Posted in Русский язык 8

Русский язык урок 1

1 урок.

Прочитайте биографию В.Я. Брюсова и ответьте на вопросы:

Брюсов Валерий Яковлевич родился 1 декабря 1873 года в купеческой семье Матрёны Александровны и Якова Кузьмича Брюсовых. Дед со стороны отца, Кузьма Андреевич, был купец из бывших крепостных, он оставил сыну свой дом, лавку и капитал, но купцом Кузьма Андреевич так и не стал, увлекшись литературой и естественными науками.
По воспоминаниям родных, Валерий Брюсов рос живым, любознательным мальчиком. Читать научился рано — в четыре года, по газетам. Для воспитания в дом приглашали учителей и гувернанток. Вместо игрушек ему покупали модели паровых машин, приборы для физических и электрических опытов. С юных лет Брюсов слушал разговоры об «умных вещах», читал книги научного содержания. Особенно полюбились ему очерки биографий великих людей: Кеплера, Фультона, Ливингстона.
С одиннадцати лет Брюсова отдали учиться в частную гимназию Ф. И. Креймана, причём сразу во второй класс. Новичок Брюсов поступил в класс, как белая ворона, попал под град насмешек и издевательств. С течением времени до гимназистов все же дошло, что он много знает, а главное, умеет хорошо пересказывать целые книги. У него появились товарищи.

На втором году обучения вместе с одноклассником В. К. Станюковичем он издает рукописный гимназический журнал «Начало», через который впервые осознает себя «литератором». В 1889 году он выпускает рукописный «Листок V класса», в котором обличает гимназические порядки. Из-за этой статьи у Брюсова обостряются отношения с администрацией, вследствие чего ему приходится перейти в гимназию Л. И. Поливанова.
В 1893—1899 годах Брюсов учится на историко-филологическом факультете Московского университета. Помимо классической филологии он изучает Канта и Лейбница, слушает курсы истории В. О. Ключевского, П. Г. Виноградова, ходит на семинары Ф. Е. Корша. На годы учебы в университете приходится первый начальный период осознанного литературного творчества Брюсова.

В 1894—1895 годах Брюсов издает три небольших выпуска сборника «Русские символисты», в которых дает образцы «новой поэзии». Это был первый коллективный манифест русского модернизма в России. Реакция на сборники была скандальной и оглушительной. Нападки критики и неприятие читателей мало смутило Брюсова: он понимал, что на первых порах это неизбежно.

В 1895—1986 году Брюсов издает первый авторский сборник стихов «Шедевры», состоящий из двух изданий. Броское название, вызывающее содержание и далекое от скромности предисловие, обращенное к «вечности и искусству», вызвали дружное неприятие критики. В период с 1895 по 1899 год он сближается с известными писателями-символистами: К. К. Случевским, К. М. Фофановым, Ф. Сологубом, Д. С. Мережковским, 3. Н. Гиппиус, Н. М. Минским. На «субботах» Георга Бахмана, а затем и на собственных «средах» Брюсов начинает регулярно встречаться с московскими модернистами.
В 1897 году Брюсов впервые выезжает за границу, в Германию. В этом же году женится на Иоанне Матвеевне Рунт, ставшей его спутницей жизни и помощницей в литературных делах.
С 1900 по 1903 год Брюсов — секретарь редакции «Архива». Он публикует здесь ряд статей, в том числе «О собрании сочинений Ф. И. Тютчева» (1898), «Ф. И. Тютчев. Летопись его жизни» (1903). Осенью 1900 года в издательстве «Скорпион» выходит третья книга лирики Брюсова «Третья стража. Книга новых стихотворений. 1897—1900», открывающая второй зрелый период творчества писателя.

Вопросы:

Когда и где родился Валерий Яковлевич Брюсов?

Брюсов Валерий Яковлевич родился 1 декабря 1873 года в купеческой семье Матрёны Александровны и Якова Кузьмича Брюсовых.

Какие увлечения были у дедушки Брюсова, Кузьмы Андреевича?

Дедушка Брюсова, Кузьма Андреевич, увлекался литературой и естественными науками.

В каком возрасте Брюсов научился читать и что он читал?

Валерий Брюсов научился читать в четыре года, по газетам.

Какие особенности воспитания Брюсова можно выделить в детские годы?

