենց ռազմական հմտությունների շնորհիվ աստիճանաբար ընդլայնեցին իրենց քաղաքական և ռազմական հնարավորությունները: Աբբասյանների թուլացմանը զուգընթաց ավելի ուժեղացող սելջուկներն աստիճանաբար շարժվեցին դեպի Պարսկաստան, իսկ հետո՝ Հայաստան։ Այդ ժամանակ Հայաստանն արդեն մնացել էր բյուզանդական կայազորի պաշտպանության հույսին։ Բյուզանդական կայազորը, ինչպես գիտենք, կազմված էր հիմ­նականում օտարերկրյա վարձկաններից։ Դրանք այնքան էլ շահագրգռված չէին հեռավոր երկրի ու օտար ժողովրդի պաշտպանությամբ։ Հայաստանում տեղական ուժերը բավարար չէին, որ կարողանային երկիրն ու ժողովրդին պաշտպանել օտարներից և թույլ չտալ, որ նրանք մշտական բնակություն հաստատեն այստեղ։

Հայաստանի նվաճումն ու հայերի զանգվածային արտագաղթը։ Անիի
Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց՝ 1047 թ., սելջուկները ներխուժեցին
Հայաստան։ Օգտվելով բյուզանդական բանակի անգործությունից՝ նրանք գրավեցին և հիմ­նահատակ ոչնչացրին արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն Արծն քաղաքը (1049 թ.)։ Դեպի Հայաստան սելջուկյան պարբերաբար կրկնվող արշավանքներից մեկը՝ 1054 թ. արշավանքը, գլխավորում էր անձամբ սելջուկյան պետության ղեկավար Տուղրիլ բեկը։ Այս անգամ նրանք տեղտեղ՝ հատկապես Կարինում, Կարսում և Մանազկերտում, հանդիպեցին լուրջ դիմադրության։ Այդուամենայնիվ, սելջուկները կողոպտեցին, հրկիզեցին և ոչնչացրին երկրի հարուստ քաղաքներից շատերը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր։ Այս փուլում սելջուկների արշավանքները նաև նվաճված տարածքներում թյուրքական ցեղախմբերի բնակեցման նպատակ էին հետապնդում։ Տուղրիլ բեկի արշավանքների հետևանքով մեծապես թուլացան Հայաստանի և Բյուզանդիայի արևել­յան պաշտպանական գծերը, և հեշտացավ Հայաստանի ու Փոքր Ասիայի նվաճումը։ Իրավիճակը չշտկվեց, երբ բյուզանդացիները, հասկանալով իրենց վարած քաղաքականության սխալը, սկսեցին հայ բնակչության հարկերը թեթևացնելու և սիրաշահելու քաղաքականություն վարել։ 1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։ Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ։ Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության՝ Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպի հարավարևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան)։

Առաջադրանք

  1. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված 1071 թ.
    Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի
    պարտությունը։
  2. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։
  3. Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցան
    Բյուզանդիայի քաղաքականությունն ու
    սելջուկների արշավանքները հայության համար։

Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։ Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ։ Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության՝ Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպի հարավարևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան)։