В детстве Брюсову покупали научные игрушки, такие как модели паровых машин и приборы для опытов, приглашали учителей и гувернанток, а также прививали интерес к науке и биографиям великих людей.

Почему Брюсов был «белой вороной» в гимназии?

Он выделялся среди одноклассников из-за своей эрудиции и манеры вести себя, что изначально вызывало насмешки и издевательства.

Прочитайте стихотворение:

Первый снег

Серебро, огни и блестки, —
Целый мир из серебра!
В жемчугах горят березки,
Черно-голые вчера.

Это — область чьей-то грезы,
Это — призраки и сны!
Все предметы старой прозы
Волшебством озарены.

Экипажи, пешеходы,
На лазури белый дым.
Жизнь людей и жизнь природы
Полны новым и святым.

Воплощение мечтаний,
Жизни с грезою игра,
Этот мир очарований,
Этот мир из серебра!

Дайте определения следующим словам:

Грезы —сновидения, мечты, воображаемые образы, связанные с фантазией или желанием.


Лазурь — яркий голубой цвет, ассоциирующийся с чистым небом.


Проза — повседневность, обычные, лишенные возвышенности вещи или события; литературный жанр без ритмической организации.

Дайте ответы на вопросы по стихотворению:

Какое настроение передает стихотворение?

Стихотворение передает радостное, волшебное и вдохновляющее настроение, связанное с первым снегом.

Какие образы использует автор, чтобы передать атмосферу первого снега?

Автор использует образы «серебра», «жемчугов», «призраков», «грез» и «лазури», чтобы создать ощущение волшебства и преобразования окружающего мира.

Какое значение имеет слово «серебро» в контексте стихотворения?

Слово «серебро» символизирует чистоту, свежесть и магию первого снега, который преображает повседневную реальность.

Как автор описывает природу и её изменение в момент первого снега?

Природа представляется преобразившейся, словно покрытой серебром и жемчугом. Березы, черные и голые накануне, теперь сияют в зимнем убранстве.

Почему поэт говорит о мире как о «чьей-то грезе» и «призраках и снах»?

Первый снег создает иллюзию, напоминающую сон, где привычный мир становится сказочным и нереальным.

Какие эпитеты и метафоры используются для создания волшебной атмосферы?

Используются эпитеты: «серебро», «жемчуга», «черно-голые березки». Метафоры: «область чьей-то грезы», «воплощение мечтаний», «жизнь природы полна новым и святым».

Posted in Երկրաչափություն 8

Գիտելիքների ստուգում

Գիտելիքների ստուգում։

1.  Քանի՞ համաչափության առանցք ունի հավասարասրուն եռանկյունը։

Հավասարասրուն եռանկյունն ունի 1 համաչափության առանցք

2. Ո՞ր մարմինն է կոչվում   պրիզմա ։

Պրիզման կոչվում է բազմանիստ, որի երկու նիստերը հավասար ու զուգահեռ բազմակողմանիքներ են, իսկ մնացած նիստերը՝ ուղղանկյուններ։     

3․ Քանի՞ նիստ, կող, գագաթ ունի ուղղանկյումանիստը։

6 նիստ, 12 կող, 8 գագաթ։

4․ Խորանարդի անկյունագծի  քառակուսին երկարությունը հավասար է  48 սմ2։ Գտնել խորանարդի կողի  երկարությունը։

4 սմ

5․ Գտնել տասնհինգանկյան պրիզմայի կողերի,  գագաթների, նիստերի քանակը։

Նիստերի քանակ՝ 17, Կողերի քանակ՝ 45, Գագաթների քանակ՝ 30:

Posted in Գրականություն 8

Կաղանդի վիպակ

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը:

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: — Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞: Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ: -Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր: — Նոր կառք մը կեցած ատեն` “եկան” կը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”: Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ: Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց. -Հայրիկ, պտուղ բերի՞ր: -Չէ, ատ էր պակաս: Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր: Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ: Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ: Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա: Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”: — Անոնք հարուստ են, տղաս: — Դուն ալ թող հարուստ ըլլայիր: — Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի: Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ: — Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք: Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոս տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս: — Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:
Աղբյուրը:

Առաջադրանք:
1.Ընդգծված հատվածը դարձրու արևելահայերեն:

Խեղճ կինը չհասկացավ, թե ինչպես օրը երեկո դարձավ. այնքան աննկատ էին սահում ժամերը: Առավոտից ի վեր նստած էր պատուհանի առաջ, որի ճեղքերից դեկտեմբերի սառը քամին ներս էր սողոսկում սուր դանակի պես և թափանցում նրա արդեն թույլ ու թուլացած մարմնի մեջ: Սուրբիկը գրեթե տեղից չէր շարժվել: Մաշված բազմոցի անկյունում կծկված՝ ամբողջ օրը անցկացրել էր իրենց դիմացի հարուստ ընտանիքի տան եռուզեռը դիտելով՝ ներս ու դուրս անող մարդկանց և այնտեղ տիրող խառնաշփոթը: Նա այնքան խորասուզված էր այդպիսի դիտողականության մեջ, որ գրեթե չէր էլ զգում ցուրտը:
2.Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Պատմվածքը կենտրոնանում է աղքատության և սոցիալական անհավասարության խնդիրների վրա։ Այն բացահայտում է, թե ինչպես նյութական կարիքները խեղդում են մարդուն, ձևավորում նրա մտածելակերպը և սահմանափակում երեխայի անմեղ երազանքներն ու հույսերը։ Պատմությունը նաեւ շեշտադրում է աստվածային արդարության ու սոցիալական արդարության միջև առկա հակասությունը։ Մասնավորապես, այն հարցադրում է, թե արդյո՞ք «աստվածային արդարություն» գաղափարը կարող է բավարար մխիթարանք լինել այն մարդկանց համար, ովքեր կրում են նյութական զրկանքներ։
3.Վերլուծիր պատմվածքը:

Պատմվածքը ներկայացնում է աղքատության և սոցիալական անարդարության տխուր պատկերը՝ միաժամանակ կասկածի տակ դնելով կրոնական մխիթարության բավարար լինելը։ Տղայի անմեղ ու տրամաբանական հարցադրումը դառնում է պատմության ամենաուժեղ ուղերձը, որը հրավիրում է անդրադառնալ հասարակական արժեքներին և փոփոխությունների անհրաժեշտությանը։

Posted in Աշխարհագրություն 8

Հարավարևմտյան Ասիա

Գնահատե՛ք Հարավարևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավարևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը առանձնանում է իր ռազմավարական և պատմամշակութային նշանակությամբ։ Այս տարածաշրջանը ներառում է Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրականի երկրները, որոնք հանդիսանում են մայրցամաքների, ծովերի և մշակույթների խաչմերուկ։

2. Բացատրե՛ք ջրի և նավթի նշանակությունը տարածաշրջանի համար:

Հարավարևմտյան Ասիայում ջրի և նավթի նշանակությունը վճռորոշ է ինչպես տարածաշրջանի բնակչության կենցաղի, այնպես էլ միջազգային հարաբերությունների և տնտեսության համար։ Այս երկու ռեսուրսներն էլ անհավասարաչափ են բաշխված և հանդիսանում են ինչպես զարգացման, այնպես էլ հակամարտությունների հիմնական աղբյուրներ։

3. Գնահատե՛ք տարածաշրջանի բնական պայմանները և ռեսուրսները՝ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների տեսակետից:

Հարավարևմտյան Ասիայի բնական պայմաններն ու ռեսուրսները ստեղծում են տնտեսության զարգացման համար բազմաբնույթ հնարավորություններ և մարտահրավերներ։ Տարածաշրջանի տնտեսության հիմնական ճյուղերն են էներգետիկան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և զբոսաշրջությունը, որոնք անմիջականորեն կախված են բնական ռեսուրսներից և կլիմայական պայմաններից։

4. Պատրաստե՛ք նյութեր Հարավարևմտյան Ասիայի պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ:

5. Ի՞նչ գիտեք տարածաշրջանի «թեժ» կետերի մասին:

Հարավարևմտյան Ասիայի «թեժ» կետերը այն վայրերն են, որտեղ աշխարհաքաղաքական, կրոնական, կամ տնտեսական լարվածությունը հաճախ վերածվում է հակամարտությունների, ինչպես տեղային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Այս «թեժ» կետերը մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի վրա՝ հաշվի առնելով տարածքի ռազմավարական նշանակությունն ու էներգետիկ ռեսուրսների առկայությունը։

6. Պատրաստե՛ք նյութ «Անապատը և մարդը» թեմայով: